Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղել Լավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները» Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. Թաթոյան Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ) «Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասին Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ Շարմազանով Լևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈ Հայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներ


Ներսի թուրքը հոգով ու մտքով եւ իր պահվածքով ավելի մեծ վնաս է տալիս, քան արտաքին թշնամին. Բաբայան

Հանդիպում

Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց` հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Արցախի արտաքին գործերի նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

– Պարոն նախարար, հանրության շրջանում բավական լայն արձագանք է գտել վերոնշյալը` հաշվի առնելով, որ 44 օրյա պատերազմի հետեւանքներից հետո, այլեւս ոչ ոք ոչինչ չի բացառում: Ըստ Ձեզ, Սահիդովի այս հայտարարությունն ի՞նչ մեսիջ է իր մեջ պարունակում եւ որքանով այն կարող է լինել իրատեսական:

– Իհարկե, թշնամին ուզում է տիրանալ ոչ միայն Ստեփանակերտին, այլեւ Երեւանին, Գորիսին, Կապանին, Սեւանին, Գյումրիին, եւ սա չի էլ թաքցնում: Բայց մի բան է ուզելը, այլ է իրավիճակը, որովհետեւ այս պահի դրությամբ` եթե նրանք ոտնձգություն իրականացնեն Ստեփանակերտի նկատմամբ, ապա այն կլինի ամենաքիչը տարածաշրջանային հսկայական բախում, որն ամենայն հավանականությամբ` հղի է շատ անկանխատեսելի հետեւանքներով: Չեմ կարծում, որ սա այս պահի դրությամբ իրական է, ավելի շուտ տեղեկատվական, հոգեբանական ահաբեկչության մի ձեւ է, որի միջոցով փորձում են վհատություն սերմանել Արցախի հայության մեջ, որպեսզի մարդիկ, ովքեր այստեղ են, մտածեն, թե պետք է դուրս գալ: Իսկ նրանք, ովքեր ուզում են վերադառնալ Արցախ, չգան, որովհետեւ նման հայտարարությունները ստեղծում են անպաշտպանվածության եւ անհուսալիության մթնոլորտ: 

– Ադրբեջանը Կարմիր շուկայի հետ կապված եւս պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս, թե այնտեղ այս օրերին ընթացող ակտիվ շինարարական աշխատանքներն իրենց հետ համաձայնեցված չէ: Փաստորեն, Կարմիր շուկան շարունակո՞ւմ է մնալ կռվախնձոր, որքանո՞վ է այսօր այնտեղ անվտանգ:

– Սրանք կրկին շահարկումներ են, ինչո՞ւ պետք է Ադրբեջանին տեղյակ պահենք, թե ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ի՞նչ է, իրենք տեղյա՞կ են պահում` ոչնչացնելով մեր ժառանգությունը: Կարմիր շուկայի թեման այնքան են շահարկել, որ արդեն չես էլ ուզում պատասխանել:

– Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խաչը հանել են եւ, այսպես ասած, «վերականգնում են» վերացնելով հայկականությունը: Այսօր փաստացի Շուշիում ոչնչացվում են պատմաշակութային արժենքերն ու մարդկանց սեփականությունը: Այսինքն` թշնամին այդքան վստա՞հ է, որ այն չի վերադարձվելու Արցախին:

– Նրանք իրականացնում եմ մշակութային ցեղասպանություն: Սա է խնդիրը, եւ այդ ճանապարհին դիմելու են ամենագարշելի եւ զզվելի ձեւերին ու միջազգային իրավունքի ամենակոպտագույն խախտումներն են թույլ տալու: Մենք տեսնում ենք, որ դժբախտաբար որեւէ մեկը չի կարող նրանց սանձազերծել: Սա սպասելի էր իրենցից, այլ բան մենք չենք կարող ակնկալել: Բացի դրանից, իրենք չեն էլ թաքցնում եւ այս առումով պարադոքսն այն է, որ «ամենաազնիվ» թշնամիներն են: Ես շատ ավելի վտանգավոր եմ համարում, երբ ներսում կան մարդիկ, ովքեր, փաստորեն, իրենց պահվածքով նույն են անում: Մի դեգեներատ ասում է, թե ղարաբաղցիները թուրք են, մյուսն ասում է` ինչ լավ ժպիտ ունի Ալիեւը, մեկ ուրիշը Շուշին անվանում է Շուշա, մյուսը` պնդում է, թե Քարվաճառը մերը չէ: Այ սա է ամենավտանգավորը: Իսկ այն, ինչ անում է Ադրբեջանը սպասելի է, կանխպատեսելի: Թուրքիան ոչնչացրեց ամբողջ Հայոց պատմշակութային ժառանգությունը, սա էլ իր ձագն է եւ նույնպես ոչնչացնում է ամեն ինչ: Բայց էլի եմ ասում` վտանգը այնքան սա չէ, որքան ներսի թուրքը, որը հոգով ու մտքով եւ իր պահվածքով ավելի մեծ վնաս է տալիս, քան արտաքին թշնամին:

– Հայաստանյան ներքաղաքական կյանքում իրավիճակը օր օրի ավելի լարվում է, հետաքրքիր է` որքանո՞վ է այն անդրադառնում արցախյան մթնոլորտի վրա:

– Հայոց պետականությունը պետք է կարգավորվի ներսում եւ եթե այն կայուն չէ, ներքին պառակտումներ եւ թշնամանք կա, ապա դրանից, իհարկե, արտաքին թշնամիները գոտեպնդվում են: Դրա համար մենք շահագրգռված ենք, որպեսզի մայր Հայաստանում կայունանա ներքաղաքական իրավիճակը, որպեսզի պետությունը կրկին ուժեղանա, ինստիտուտները սկսեն լիարժեք գործել, հասարակությունը լինի համախմբված: Եթե սա չլինի, նորանոր կորուստներն ու պարտություններն անխուսափելի են լինելու: 

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախն ունի ապագա եւ, ըստ էության, այդ ապագան նա կապում է իր հետագա պաշտոնավարման հետ: Ինչպե՞ս եք վերաբերում ասվածին:

– Մեծապես Արցախի ապագայից է կախված հայության ապագան, եւ սա բոլորիս աշխատանքի եւ նվիրումի, պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության արդյունքը պետք է լինի: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ծանր վիրավորված Արցախը, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դուրս գա այս վիճակից: Ամեն ինչ կախված է մեզնից, թե ինչպես ենք կարողանակլու այս վիճակից դուրս գալ: 

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե պատերազմի հետեւանքներն իր համար պարզ էին դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, եւ պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` այդ հարցերը, հատկապես այս ներքաղաքական ակտիվ ժամանակաշրջանում մենք չպետք է շահարկենք, կգա ժամանակն, ամեն ինչ կքննարկվի: 

– Միջազգային հանրությունն էլ է այսօր լռում: Ըստ էության, բացի անատամ հայտարարություններից, իրենք որեւէ քայլ չարեցին, անգամ պատերազմից հետո` պատժամիջոցներ չկիրառվեց Ադրբեջանի դեմ: Ինչո՞վ է սա պայմանավորված:

– Իհարկե, սա հոգեբանական, բարոյական տեսակետից այնքան էլ հաճելի չէ, եթե չասեմ` տհաճ է, բայց պետք է լավ պատկերացնենք, թե ինչ է ընդհանրապես միջազգային հանրությունը եւ աշխարհաքաղաքականությունը, երբեք վիրտուալ դաշտում չգտնվենք: Միջազգային հանրությունը խայտաբղետ հասկացություն է, միասնական չէ, տարբեր երկրներ ունեն տարբեր շահեր եւ տարբեր ուժեր: Հետեւաբար մտածել, որ ինչ-որ մեկը գալու է եւ մեզ պաշտպանի միայն նրա համար, որովհետեւ մենք արդար ենք, այդպիսի բան չկա: Պետք է լավ հասկանանք եւ սխալներ չգործենք, իսկ եթե դու իրականությունը չես պատկերացնում այնպիսին, ինչպիսին այն կա, դու միշտ պարտվելու ես:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղելԼավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից (լուսանկար)Կորոնավիրուսի տարածման ֆոնին Եգիպտոսում կոշտ «լոքդաուն» է հայտարարվելՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXՆավթի գները նվազել ենԻնչպե՞ս է հայ վարպետը, խաբելով ադրբեջանցուն, վերականգնել Ղազանչեցոց եկեղեցու գմբեթըԱյսօր տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստըԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին«Հրապարակ»․ ՀԱԿ-ը կամուկացի մեջ է՝ մասնակցի՞, թե՝ ոչ«Հրապարակ»․ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բարդույթը․ նա սեփական ձեռքով սեփական դեմքին դաջած պիտակները վերահասցեագրում է մարդկանց, որոնք Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել«Հրապարակ»․ Նախընտրական շրջանում կարճաժամկետ աշխատատեղեր՝ քվեների դիմացՎրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը«Փաստ»․ Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա քվեներ բերելու «պլան» է դրվել«Հրապարակ»․ Իշխանությունը խոշորացույցի տակ է վերցրել ոչ յուրայիններինԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումTert.am. Երբ ավարտվի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, կգնահատենք, թե արդյոք ՄԽ–ը պահպանել է իր ազդեցության մնացորդները․ Մոդեստ ԿոլերովՀՀԿ -ն ու «Հայրենիք»-ը ընտրություններին կմասակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով․ ովքեր են ցուցակի տասնյակումՍուտը եւ էժան հեղինակությունը դարձել է իշխող ուժի հավատամքը Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքովԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Քյարամն էլ ընկավ դաշտում վիրավոր, Հոգու մեջ պահած լույսեր համասփյուռ. Newsmedia.amԱյսօր հոգեհանգստի արարողությունն էրՄայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակԱյս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար. Գևորգ Գևորգյան«Արտ մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր արցախյան պատերազմի քաջ զինվորներինԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՊԱՐԶ ԱԿՆԱՐԿԵՑ` ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ՍԴՌուսաստանը կամաց-կամաց վերականգնում է ԽՍՀՄ սահմանները. Հայկ ԱյվազյանԸնտրությունները լինելու են պայքար` խրամատի երկու կողմերում գտնվող ուժերի միջեւ. Մինասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ