Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔ Թուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում Հակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik Արմենիա Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին Սյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ


Սա ոչ ռասիզմ է, ոչ ազգայնամոլություն, այլ` սովորական ազգային մտածողություն. Արսեն Գրիգորյան

Մշակութային

Այսօր, երբ ազգայինն ամենուրեք բախվում է պատին, «Արար» արվեստի պահպանման եւ հանրահռչակման ծրագիրը շարունակում է արարել: Այս մասին «Իրավունքը» զրուցեց  «Արար» արվեստի պահպանման եւ հանրահռչակման ծրագրի եւ «Գութան» ազգային երգի, պարի փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս է հաջողվում «կոտրել» պատնեշներն ու անգամ հիմա շարունակել «Արար» ծրագիրը:

– Խնդիրները լուծելու երկու տարբերակ կա` կա՛մ ամեն կերպ ուժերդ կենտրոնացնում ես եւ լուծում, կա՛մ փախնում ես ու չես լուծում: Այսօր «Արար» ծրագիրն ունի ե՛ւ ԿԳՄՍ նախարարության, ե՛ւ Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի աջակցությունը: Նաեւ ունենք մեծ աջակցություն մեր հայրենակիցների կողմից, եւ նրանք` սկսած Ավստրալիայից մինչեւ Մոսկվա ու Լոս Անջելես, ոչ միայն հավատում են մեզ, այլեւ տեսնում են մեր կատարած աշխատանքի արդյունքը: Նույն ԿԳՄՍ նախարարությունում էլ կան ազնիվ մարդիկ, որոնք տեսնում են, որ սա այն ծրագիրն է, որը պետականի եւ մասնավորի համագործակցության արդյունավետության լավագույն օրինակն է: Այս ծրագրով այսօր 700 եւ ավել շահառուների, որոնց մեծ մասը երեխաներ են, դարձնում ենք ազգային մշակույթի կրողներ: Մեկը դառնում է խաչքարագործ, մյուսը` կարպետագործ, երրորդը` ժողովրդական, ազգային երգի մասնագետ, մեկ ուրիշը` պարի մասնագետ: Սա բաց եւ թափանցիկ ծրագիր է, եւ յուրաքանչյուր հայ ինքը պետք է նախանձախնդիր լինի, որ նմանատիպ ծրագրերն ապրեն, որովհետեւ դրանք ապրեցնող են:

– Համաձայնեք, որ այսօր յուրաքանչյուրը նախ մտածում է սեփական շահի մասին ու, բնականաբար, Ձեզ էլ կհարցնեն` ո՞րն է, այսպես ասած, Ձեր օգուտը:

– Այս ծրագիրը նրա համար չէ, որ անձնական ու նյութական խնդիրներ լուծես, հակառակը` իմ նյութական կարողությունների մեծ մասը ես եմ ներդնում այստեղ: Ես համերգների եւ տարբեր միջոցառումների եմ մասնակցում, որտեղից որոշակի գումարներ եմ վաստակում: Իսկ վաստակածի մեծ մասը ներդնում եմ այն ծրագրերի մեջ, որոնք նպաստում են ազգային մշակույթի պահպանմանը, հատկապես մատաղ սերնդին մեր մշակութային ժառանգությանը տեր դարձնելուն:

– Հենց դրանո՞վ է պայմանավորված «Արարի» հաջողության գաղտնիքը:

– «Արարի» հաջողությունը պայմանավորված է ազնիվ նվիրումով եւ ծրագրի գաղափարական լինելով, որի արդյունքում ամեն օր գրանցում ենք նոր հաջողություններ: «Արարն» իրական ծրագիր է:

– Փաստորեն, կա՞ այսօր հետաքրքրություն «Արար» ծրագրի շրջանակներում:

– Հետաքրքրությունը շատ մեծ է: Միշտ էլ կա երկու շերտ` երեւացող ու ոչ այնքան: Ժողովուրդն ավելի շատ տեսնում է երեւացող շերտը, որի պատճառով շատ անգամ լսում ենք, թե այս ի՞նչ սերունդ է` օտարամոլ, օտարասեր եւ այլն, բայց իրականում հրաշք սերունդ ունենք` հայրենասեր ու ազգային: Ուղղակի, մեր մատաղ սերնդի ուղղորդման գործում մեր պատասխանատվության բաժնից պետք է չխուսափենք: Օրերս Արմավիրի Առատաշեն գյուղում էի, մեծ ոգեւորություն կար, որովհետեւ այնտեղ էլ մանրանկարչություն են սովորելու մեր երեխաները: Ուղղակի, այս ամենին պետական քարոզչություն պետք է լինի, որը շատ կարեւոր զենք է: Ինչքան էլ փորձենք ոչ միայն քարոզել, այլեւ աշխատել, մի օր մեկը կգա եւ կզրոյացնի մեր արածը, որովհետեւ պետական լծակներ ունի: Եթե մենք ունենանք այդ լծակները, շատ մեծ արդյունքներ կունենանք: «Արարն» արդեն 33 համայնքում գործում է, պատկերացնո՞ւմ եք, եթե ունենանք պետական լծակներ եւ կարողանանք այն տասնապատկել, ամբողջ Հայաստանը կծածկենք: Իսկ յուրաքանչյուր գյուղ կբրենդավորվի այս կամ այն ազգային արվեստի ճյուղով:

– Թա՞նկ հաճույք է որեւէ համայնքում «Արարի» կենտրոն ստեղծելը:

– Բոլորովին թանկ չէ, եթե համեմատես ծախսն արդյունքի հետ: Նույնիսկ շատ քիչ ծախսերով մեծ արդյունքներ ենք ստանում, որովհետեւ բոլորը փորձում են իրենց ներդրումն ունենալ այս աստվածահաճո գործի մեջ: Հաճախ շատ հարցեր, որոնք պիտի լուծվեն գումարով, լուծվում են առանց գումարի` գյուղապետից մինչեւ քաղաքապետ, դպրոցի տնօրենից մինչեւ ներկարար եւ այլք, բոլորը փորձում են օգտակար լինել: Վերջիվերջո, բոլորն էլ գիտակցում են եւ տեսնում, որ ծրագրի շնորհիվ մեր երեխաներն ազգային մշակույթի կրողներ են դառնում: Շաբաթը երեք անգամ մի 3-4 ժամ երեխաները գալիս եւ սովորում են, կտրվում են փողոցից, համացանցից: Սրանք թվում է` հասարակ հարցեր են, բայց շատ կարեւոր են: Երեխան սկսում է հասկանալ, որ պետությունն իր համար է անում այս ամենը, ընդ որում` անվճար, եւ իր մեջ էլ պետության հանդեպ սերն է ուժեղանում: Սկսում է գիտակցել, որ դարեր շարունակ եկած ու մեզ հասած մշակույթի ժառանգողն ու հաջորդ սերնդին փոխանցողն ինքը պետք է լինի:

– Իսկ որքանո՞վ է հաջողվում հատկապես պատերազմից հետո արցախցիներին եւս մասնակից դարձնել «Արար» ծրագրին:

– Աբովյանում բացեցինք կարպետագործության եւ գորգագործության կենտրոն, որտեղ մասնագետը Բերձորից է եկել: Նարինե անունով մի հրաշք աղջիկ է, որը հիմա երեխաներին սովորեցնում է կարպետ գործել: Ունենք նաեւ շահառուներ Բերձորից: Հենց այդ նպատակով Աբովյանում բացեցինք, որովհետեւ այնտեղ Արցախից էլ շատ երեխաներ կան: Արմավիրի Նորապատ գյուղում էլ աշխատանքի վերցրինք արցախցի Ամալիկ անունով մի աղջկա, որը «Ղարաբաղ կարպետ»-ում է աշխատել, էլի կարպետագործություն է սովորեցնելու:

– Այսինքն` ստացվում է, որ իշխանությունները կգան ու կգնան, իսկ «Արարը» շարունակելու է արարե՞լ` երեխաների մեջ ձեւավորելով վաղվա քաղաքացու կերպարը:

– Ինձ համար ամենակարեւորն այն է, որ երեխաներին պետք է դաստիարակել ազգային պատկանելիության մեջ, այլ ոչ թե քաղաքացի: Գիտակից եւ կրթված հասարակություն եթե լինի, իր իրավունքներն իմացող քաղաքացին այսպես թե այնպես կձեւավորվի: Բայց շատ կարեւոր է ազգային պատկանելիությունից չհեռանալը, ինչի համար պետությունը պետք է ունենա ռազմավարություն: Պետք է երեխաներին դաստիարակել այնպես, որ վաղը եթե ֆուտբոլ խաղա, մտածի ինչ պետք է անեմ, որ իմ ազգային հավաքականն ամենալավը լինի աշխարհում, եթե բժիշկ դառնա, ինչպես անի, որ մեր պետության մեջ խնդիր չլինի բուժվելու, եւ մարդիկ չգնան Գերմանիա` բուժում ստանալու համար: Դրա համար կրթությունը պետք է լինի պետության եւ ազգի համար, ոչ թե իր ապրուստը հոգալու: Իմ կենսաբանական երեխաներին միշտ ասել եմ` մեծ նպատակներ վերցրեք, փոքրերն իրականություն կդառնան ինքնըստինքյան: Հիմա մեր երեխաներին պետք է դաստիարակենք այնպես, որ մեծ նպատակներ ունենան: Իսկ ամենամեծ նպատակը ազգն է, ինչպես Նժդեհն է ասել` ազգը նպատակ է, անձը` միջոց` ծառայելու ազգային նպատակներին: Սա ո՛չ ռասիզմ է, ո՛չ ազգայնամոլություն, այլ սովորական ազգային մտածողություն է, որի իրավունքը յուրաքանչյուր ազգ ունի: Այո՛, պետք է հարգել մյուս ազգերին, բայց եթե քեզ չհարգես, ոչ ոք չի հարգի: Ես մեր երեխաների ճանապարհն այդպես եմ տեսնում` ճանապարհ, որը կտանի հզոր ազգային պետության կերտմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔԹուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանումՀակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik ԱրմենիաԻնչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովՊատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ