Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներ


Երբեւիցե ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու. Վիտալի Բալասանյան

Հանդիպում

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ բացառիկ հարցազրույց է տվել «Իրավունքին»` անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, պաշտպանությանը վերաբերող հարցերին, ինչպես նաեւ հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:

«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ՎԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ» 

– Պարոն Բալասանյան, ինչպիսի՞ն է այսօր Արցախի արտաքին հարաբերությունների օրակարգը եւ որո՞նք են առաջնահերթությունները:

– Եթե հարցը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, ապա, որպես այդպիսին, այս պահի դրությամբ այն չկա: 2020-ի նոյեմբերի 9-ի ժամանակավոր հրադադարի հայտարարության տեքստից հետո` Արցախի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են ծառայություն իրականացնում: Որպես քաղաքական սուբյեկտ կամ քաղաքականություն վարող այս պահի դրությամբ չկա: Ինչպես տեսնում եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ժամանակավոր դադար է առել: Հիմա կսպասենք, երբ Մինսկի խումբն արդեն իսկ կսկսի գործունեություն ծավալել: Մենք միշտ պատրաստակամ եւ կողմնակից ենք եղել բանակցությունների, որովհետեւ ցանկացած վատ բանակցություն ավելի լավն է, քան ամենափոքր բախումները: Այն, ինչ կատարվեց, բանակցությունների ոչ ճիշտ վարման հետեւանք էր: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի հետ համատեղ օգտագործեց այն: Վերջին օրերին տեսնում ենք Ադրբեջանի քաղաքական իշխանությունների հայտարարությունները, որ այն, ինչ պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակում, հրաժարվում են: Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ասում է` մենք հաղթել ենք, որեւէ մեկի հետ բանակցելու խնդիր չունենք, Արցախն Ադրբեջան է եւ վերջ: Բայց մենք տեսանք, որ ընդհուպ ռազմական ճանապարհով Ադրբեջանը եւ Թուրքիան չկարողացան Արցախի հարցը լուծել: Ավելի քան վստահ ենք բոլորս, որ երբեւիցե ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարով չի լուծվել եւ չի լուծվելու:

– Ալիեւն ասում է, որ Արցախի հարց առհասարակ այլեւս գոյութուն չունի: Այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում խնդրի կարգավորման հեռանկարները:

– Ալիեւի հայտարարությունն այդքան էլ լուրջ չենք ընդունում, որովհետեւ այն, ինչի մասին խոսում է իբրեւ «հաղթող» երկրի ղեկավարությունը` իր եղբայր Թուրքիայի հետ միասին, իրականությունից շատ հեռու են: 

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ» 

– Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայված են 5 տարի ժամկետով: Եթե 5 տարի հետո Ադրբեջանն ասի` վերջ, պետք է գնաք, սրանք մեր գրաված տարածքներն են, խաղաղապահներն էլ դուրս գան, ինչպե՞ս ենք պաշտպանվելու:

– Նախ ասեմ, որ խոսակցությունները, թե Արցախը չի ունենալու զինված ուժեր, իրականությունից շատ հեռու են: Արցախի Զինված ուժերը, Պաշտպանության բանակն, իհարկե, կորուստներ ունեցել են` ե՛ւ մարդկային ռեսուրսների, ե՛ւ նյութատեխնիկական բազայի: Հիմա համալրվում է մեր Զինված ուժերը, մենք վերանորոգել եւ վերականգնել ենք մեր ամբողջ զինտեխնիկան, զրահատեխնիկան եւ այլն: Զինված ուժերը համալրվում են պայմանագրային պահեստազորայիններով, որեւէ խնդիր չունենք: 1988-91 թթ.-երին էլ, եթե հիշում եք, Խորհրդային զորքերը գտնվում էին Արցախի հանրապետության տարածքում` պայմանական կարող ենք ասել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շփման գծում: 1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խորհրդային Միության զորքերը լքեցին այս տարածքը, եւ կարճ ժամանակում ԼՂ Հանրապետության ժողովուրդը կարողացավ կազմակերպել իր ինքնապաշտպանությունը: Եվ 1991-94 թթ., երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ մարտական գործողություններ իրականացնել ԼՂՀ տարածքում ապրող ազգությամբ հայերի նկատմամբ, մենք կարողացանք համարժեք հակահարված տալ: Արդյունքում ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությամբ` 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարով` մեր 4400 քառ.կմ տարածքից զատ` ընդհանուր սահմանները կազմում էր մոտ` 12 հազար քառ.կմ: Մինումում, եթե 120 տարի հետ դառնանք եւ պատմական էքսկուրս անենք, ապա չպետք է մոռանանք, որ 1920 թվականին ավելի ծայրահեղ ծանր վիճակում է եղել Լեռնային Ղարաբաղը: Այդ ժամանակ բնակչության թիվը եղել է մոտավորապես 120-130 հազար հայ, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ ժամանակ էլ համատեղ` անգլիացիների միջնորդությամբ, տարբեր մարտական գործողություններ էին իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բայց մենք այդ ժամանակ եւս պատվով դուրս եկանք: Վստահ եմ, որ հայությունը կանգնած է Արցախում ապրող հայության կողքին, եւ մենք որեւէ խնդիր չենք ունենալու ինքնակազմակերպվելու եւ ինքնապաշտպանվելու: Այնպես որ, Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական իշխանության ղեկավարները, ովքեր մտածում են, որ կարող են ամեն ինչ անել, որ այս տարածքում հայ չմնա, իրենց միայն թվում է:

– Պարոն գեներալ, պատերազմից հետո շատ ռազմական, քաղաքական գործիչներ տեսակետներ հայտնեցին, որ հնարավոր էր պատերազմը հաղթել կամ գոնե ավելի հայանպաստ փաստաթուղթ ստորագրել: Ըստ Ձեզ` հնարավո՞ր էր այնպես անել, որ պատերազմն այսպիսի ելքով չավարտվեր:

– Միանշանակ` այո, բայց հիմա դրա մասին չխոսենք, փակագծերը չբացենք: Մենք` ես եւ իմ նմանները, դասեր ենք քաղել, վերլուծություններ ենք արել, թե որոնք էին այն բացերը, որ ունեինք 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ եւ հիմա, որն ավելի մեծ մասշտաբով էր: Մենք հիմա արագ աշխատում ենք շտկել մեր սխալները:

«ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ»

– Իսկ ի՞նչ կասեք հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին: Հնարավոր բոլոր մակարդակներով Հայաստանում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

– Սա Հայաստանի Հանրապետության ներքաղաքական խնդիրն է: 

– Ամեն դեպքում, այդ տրամադրություններն ինչպե՞ս են ազդում արցախյան գործընթացների վրա:

– Միանշանակ շատ վատ: Մեզ անհրաժեշտ է ուժեղ, համերաշխ, համախմբված եւ ռազմական, քաղաքական ու տնտեսական առումով զարգացած Հայաստան:

– Ի՞նչ կցանկանայիք ասել` որպես վերջաբան:

– Փառք բոլոր նահատակներին` նրանց, ովքեր մարտնչել են Հայրենիքի համար: Ավելի քան վստահ եմ, որ նրանք, ովքեր Հայրենիքը սիրում են, համալրելու են մեր պաշտպանության շարքերն, ու միանշանակ դուրս ենք գալու այս իրավիճակից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արցախ-Երեւան

Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ