Նիկո՛լ, էդ սատանայի թզբեխը քեզ չի փրկելու, Աստծո դատաստանից չես փախչելու. Լիանա Անթառանյան
Հասարակություն
Այսօր ապրիլի 7-ին` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ տոնը ՀՀ կառավարության շենքի դիմաց ձեռնամարտի էր վերածվել: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող կանայք ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել, իսկ ահա շատերն անգամ ձերբակալվել: Դրամատուրգ, ռեժիսոր, դերասանուհի Լիաննա Անթառանյանը ևս մասնակցել է ծեծկռտուքի վերածված ակցիային: «Իրավունքը» կապ հաստատեց վերջինիս հետ, որոշ մանրամասներ պարզելու նպատակով:
«Այն ինչ այսօր կատարվեց` խայտառակություն էր: Ես այնտեղ էի: Գլխիցս բռնած խորհում էի... Էս ո՞ւր հասանք մենք, էս ո՞ւր հասան հայ տղամարդիկ, որ կնոջն են ծեծի ենթարկում: Կանայք տղամարդկանց փոխարեն պայքարում են, երկիրը թուրքից փրկում, որ ծեծի՞ ենթարկվեն: Նիկո՛լ, էդ սատանայի թզբեխը քեզ չի փրկելու, Աստծո դատաստանից չես փախչելու: Կանանցով պետք է աղոթենք, որ սատանան չքվի մեր երկրից»- նշում է Լիանա Անթառանյանը:
Հայկ Գևորգյան