Ես թռնող տղա չեմ` էդ ֆիքսեք. Ադրբեջանական նախասիրություններով տոգորված Ազոյանը խոսեց
Հասարակություն
Նիկոլապաշտ, ադրբեջանական նախասիրություններով տոգորված, թրքասեր, «մատնաչափիկ» Հովհաննես Ազոյանը Հայաստանում է, բայց հարցազրույցներ չի տալիս: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց անձամբ թրքասեր Հովհաննես Ազոյանը.
-Ես ինտերվյուներ չեմ տալիս:
-Ինչո՞ւ:
- Դե էս շրջանում որոշել եմ չխոսեմ:
-Իսկ Հայաստանո՞ւմ եք:
-Հա, բա որտեղ:
-Դե գրում էին, որ Հայաստանում չեք:
-Ես թռնող տղա չեմ` էդ ֆիքսեք:
-Եթե Բաքու գնալու լինելու հնարավորություն ունենաք` կգնա՞ք:
-Լավ, յուղ եք վառում, ասեցի չեմ խոսում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ