Եղանակը Հայաստանում «Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…


Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

Հանդիպում

«Իրավունքը» զրուցել է 90-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ:

«ՍԱՏԱՐՈՒՄ ԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ ԵՎ ՇՏԱԲԻ ՈՂՋ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ»

– Պարոն գեներալ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը` շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ բոլոր կորպուսների հրամանատարների գլխավորությամբ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չգիտես ինչու, այդ հայտարարությունն անում է ԶՈւ գլխավոր շտաբի պետը, բա ո՞ւր է պաշտպանության նախարարը: Ի՞նչ է, նա այլեւս չի՞ ղեկավարում զինված ուժերը, թե՞ այնտեղ արդեն նախարար չկա: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե պաշտպանության նախարարի առաջին տեղակալ կարելի է համարել, որն արել է հայտարարություն, իսկ պաշտպանության նախարարն ինչո՞վ է զբաղված: Վաղարշակ Հարությունյանն էլ չկա՞, որ Գլխավոր շտաբն է զբաղվում այդ հարցերով: Հստակ կարող եմ ասել, որ գլխավոր շտաբը զինված ուժերի ուղեղն է, եւ եթե նրանք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուրեմն` վերջնականապես զզվել են այս վիճակից, որովհետեւ ձեր վարչապետը ավերել է ե՛ւ բանակը, ե՛ւ սպառազինության մատակարարումը, ե՛ւ տնտեսությունն ընդհանրապես, որը տեղից էլ քայքայված էր, ու վիրավորել է ամբողջ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Սա փաստ է: Եվ բացի այդ, գերագույն գլխավոր հրամանատարի կողմից զինված ուժերի ամբողջ համակարգը ղեկավարվում էին անտանելի, մահացու եւ ուղղակի անտաղանդ կերպով: Դրա համար էլ Գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ այդպիսի գերագույն գլխավոր հրամանատարը վտանգավոր էլեմենտ է ամբողջ հայ ազգի համար: Քանի՞ տարի է` ձեր վարչապետը իր քաղաքականությամբ վիրավորում է սպաներին:  Ծառայությունից հատուկ հեռացնում է նրանց, ովքեր ավելի մարտունակ են, ովքեր սովորել են ՌԴ զինվորական ակադեմիաներում: Դուրս է գալիս, որ նա լրիվ դեմ է Ռուսաստանի հետ միությանը: Նա չէր կազմակերպում ոչ մի ուսուցողական զինավարժություններ, մարտավարական հնարքներ, այլ զբաղվում էր միայն սրան-նրան դատելով: Ինչքա՞ն կարելի է դիմանալ: Դրա համար էլ այս ամենը հոգնեցրեց բանակին: Վերջիվերջո, բանակն ամենակարեւոր ինստիտուն է, որն ապահովում է հայ ազգի անվտանգությունը, եւ նրանք ասում են, որ դուք ճիշտ չեք ղեկավարում:

– Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ: Այն որեւէ աղերս ունի՞ իրականության հետ:

– Եթե սա լիներ ռազմական հեղաշրջման փորձ, ապա նրանք կմտնեին ու կգրավեին պետության համար ռազմավարական կարեւորություն ունեցող բոլոր շինությունները, եւ վերջ կդրվեր այս ամենին` առանց որեւէ մի կրակոցի: Իսկ նրանք ընդամենը ասում են այս իշխանությանը` լսե՛ք, գնացե՛ք, դուք չեք կարողանում ղեկավարել, դուք ղեկավարել եք ընդամենը մի թերթ, եւ այն էլ` շատ վատ: Ինչո՞ւ եք մեզ կործանում: Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որպեսզի կատարեն քաղաքական փոփոխություններ: Սա ո՛չ թուրքական բանակ է, ո՛չ աֆրիկական, որոնք քաղաքական հեղաշրջումներ են կատարում: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու: Նրանց ոգում չկա այդպիսի բան: Բայց, հավանաբար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության վախճանին: Իսկ արդյունքում հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, եւ ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Եթե Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, ուրեմն` ես անձամբ, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին: Իհարկե, այսօրվա զինված ուժերը բոլորովին այլ է, մեր ստեղծած զինված ուժերը կանոնակարգված էին, կազմակերպված, շատ ուժեղ մարտունակ եւ պատրաստված, ինչն էլ նպաստեց ժամանակին Արցախի ազատագրմանը, կանխվեց Զանգեզուրի գրավումը, թույլ չտրվեց նրանց միացումը Նախիջեւանին եւ հարձակումը Երեւանի վրա: Սակայն այսօր մեր բանակը լրիվ ձեւափոխված է, վերածվել է ուրիշ կառույցի: Այդ պատճառով չեմ կարող ոչինչ ասել այդ կառույցի մասին, որովհետեւ այն դարձել է շատ վատ ղեկավարվող, ոչ պատրաստված: Իհարկե, չեմ խոսում ողջ զինված ուժերի մասին, բայց արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Արցախի զինված ուժերը շատ վատ էին ղեկավարվում: Զինվորները եւ սպայական կազմը հայրենասեր էին, բայց ղեկավարվում էին շատ վատ ձեւով: Այնպիսի տպավորություն էր, որ պլանավորված տապալում էին ամեն ինչ:

«ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

– Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակում ելքը, երբ ներքաղաքական իրավիճակը լարվում է, իսկ Ադրբեջանը Սյունքիում շարունակում է GPS-ով իր տարածքներն ընդլայնել:

– Նիկոլ Փաշինյանը փաստացի չի կարողանում նստել եւ լիարժեք կիրառել բոլոր իրավական ուժերը եւ վարել հիմնավոր զրույց` վերջնականապես ճշտելով պետական սահմանները: Օրինակ, եթե կա մի գյուղ Գորիսի շրջանում, որն աջից կամ ձախից շրջապատված է ադրբեջանցիներով, ապա դա պետք է տալ, իսկ ճանապարհը, որը հայկական է եղել ժամանակին, վերցնել այն: Նստեք եւ վերջապես պայմանավորվեք: Նա միայնակ անում է այն, ինչ մտածում է, եւ ոչ ոք դրան չի մասնակցում: Իսկ ձեր նախագահն ընդհանրապես գոյություն ունի՞: Կամ նախագահական համակարգից դարձաք խորհրդարանական, բայց խորհրդարանն ընդհանրապես ոչինչ չի անում: Դուրս է գալիս, որ վարչապետը միայնակ մի բան կմտածի կամ չի մտածի, եւ չկա ԱԳՆ, ու ոչինչ չկա: Այդպես մի՞թե կարելի է ղեկավարել երկիրը, ի՞նչ եք դուք այդտեղ անում: Ժողովուրդն ինչ-որ ժամանակ դուրս եկավ Սերժ Սարգսյանի դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը: Եվ հիմա նրան ասում են` քանի որ չես կարողանում, ավելի լավ է գնա, կգտնենք մեկ ուրիշ ղեկավար, կամ կոալիցիոն ուժերի ղեկավարում կլինի: Այսպես չի կարելի շարունակել, ի՞նչ է, հայ ազգը պետք է վերանա՞: Ուղղակի, դուք կանհետանաք, հասկանո՞ւմ եք, թե` ոչ: Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի: Հիմա էլ ինձ շատերը խնդրում են, թե` եկեք Հայաստան, մի բան արեք, բայց ես հո հեղափոխական չեմ, գամ ի՞նչ անեմ: Վարչապետը խզեց կապերը 8 միլիոնանոց հայկական Սփյուռքի հետ եւ նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը քանդեց: Նա ամբողջ ընթացքում միայն ոչնչացրել է, քանդել է, ավերել է եւ այդքանից հետո չի էլ հեռանում:

– Բանակի եւ իշխանության հարաբերությունները լարվեցին կարծես միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ակնարկեց, թե ռուսական «Իսկանդերը» հնարավոր է 10 տոկոսով է պայթել: Սա հնարավոր համարո՞ւմ եք:

– Չեմ ուզում վիրավորել կամ քննադատել վարչապետին, բայց ասածը հիմարություն էր: Եթե, օրինակ, ինքնաթիռից ռումբն ընկնում է` այն կա՛մ պայթում է, կա՛մ չի պայթում: Հիմա ռուս սակրավորների խումբը գտնում եւ վնասազերծում է ականները, եւ եթե պայթում է, ոչ մեկը չգիտի, թե քանի տոկոսանոց պայթյուն է դա: Բայց եթե «Իսկանդերը» լրիվ լիցքավորված կրակում է 500 կմ-ի վրա, եւ այն կրակել են, ապա ո՞վ է կարողացել հաշվել իր համար, թե քանի տոկոսանոց պայթյուն եղել: Նա հիմարություններ էր ասում, որպեսզի ուղղակի վիրավորեր ռուսական զենքը: Եվ նրան երեւի հուշում է պաշտպանության նախարարը, որն ընդհանրապես ոչինչ չի հասկանում այդ գործից: Ի դեպ, պատերազմի ժամանակ հենց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էր վարչապետի խորհրդականը: Եվ, ի վերջո, դու որտեղի՞ց գիտես, թե քանի տոկոս է պայթել, դու ի՞նչ է, նստա՞ծ էիր այդ պայթյունի տակ: Ինչեւէ, առաջին անգամ չէ, որ Փաշինյանը ասում է, թե զենքը հին է, լավը չէ: Բայց նման հայտարարություններ անելու փոխարեն` պետք է սովորել եւ ճիշտ օգտագործել զենքը: Պարզապես, նրա ուղեղը արեւմտյան է, եւ նա չի հասկանում, որ ՆԱՏՕ-ական զենք գնելու համար, նախ գումար է անհրաժեշտ: Եվ բացի այդ, ՆԱՏՕ-ական զենքն ուղղակի թափոն է: Այնպես որ, այսպիսի հայտարարությունների փոխարեն` նախ թող պատասխանի, թե ինչո՞ւ պատերազմի ժամանակ չունեիք կազմակերպված պաշտպանական գծեր, ինչո՞ւ չկային ականապատված տարածքներ, ինչի պատճառով թշնամին մտնում էր այդ տարածքները, ինչպես շքերթի ժամանակ: Թշնամին անտաղանդ կերպով մտել էր փակուղու մեջ Զանգելանի տարածքում, ինչո՞ւ այնտեղ չոչնչացրեցիք նրանց: Կուբաթլուի  տարածքում կային նույնիսկ բաց հատվածներ, պատկերացնո՞ւմ եք, թե որքան անտաղանդ էր այդ ամենը կազմակերպված: Բացի այդ, չկար միասնական կառավարում, ամեն մեկը մի բան էր գոռում` ՀՀ վարչապետը մի կողմից, Արցախի նախագահը` մյուս, եւ նրանք, երեւի, այնքան էին ամաչում միմյանց հայտարարություններից, որ յուրաքանչյուրը փորձում էր ավելի բարձր բղավել, որպեսզի խլացնի մյուսի ձայնը:

– Ի դեպ, ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ, ըստ իրենց տեղեկությունների, ռուսական «Իսկանդերն» ընդհանրապես չի կիրառվել այս պատերազմում: Երեկ «վարչապետի» խոսնակն էլ ստիպված եղավ ընդունել, թե Նիկոլ Փաշինյանին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չեն զեկուցել...

– Սա ուղղակի քաղաքական անբարոյականության հետեւանք է: Նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ ինձ հարց էին տալիս, թե Փաշինյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի գնած ամբողջ զենքը  թափոն է, իսկ ինքն ուզում է նոր զենք գնել, եւ ես ասում էի` եթե նա իրոք ուզում է նոր զենք գնել, ապա դա իրեն պատիվ է բերում, իր արձանը պետք է դնել: Բայց իրականում նրանց նպատակն ուղղակի մեր ամբողջ զենքը, որը կազմում է զինված ուժերի հիմքը, վարկաբեկելն էր: Յուրաքանչյուր զինվոր, սպա, հրամանատար, եւ բոլորը պետք է այնքան սիրեն եւ այնքան գիտելիք ունենան զենքի մասին, որպեսզի այն բոլոր իրավիճակներում միշտ գործի: Բայց երբ գերագույն գլխավոր հրամանատարն ասում է, թե այն թափոն է, ապա զինվորը, հրամանատարը, գեներալը նույնիսկ չեն էլ մոտենա այդ զենքին, ինչպես այս պատերազմում թողնված էր ծանր հրետանին առանց պատսպարող ծածկոցների, որովհետեւ վարչապետի կարծիքով` այդ ամենը թափոն է: Հիմարնե՛ր, ռուսական զենքից լավը աշխարհում չկա, հիշե՛ք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումըԶիդան. Պարտությունը դա հանձնվելն է, իսկ մնացածը քայլ առաջ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ