Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


«Վահրամ Սահակյանը եւ իր նոր «Անմարդկային կատակերգությունը»

Մշակութային

Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը մարտ ամսին  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Միստերիա-հիստերիա», իսկ ապրիլին` «Անմարդկային կատակերգությունը» ներկայացումներով: Այս թեմայով էլ զրուցեցինք նրա հետ:

Թատերական շրջանի բացմանը ինչպե՞ս եք տրամադրված:

– Ինձ համար գոյություն չունի թատերական շրջանի բացում կամ փակում: Ես բեմ եմ բարձրանում տարերայնորեն եւ ոչ մի տեսակի կապ եւ առնչություն չունեմ «թատերական աշխարհ» անվանվող բիոզանգվածի հետ: Անցյալ տարին, ինչպես գիտեք, աղետալի էր դերասանների համար: Մարտի կեսերից սկսած` ոչ մի թատրոն չկարողացավ գործել: Մենք չեղարկեցինք անցյալ տարվա մարտի 16-ին ծրագրավորած «Միստերիա-հիստերիա» ներկայացումը ու, ցավոք` այդպես էլ չկարողացանք խաղալ ամբողջ տարվա ընթացքում: Բայց ներկայացման համար տոմս ունեցող հանդիսատեսը սպասում է այդ ներկայացմանը: Մենք այն կարող էինք խաղալ փետրվարին (այսինքն հիմա), բայց քանի որ հիմա պատրաստում ենք նոր պրեմիերա` կխաղանք ապրիլի 6-ին: Այնպես որ, 2020-ի մարտի 16-ի «Միստերիա-հիստերիայի» տոմս պահպանող հանդիսատեսն այն կդիտի այս տարվա ապրիլի 6-ին: Իսկ մինչ այդ, մարտի 23-ին եւ 24-ին կկայանա «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիան:

Իսկ նոր` «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիան ինչի՞ մասին է:

– «Ինչի մասին է» հարցը, իհարկե, ինձ գազազեցնում է, դրա համար էլ կպատասխանեմ` «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիայի մասին կարելի է միայն հարցնել, թե ինչի մասին չԷ՛: Բնական է, որ այն ուղղակիորեն կապված է վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցած աղետի, ողբերգության, դավաճանության հետ, որտեղ հերոսը ցանկանում է պատմության մեջ մխրճվելով` հասկանալ` ինչո՞ւ են միշտ նման բաներ լինում այս ազգի հետ: Պիեսում կան թե ժամանակակից եւ այլանդակ, եւ թե պատմական ու ոչ պակաս այլանդակ կերպարներ: Անգամ կան հայ արվեստից դուրս եկած գործող անձինք` իր հիմար տատու ազդեցությունից խելառած Լոռեցի Սաքոն, ուրիշի փող հաշվող տխրահռչակ Պեպոն եւ այլն: Բոլորը կան: Ինչ վերաբերում է ներկայացման ժանրին, ասեմ, որ դա տրագիկոմեդիա է, որտեղ ողբերգությունը ներկայացվում է ոչ թե ողբերգական կամ հումորային ոճով, այլ երգիծանքի ամենակործան լեզվով: Ընդ որում` երբեմն կոպիտ, «18+», անգամ «38+» բառապաշարով: Սա ժամանակակից թատրոն է, նոր թատրոն: Ես զարմանում եմ, թե ինչեր են ներկայացնում մայրաքաղաքի մյուս թատրոններն ու թատերախմբերը: Գիտե՞ք ինչեր են ներկայացնում: Ներկայացնում են նույն նեխած պեպոներն ու նման անախրոնիզմ, ինչպես նաեւ տափակագույն սթենդափներ, այսինքն` հումոր: Ես չեմ գտնում, որ հիմա հումորի պահ է: Ինքս հումորիստ չեմ, մարդ ուրախացնող չեմ, ես սիրտ հովացնող չեմ եւ, որպես ստեղծագործող մարդ, ունեմ մի շատ կարեւոր սկզբունք` ԵՐԲԵՔ ՉՑՈՒՑԱԴՐԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ՏԵՍՆԵԼ ԵՎ ԼՍԵԼ: Ավելին. հանդիսատեսը պետք է ներկայացումը դիտի եւ չհավանի: Այո, գոնե սկզբում պիտի չհավանի: Չհավանի, որովհետեւ այն իր «սրտից չի»: Որովհետեւ նա ինքն անում է այնպիսի բաներ, ինչ անում են տվյալ պիեսի բացասական կերպարները: Դա է իմ թատրոնը: Ձեզ ի՞նչ է թվում, «Խաթաբալադայի» կամ «Մեա կուլպայի» պրեմիերաներին բոլորը դիտել եւ հավանե՞լ են: Գիտե՞ք որքան մարդիկ էին ներկայացման կեսերից բարկանում եւ լքում դահլիճը: Մարդիկ դժվար են տանում, երբ ասում ես, որ. «Դավաճանը դո՛ւ ես, ուրիշին չմեղադրես»:

Ձեր կարծիքով, ո՞րն է անմարդկայինի Ձեր պատկերացումը:

– Անմարդկայինն ու այլանդակը, իմ կարծիքով, ոչ թե դաժանությունն է, մարդասպանությունը, խաբեությունը կամ դավաճանությունը, այլ այս նախադասությունը` «Դե էդ հողերը 30 տարի առաջ էին տվել, իսկ մեր նախրապետը մեր զինվորին փրկել ա»:

Խաղընկերներին ի՞նչ սկզբունքով եք ընտրել:

– Խաղընկերներին ընտրում եմ հետեւյալ սկզբունքով` լինի լավ, համեստ մարդ, զբաղված չլինի ուրիշ տափակ ներկայացումների մեջ, իրեն աստղի տեղ դրած չլինի ու ճանաչված, հին ու դախ դերասան չլինի:

Ներկայացման ժամանակ խաղընկերների հետ տարաձայնություններ լինո՞ւմ են:

– Շատ են լինում, եւ դա օգնում է, որովհետեւ, եթե ինձ թողնես` «18+»-ի փոխարեն ներկայացումը կդառնա «118+»: Նրանք ինձ սահմանների մեջ են պահում:

Հետագայում  նոր ներկայացումներ պլանավորե՞լ եք:

– Առայժմ սա է` «Անմարդկային կատակերգություն» մարտի 23-ին եւ 24-ին, այնուհետ «Միստերիա-հիստերիա» ապրիլի 6-ին (2020-ի մարտի 16-ի տոմսերով), հետո, ապրիլի վերջերին կրկին` «Անմարդկային կատակերգություն», եւ այդպես շարունակ:

Տոմսերն արդեն վաճառվո՞ւմ են:

– Այո, տոմսեր կան Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տոմսարկղում, մարդիկ կարող են զանգահարել 055 33-73-43, պայմանավորվել, գնալ եւ վերցնել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Զրույցը նաեւ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ