Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


Իրականում ո՞ւմ խզբզանքն է Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ)

Հանդիպում

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի 2 մասից բաղկացած ծավալուն հարցազրույցի կարեւոր շեշտադրումների շուրջ «Իրավունք TV»-ին զրուցել է ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

«ՀԻՊՆՈՍԱՑՐԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ»

– ՀՀ 3-րդ նախագահն իր հարցազրույցում պայթեցրեց այն միֆը, թե Փաշինյանն իր «պրոյեկտն» է: Ավելին` շեշտեց, որ իր համար այդպիսի անհեթեթություն չէր խզբզի: Այս դեպքում` ո՞ւմ խզբզանքն է այս իշխանությունը եւ, ի վերջո, ի՞նչ արտաքին ուժեր են կանգնած դրա հետեւում:

– Աբսուրդ է մտածել, որ սա կարող էր լինել Սերժ Սարգսյանի ինչ-որ «պրոյեկտ»: Մենք դրան մեկ-մեկ ժպիտով ենք վերաբերվում, փիլիսոփայորեն ցանկանում մոտենալ, բայց, կարծես, շահարկում են այն մարդիկ, որոնք ցանկանում են ավելի շատ հակասություն մտցնել մեր իշխանության նկատմամբ եւ նաեւ պառակտում` ընդդիմադիր դաշտում: Համենայնդեպս, իրոք, բացատրելու կարիք կար, եւ շատ ուրախ եմ, որ ՀՀ 3-րդ նախագահը տվեց դրա բացատրությունը: Բնականաբար, բոլոր այն ուժերի խզբզանքն է, որոնց պատկերացումները` մեր երկրի զարգացման, մեզ հետ չէին համապատասխանում: Դրանք էին արեւմտյան հզոր, ինչու ոչ, նաեւ ռուսաստանյան որոշ ուժեր: Նախապատրաստական աշխատանքը 2015 թ.-ից այս կողմ կատարվում էր, եւ ունեցել ենք մի քանի նախադեպեր, որոնք հաղթահարվել են. ամենացայտունը ՊՊԾ գնդի գրավումն էր: Իհարկե, ցավում եմ, որ այդտեղ ունեցանք զոհեր: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, արել էին ավելի կազմակերպված, ավելի մեծ ֆինանսական ներդրումներով, հզոր տեխնոլոգիաներով: Ինձ թվում է` այս հարցի պատասխանը շատ մոտ ժամանակներում կտրվի, ուստի` չեմ ցանկանում ենթադրություններով առաջ շարժվենք եւ ինչ-որ մեղադրանքներ տարածենք:

– Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն իշխանությունը հանձնել է ոչ թե Փաշինյանին, այլ` Կարեն Կարապետյանին, որն ասել էր, թե պատրաստ է այդ իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ինչո՞ւ Կարապետյանին չհաջողվեց պահել իշխանությունը:

– Պարզապես, տարիներ հետո շատ հանգիստ ենք նայում այդ իրավիճակին եւ ասում ենք` ինչո՞ւ տվեցին, ինչո՞ւ չպահեցին եւ այլն: Կարեն Կարապետյանը շատ կայուն անձնավորություն է, եւ նա տրամադրված էր պետականամետ կեցվածք դրսեւորել ու գիտակցում էր, թե ինչ է նշանակում սրանց իշխանություն գալը: Ինչպես նաեւ Սերժ Սարգսյանն ու բոլորս էինք գիտակցում, որ սա անթույլատրելի է: Բազմիցս հենց այդ օրերին ելույթների ժամանակ ասել ենք, որ անթույլատրելի է բերել նման հանպատրաստից մարդկանց, որոնք պատկերացում չունեն քաղաքական դաշտի մասին, չեն հասկանում` ինչ է նշանակում վարչապետ եւ գերագույն գլխավոր հրամանատար, այլ, պարզապես, աթոռի կարոտախտով ու վրեժխնդրությամբ ցանկանում են գալ իշխանության: Դրանք հայրենիքի նկատմամբ պարտականություն չունեցող մարդիկ են, բայց հիպնոսացրին հանրությանը:

«ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԵՐ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷԻՆ ԱՐՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

– Ենթատեքստում կա՞ր, այնուամենայնիվ, մեղադրանք Սերժ Սարգսյանի խոսքում, որ  Կարապետյանը չկարողացավ վերահսկել իրավիճակը:

– Չեմ կարծում, իրավիճակը հետեւյալն էր` իր պաշտոնակատար եղած ժամանակահատվածում Կարեն Կարապետյանն իրոք շատ պատրաստակամ եւ կառուցողական աշխատանք էր սկսել մեր խմբակցության հետ: Սակայն իրավիճակն այնպիսին էր, որ նա չէ, ով ուզում է լիներ, անխուսափելի էին արյունն ու քաղաքացիական պատերազմը: Այդ մարդկանց որեւէ բան չէր հետաքրքրում, միայն իշխանություն ու աթոռ էին ուզում: Շատ էին ոգեւորվել, որովհետեւ կյանքում չէին տեսել մարդկանց այդպիսի քանակություն: Իսկ բազմիցս է եղել նմանատիպ դեպք, որ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը 500 հոգուց ավել մարդ տեսնելով` հանպատրաստից ոչ պետականամետ, բայց ականջահաճո հայտարարություններ է սկսել անել` առանց մտածելու, թե այդ հայտարարություններն ինչ վտանգ կարող են սպառնալ մեր պետության միջազգային իմիջի վրա: Այդ ամբոխի ուրախությունն աննկարագրելի էր, աներեւակայելի, եւ լինելով հավատացյալ` միշտ մտածում եմ, որ սա Աստծո դատաստանն է, ինչ տեսնում ենք այսօր: Հիմա շատ հեշտ են ասում` ինչու հանձնեց իշխանությունը Սերժ Սարգսյանը, ինչու հրաժարական տվեց, բայց ապրիլի 24-ին եթե փողոցում գտնվող 200-300 հազար մարդու ուղղորդեին կառավարության, Ազգային ժողովի եւ նախագահականի շենք, որպեսզի գրավեն, ապա այդ ժամանակ, սահմանադրական իրավունքից ելնելով, ստիպված հրահանգ էր լինելու, որպեսզի շենքերն ուժային ձեւով պաշտպանեն: Եվ այդտեղ երկրորդ եղեռն էր սկսվելու, պատահական չէ, որ իրադարձությունները ձգել էին մինչեւ ապրիլի 24-ը: Հետո եկավ Կարեն Կարապետյանը, բայց կրքերը չհանգստացան, ավելի շատացավ ժողովրդի քանակը:

– Այսինքն` բացառո՞ւմ եք, որ Փաշինյան-Կարապետյան հայտնի հանդիպման ժամանակ եղել է իշխանության փոխանցման որոշակի պայմանավորվածություն:

– Ճանաչելով Կարեն Կարապետյանին` միանշանակ բացառում եմ: Պարզապես, ինձ համար իր հրաժարականի հայտարարությունը եղել է անակնկալ, որովհետեւ մինչեւ նախորդ օրը նա դեռ կառուցողական եւ շատ լավ էր տրամադրված, որ պետք է ինքը գա եւ ընտրվի: Բայց եղավ այն, ինչ եղավ: Կարեն Կարապետյանը, հեռատես մարդ լինելով, գիտակցում էր, որ իր ընտրվելու դեպքում, միանշանակ հենց ընտրության օրը լինելու են սարսափելի մեծ բախումներ: Անխուսափելի էր արյունը, եւ այդ ժամանակ նույնը կարող էի ես մտածել, որ աթոռը չէ կարեւոր, այլ` մեզ համար պետության փրկության հարցը: Իսկ մյուս կողմի համար աթոռի հարցն էր, որից այն կողմ ոչինչ չէին տեսնում, եւ այդտեղ բախումներն անխուսափելի էին:

«ՄԵՆՔ ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵԻՆՔ»

– 3-րդ նախագահն ասաց, թե որեւէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ու ուժգնություն ստանալ: Սա նշանակո՞ւմ է, որ, օրինակ, իրավապահ մարմինները, պարզապես նրան իրականությունը ճիշտ չեն զեկուցել:

– Բնականաբար, ես չէի կարող տեղյակ լինել, թե ինչ է զեկուցվում, ինչ չի զեկուցվում, բայց մենք ունեցել ենք նման 4 նախադեպ` «Էլեկտրիկ Երեւան», ՊՊԾ գունդ եւ այլն, ու բավականին հանգիստ հաղթահարվել է, էլի եմ շեշտում` ցավում եմ, որ ՊՊԾ գնդի գրավման դեպքում եղան զոհեր: Բայց այդ ժամանակ այնքան նուրբ էր իրավիճակը, որ յուրաքանչյուր ցնցում բավականին լուրջ ազդեցություն էր ունենում հայկական կողմի միջազգային իմիջի վրա: Ընդ որում` սա այն ժամանակն էր, երբ լուրջ բանակցային պրոցեսում էինք, եւ սեղանին դրված էր ԼՂ ինքնորոշման հարցը: Եվ այսօրվա պես չէր, որ 44 օր լինի պատերազմ եւ քար լռություն, որեւէ քննադատություն չլինի Արեւմուտքի կողմից, քաղաքական հետապնդումների նկատմամբ որեւէ ուշադրություն չդարձվի: Այն ժամանակ մի փոքրիկ փողոցային միջադեպն անմիջապես միջազգային լրատվության կենտրոնում էր հայտնվում, եւ սկսվում էին քննադատությունները: Ամեն գնով հարվածում էին ՀՀ իմիջի վրա, թե կան քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումներ եւ այլն: Այդտեղ շատ զգույշ պետք է լինեինք, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո բավականին լուրջ ձեռքբերումներ ունեինք դիվանագիտական կորպուսում, իսկ Ալիեւն իր բերանով էր հայտարարում, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են, որպեսզի ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքը: Իսկ վերջերս նաեւ Լաչինի եւ Քարվաճառի մասին հայտարարություն արեց, ինչը լրիվ իրականություն է: Սա գաղտնիք չի եղել, եւ դրա մասին կվկայեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բավականին բուռն քննարկումներ էին գնում, եւ պատահական չէր նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնի երկարացումը վարչապետի կարգավիճակում: Բանակցողի փոխվելու դեպքում` կարող էր բավականին լուրջ կորուստներ ունենայինք, ինչը եւ ունեցանք: Եվ, բնականաբար, այս պարագայում ինձ թվում է` մենք այլ ելք չունեինք: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ինֆորմացիաներ է ստացել ՀՀ 3-րդ նախագահը, խաբել են, թե` ոչ, դրա պատասխանն ավելի հստակ երեւի կլինի նրա հաջորդ հարցազրույցներում: Ամեն դեպքում, որեւէ մեկը չէր մտածում, որ այդպիսի զարգացումներ կարող են լինել:

– Այդուհանդերձ, ներքին քննություն ընթացե՞լ է, թե, ի վերջո, ի՞նչ, ե՞րբ եւ ո՞վ էր զեկուցել Սերժ Սարգսյանին, թե նախադրյալ չկա, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ:

– Պարզապես, դրսի տեխնոլոգիաներն են լավ աշխատել, որոնք գունավոր հեղափոխությունների բավականին լուրջ փորձառություն ունեն: Վերջիվերջո, նրանք Ուկրաինայում մայդան էին կազմակերպել: Իհարկե, Հայաաստանը չկարողացան Սիրիա կամ ուկրաինական մայդան դարձնել, ինչը այդ ժամանակվա իշխանության խելամտության արդյունքում էր, որ խաղաղ ճանապարհով հեռացան: Հակառակ դեպքում` կլիներ այն իրավիճակը ինչ եղավ Ուկրաինայում կամ Սիրիայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ