Մոսկվայում կարող է ուժեղացվել Հայաստանի դեսպանության անվտանգությունը Արցախցիները մերժել են աջակցել Նիկոլին Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. «Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին» ՀՀԿ ԳՄ հայտարարությունը. Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը Ընդդիմությունը հրավիրում է 15:00-ին բոլորին Ազատության հրապարակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարություն է տարածել Բոլորս պետք է համախմբվենք բանակի շուրջ. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի.Անդրանիկ Թեւանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ.Հանուն նոր Միության» ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՐԱՑՈՂ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԲ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԻՐԵՆ՝ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ա, ՈՐ ՇԱՐՈՒՄ Ա ԻՐԱՐ ՀԵՏԵՒԻՑ ՀՀ նախագահը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը


«ՇՈՒՏՈՎ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ»

Հանդիպում

Վերջին ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքական գործիչ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Վարդանյան, վերջապես խոսեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Իր հարցազրույցից ստացվեց այնպես, որ բոլորը մեղավոր էին` պատերազմում ունեցած պարտության համար, բայց ոչ ինքը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այս իշխանության բոլոր ներկայացուցիչները ցանկացած հարցազրույց տալիս, իհարկե, մեղքը փորձում են բարդել մնացած բոլորի վրա, բացի իրենցից: 2,5 տարվա մեջ սրան արդեն պետք է սովորած լինեինք: Այս պատերազմի հետ կապված որեւէ պաշտոնյայի հարցազրույց սկսել եմ, ուղղակի, չկարդալ, քանի որ համարում եմ, որ բոլոր բացահայտումները պետք է արվեն իշխանափոխությունից հետո: Այսօր ցանկացած հարցազրույց եւ բացահայտում, մեկ է, չի ստանում իրավական գնահատական: Մենք ականատես եղանք, որ Մովսես Հակոբյանը (ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ) մի քանի ամիս առաջ տվեց բավականին լուրջ բացահայտումներով ասուլիս եւ, կարծես թե, դրանից անմիջապես հետո պետք է ստեղծվեին նախադրյալներ, որպեսզի հարուցվեր քրեական գործ ու ձերբակալվեին` սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած մի քանի այլ մարդկանցով, բայց որեւէ բան տեղի չունեցավ: Այսինքն` մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ այլեւս կապ չունի, թե դու ինչ ես բացահայտում: Այդ բոլոր բացահայտումները ծառայում են ավելի շատ ժողովրդի տեղեկությունները ավելացնելու համար, բայց որեւէ կերպ չեն ազդում իշխանության ներսում վերադասավորումների կամ քրեական գործերի հարուցման առումով: Դրա համար Հայաստանում կա մեկ օրակարգ` օր առաջ Փաշինյանի իշխանությունից ձերբազատվել: Դրանից հետո` թե՛ Դավիթ Տոնոյանը, թե՛ մնացածը շատ ավելի լուրջ պայմաններում ոչ թե հարցազրույցներ, այլ ցուցմունքներ կտան եւ կբացահայտեն, թե ինչո՞ւ մեր հայ ազգը արժանացավ նման պատժի, ինչո՞ւ մեր իշխանությունը տարավ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը դեպի կործանում, եւ ինչքանո՞վ էր ներգրավված այդ ամբողջ գործընթացում Թուրքիան, Ադրբեջանը եւ Արեւմուտքի այլ ուժերը:

 

«ՊԵՏՔ Է ՈՒՂՂԱԿԻ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԴԻՄԱՆԱՆՔ»

– Դավիթ Տոնոյանն ասում է, որ 2015-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն` պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից պաշտանության նախարարը փաստացի դուրս է մնում, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամանատարին եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Եթե նա որեւէ կապ չուներ, այս դեպքում` ո՞ւմ հրամանն էին կատարում Արծրուն Հովհաննիսյանն ու պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը` հանրությանը մոլորեցնելով, թե «հաղթելու ենքե:

– Հիշենք, որ պատերազմի ընթացքում մի լուսանկար հրապարակվեց, որտեղ պատկերված էին Արծրուն Հովհաննիսյանը, Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը, «Ազատությունե ռադիոկայանի աշխատակիցը, վարչապետի տիկինը եւ այլք: Դրա համար եմ ասում, որ այսօր կարող ենք անել շատ ենթադրություններ, որոնք, իհարկե, փաստարկված են, բայց դրանք չեն ստանում միս ու մարմին: Այսինքն` ապրում ենք մի իրավիճակում, երբ մեր քննչական մարմինները` լինի Ազգային անվտանգությունը, Քննչական կոմիտեն եւ այլք, չեն ձեռնարկում այն քայլերը, որոնք իրենք պարտավոր են ձեռնարկել` համաձայն իրենց գործառույթների: Ի վերջո, ինչո՞վ էր պաշտպանության նախարարը կաշկանդված պատերազմից առաջ կամ պատերազմի ընթացքում տալ հրաժարական` բացահայտելով, որ չի կարող որեւէ բան անել եւ քանի որ տեսնում է, որ ամեն ինչ վատ է, դուրս է գալիս: Թող Դավիթ Տոնոյանն այդ հարցին պատասխանի: Ունենք մի իրողություն, որը, ցավոք, շատ դաժան է մեր հայ ազգի համար, եւ այդ իրողությունը հաստատվելուն պես` տարատեսակ նախկին պաշտոնյաներ սկսել են խոսել... Գիտեք, հիմա արդեն ուշ է, եղել է այն, ինչ եղել է, եւ իրենք ոչ թե պետք է հարցազրույցներ տան, այլ հարցաքննության ենթարկվեն: Պետք է բացահայտեն, թե ո՞ր օտարերկրյա գործակալի հետ են համագործակցել, ի՞նչ պայմաններում, ինչքա՞ն գումար են  դրա համար վճարվել: Կասկած չունեմ, որ շատ շուտով ականատես ենք լինելու մի հսկայական գործակալական ցանցի բացահայտմանը Հայաստանում: Ցավալի է, բայց կան հայեր, որոնք թուրքական գումարներով վաճառում են հայկական հողերը: Սա փաստ է, եւ  պետք է ուղղակի մի քիչ էլ դիմանանք, սպասենք, ապա ձերբազատվենք Փաշինյանի  թրքամետ իշխանությունից եւ անցնենք մեր երկրի զարգացմանը` բոլորս նախապայման ունենալով բոլորին բացահայտելու խնդիրը:

 

«ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՈՐԵՎԷ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՒՂՂԱԿԻ, ԱՆԻՄԱՍՏ Է»

– Ի դեպ, երեկ մամուլում լայն աղմուկ բարձրացավ այն մասին, որ ոչ միայն հողերն են վաճառվել, այլեւ` հայկական անձնագրեր: Մինչեւ ո՞ւր կարող է ներթափանցած լինել գործակալական ցանցը:

– Որոշ ժամանակ առաջ Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ` համաձայն որի, մեր այսօրվա ԱԺ նախագահը գործակալ է, ընդ որում` գործակալ է երկու երկրների համար: Որպես դրա շարունակություն` տեսանք երկու հերքում. մեկը հենց Արարատ Միրզոյանից, երկրորդը` ԱԱԾ-ից: Զավեշտալին այն էր, որ հրապարակվել է կոնկրետ ձեռագիր տեքստ եւ առանց այն փորձաքննության անցկացնելու` հայտարարվում է, թե այս լուրը կեղծ է: Սա խոսում է այն մասին, որ այսօրվա Ազգային անվտանգության ծառայությունն է կեղծ: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հույս դնել որեւէ պետական գերատեսչության վրա ուղղակի անիմաստ է: Բայց վերջին մի քանի ամիսներին դատական համակարգի դատավորները, կարծես թե, հասկացել են, թե ինչ է կատարվում երկրում եւ, ուղղակի, սկսել են չկատարել իշխանության պատվերները: Սա կարելի է տեսնել տարբեր դատական գործերով, որտեղ դատավորները տարբեր անձանց հրաժարվում են կալանքի ենթարկել, իսկ ձերբակալումները ճանաչում են ոչ իրավաչափ: Սա նշանակում է, որ ՀՀ-ում այսօր դատական համակարգը միակ պետական մնացած համակարգն է, որը, կարծես թե, սթափվել է եւ գիտակցելով իր կարեւորագույն դերն այս իրավիճակում` չի ենթարկվում իշխանության քմահաճույքներին: Ուզում եմ անպայման նշել, որ ոչ էլ ենթարկվում է ընդդիմության քմահաճույքներին, այլ սկսել է աշխատել օրենքի սահմաններում: Իսկ ի՞նչ են անում դրա դիմաց Նիկոլ Փաշինանն ու իր «թուրք» ընկերները, փորձում են ստեղծել այլընտրանքային դատարան` կալանքները տալու համար: Այսինքն` եթե վաղը պարզվի, որ օրինակ, պետական եկամուտների կոմիտեն հրաժարավում է իրագործել իր ֆունկցիաները` պայմանավորված նրանով, որ իրենց ասում են, թե թուրքից պետք է փող վերցնես, ուրեմն` Նիկոլ Փաշինյանը կստեղծի այլընտրանքային պետական եկամուտների կոմիտե եւ այսպես շարունակ: Պետք է հասկանանք, որ երկիրը զավթված է օտարերկրյա գործակալների եւ այն մարդկանց կողմից, որոնք այս կամ այն երկրի հատուկ ծառայություններից գումարներ են վերցրել` մեր անկախությունը, մեր Արցախը վաճառելու դիմաց: Իհարկե, հիմա իրենց բավականին դժվար է պոկել իշխանության աթոռից, քանի որ գիտեն` իրենց այլընտրանքը բերդի խուցն է: Դրա համար էլ պայքարում են մինչեւ վերջին կաթիլը, եւ միգուցե դրանով է պայմանավորված, որ ընդդիմությանը դեռեւս չի հաջողվել ամբողջությամբ հեռացնել այս իշխանությանը: Բայց ես կասկած չունեմ, որ այդ պրոցեսը 2-3 ամսվա ընթացքում կհասնի  ամենամեծ պիկին:

– Հանրությունը սպասողական վիճակում է, թե երբ է, ի վերջո, ընդդիմությունը փրկելու երկիրը, բայց ժողովրդի լայն զանգվածները փողոց դուրս չեն գալիս եւ հարց են տալիս` ումո՞վ ենք փոխարինելու Փաշինյանին: Ակնհայտ է, որ որպես այլընտրանքային վարչապետի թեկնածու` Վազգեն Մանուկյանի շուրջ լայն կոնսոլիդացիան չի ստացվում:

– Երբ դրված էր խնդիրը հրաժարվել Սերժ Սարգսյանից, կարծես թե, ոչ ոք չէր հարցնում` ումո՞վ: Ուղղակի դրված էր խնդիր տեխնոլոգիաների կիրառման միջոցով ժողովրդի վրա փաթաթել «Քայլ արա, մերժիր Սերժին» թեզը: Այլ հարց է, որ բոլոր այդ օրերի թեզերը սուտ էին, եւ ուղղակի օգտագործվում էր Արեւմուտքի մշակված մեթոդաբանությունը: Եվ ստեղծվել էր մի իրավիճակ, որ միտինգներին մասնակցող ժողովրդի համար մեկ էր, թե ով է գալու Սերժ Սարգսյանից հետո: Հիմա ունենք մեկ այլ իրողություն, երբ Հայաստանը վիրավոր է, Արցախը նման է մեռելի, մինչդեռ ժողովրդի մեջ թեզ են փորձում մտցնել, թե բա` ո՞վ է գալու Նիկոլի տեղը: Թքած, թե ով է գալու իր փոխարեն, Փաշինյանը րոպե ավել չպետք է մնա այդ աթոռին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվայում կարող է ուժեղացվել Հայաստանի դեսպանության անվտանգությունըԱրցախցիները մերժել են աջակցել ՆիկոլինԿրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. «Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին»ՀՀԿ ԳՄ հայտարարությունը. Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակըԸնդդիմությունը հրավիրում է 15:00-ին բոլորին Ազատության հրապարակԼևոն Տեր–Պետրոսյանը հայտարարություն է տարածելԲոլորս պետք է համախմբվենք բանակի շուրջ. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի.Անդրանիկ Թեւանյան«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ.Հանուն նոր Միության» ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՐԱՑՈՂ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԵՐԲ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԻՐԵՆ՝ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ա, ՈՐ ՇԱՐՈՒՄ Ա ԻՐԱՐ ՀԵՏԵՒԻՑՀՀ նախագահը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը«ՉԿԱՆԳՆԵ՛Ք ՉԱՐՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ-ԼՐՏԵՍԻ ԿՈՂՔԻՆ».ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, խմբեր է հավաքում հրապարակ տանելու համար.MediaportՊԵԿ-ում աշխատակիցներին հրամայել են դուրս չգա՞լ հանրահավաքի«Դավաճան, առանց արյուն ռադ եղիիիի». Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանին.Panorama.amՀորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել. Արցախի նախագահՓաշինյանը որոշում է կայացրել պաշտոնից ազատել ԳՇ պետ Օնիկ ԳասպարյանինՍարսափելի ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունն ու հայտնվել մայթին ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸԼրագրողների «պաշտպանը» ջանում է դատել ընդդիմադիր լրատմաիջոցներինԿապիտուլյացիայի ստորագրումից առաջ Նիկոլին կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը․ Միքայել ՄինասյանԱբու Դաբիում տեղի ունեցածի համար նշանակել եմ ծառայողական քննություն․ ՓաշինյանՄեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ«Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով հավաքներ են անում . ո՞ւր հասցրեցիք էս երկիրը, այս ինչ բարոյալքության միջավայր ձևավորեցիք.Տիգրան ԱբրահամյանՓաստն այն է, որ այս հոխորտացող գրառումից ուղիղ 7 օր հետո Նիկոլը՝ նույն ալիևի հետ, ստորագրում է կապիտուլյացիոն հայտարարություն. Արտակ ԶաքարյանՀայ ազգն ունի ինքնասիրություն, արժանապատվություն, հայ ազգը հաղթելու է ադրբեջանական գործակալական ցանցին. Նարեկ ՍամսոնյանՈստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին.Ռուբեն ՄելիքյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք. մահացել է 5 մարդՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ են մայրաքաղաքի մի շարք փողոցներՆուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրաԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱՄՆ-ում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելՈսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել․ թանկարժեք մետաղների գներն ըստ NYMEX–իԵրեք հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Ստրանջա միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլՆավթի գներն աճել ենԲռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կանցկացվի ամռանը «Փաստ». Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին«Հրապարակ». Ընդդիմության դաշտում խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում«168 ժամ»․ «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով. սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով․ Եվսեև«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից«Հրապարակ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները Երևանում «երկուսը մեկում» են անելու«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ խեղճը«Հրապարակ». Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից եւ SMS-ներից«Փաստ»․ «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությանը նախորդել է իշխանամերձ որոշակի շրջանակի հակառուսական հերթական հիստերիանԱշխատանքից ազատել են Նիկոլի սուտը բռնած ՀՀ ԳՇ պետի տեղակալինԼարսում կա մոտ 550 կուտակված բեռնատար«Հրապարակ». Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Փաստ»․ Երեկ Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ էր․ հերթական սուտը պաշտոնապես հերքվեցԲայդենը չեղյալ է հայտարարել որոշակի օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների մասին Թրամփի հրամանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ