«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԵՎ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ»
Ներքաղաքական
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի աղմուկ հանած հարցազրույցին, «Այլընտրանք» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԸ հիշեց «Զատիկից հետո ձու չեն ներկում» ասացվածքը:
– Տոնոյանն անմիջական պատասխանատուներից մեկն էր, որ պետք է պատերազմական օրերին պատերազմ վարեր: Նա այն կեղծ թեզը, փափուկ բարձը դնողն էր` «Նոր տարածքներ, նոր պատերազմ», եւ այսօր իրար «պասեր» տալով` փորձում են հանրային օրակարգը շեղել` դավաճանական իշխանությանը հեռացնելու գործընթացից: Տոնոյանը ոչ պակաս պատասխանատու է այս դավաճանական ողջ գործընթացի համար: Եվ նա պետք է պատասխանի հարցերի մեծ տրցակի, թե, օրինակ, ընդդիմադիր գործիչների ինչպիսի ցուցակներ էին կազմվում եւ ուղարկվում առաջնագիծ: Շատ հարցերի պատասխաններ ակնկալում ենք ստանալ Դավիթ Տոնոյանից, Օնիկ Գասպարյանից եւ ռազմաքաղաքական այլ ղեկավարներից, որոնք պետք է հարցաքննվեն քրեական գործի շրջանակներում: Նրանք փաստացի պատասխանատուներն են 5000-ից ավելի կյանքերի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ