Խաբիբ Նուրմագոմեդովը ֆուտբոլային կարիերա է սկսում
Սպորտ
Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մարզումային տեսանյութ է հրապարակել ինստագրամի իր էջում և կատարել հետևյալ գրառումը։
«Պատրաստվում եմ մեծ ֆուտբոլում նորամուտին: Ես ազատ գործակալ եմ և սպասում եմ առաջարկների: Կքննարկենք դրանք»,- գրել է ռուսաստանցի մարտիկը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին:
MMA-ում նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: