Երկրի օրինապաշտ քաղաքացին մնացել է իրավազուրկ ու ունեզուրկ
Իրավական
Տասնամյակներ շարունակ իշխանության եկած կամ զավթած մարդիկ հարստացել ու հարստահարել են երկիրը, իսկ երկրի օրինապաշտ քաղաքացին մնացել է իրավազուրկ ու ունեզուրկ:
Դա հատուկ է արվել,որպեսզի կիսասոված քաղաքացին կախված մնա իշխանավորի փեշերից:
Արդյունքում, Հայաստանում ձևավորվեց օրինական միլիոնատերերի փոքր խումբ ,ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքաբնակների ու գյուղաբնակների ֆոնին: Որպեսզի կարողանան իրենց միլիոնները լափեն,տարածեցին,որ Հայաստանի քաղաքացին աշխատել չի սիրում:
Հարյուր հազարավոր հայրենակիցներ ՝հանապազորյա հաց վաստակելու համար՝ գաղթեցին օտար ափեր: Այն ժամ անամոթաբար հայտարարեցին,որ հայերի մեջ քոչվորական գեն կա:
Արցախյան երկրորդ պատերազմն իրենց փնթի քաղաքականության,անգլուխև ապիկար ռազմական ղեկավարության պատճառով յուրաքանչյուր Հայից աշխարհի որ ծայրում էլ լինի, խլեցին արժանապատվությունը,տարածեցին,որ հայ զինվորը վախկոտ է ,դավաճան է:
Հիմա էլ տարածում են ստրուկի կարգավիճակով ապրելու կարևորությունը:
Պատմությունը ցույց է տվել,որ երբ հայ իշխանավորը եղել է անզոր կամ անմեղսունակ,ոտքի է կանգնել Հայի գենը մշակի, մտավորականի տեսքով:
Արդի քաղաքական իշխանությունը, օպոզիցիան, սպառել են իրենց:Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է երրորդ ուժ,ով պարտավոր է ձևավորի օրինակելի ,վստահելի, ուժեղ հասարակություն,որտեղ քաղաքացին ապրելու է անվտանգ և հարուստ:
Լևոն Բաղդասարյան www.levgroup.am