Երևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվեն Կառավարության մոտեցումն ընդունելի չէ. ՄԻՊ-ը պնդում է՝ պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը Եվրասիական տնտեսական միությունում կձևավորվի, այսպես ասած, ծխախոտի արտադրանքի պայմանական միասնական շուկա. փոխնախարար Ղազախական նավթամթերքի առաքումը Հայաստան կազատվի մաքսատուրքից. օրինագիծ Ինչպե՞ս ճիշտ կրել բազմակի օգտագործման կտորից դիմակները «Բաքուն, հավանաբար, կշարունակի ծովի ափին գտնվել ընդամենը մի քանի տասնամյակ. Կասպից ծովը կարող է կորցնել իր ներկայիս տարածքի մինչև 1/3-րդը». Der Tagesspiegel Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 165 221 է, մահվան դեպքերինը՝ 3757 Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա Թրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա Վաշինգտոնից Փաշինյանական վարչակազմը աչքերը փակելով այս ամենի վրա, շարունակում է փաստացի բացել Հայաստանի դարպասները մարդակեր և վայրագ թուրքերի և կովկասյան թաթարների առջև․ Արման Աբովյան


Մինչեւ հունվարի 11-ը՝ ստիպել Փաշինյանին հրաժարական տալ. նոր բացահայտումներ՝ սպասվելիք հանդիպումից

Ներքաղաքական

Հայտնի դարձավ, որ բժիշկներ են Ռուսաստանից եկել ՀՀ վարչապետի մոտ՝ հունվարի 11-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Անդրադառնալով վերոնշյալին եւ առաջիկա հանդիպման շուրջ ծավալվող մտահոգություններին՝ «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, փաստաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:

- Տիկին Մանասերյան, ի՞նչ եք կարծում՝ բժիշկների նման այցը կարո՞ղ էր պայմանավորված լինել զուտ կորոնավիրուսի թեստավորման համար:

- Հարցն ավելի լուրջ է, քան այն թվում է, քանի որ սկզբից եւեթ անհասկանալի է, թե ինչու են ժամանել բժիշկներ Ռուսաստանից, սա իր հետ բերում է շատ հարցեր, այսպես՝

  1. Արդյո՞ք դա եղել է Ռուսաստանի նախաձեռնությունը, թե Հայաստանն է հրավիրել տվյալ երկրից բժիշկների։
  2. Մի՞թե Հայաստանում չկար համապատասխան մասնագետներ, որպեսզի կատարեին ՀՀ վարչապետին կորոնավիրուսի թեստավորում՝ այն դեպքում, որ ինչպես հաճախակի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ Առողջապահության նախարարն էին հայտարարում՝ «ունենք բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ եւ որակյալ թեստեր», հետեւաբար արդարացի եւս մեկ հարց է առաջանում, այդ դեպքում կորոնավիրուսի թեստավորման համար հարկավո՞ր էր մի ամբողջ խումբ բժիշկներ ժամանել։
  3. Ինչո՞ւ է գաղտնիք պահվում այդ բժիշկների անունները, անձնական տվյալները։
  4. Որեւէ պաշտոնական հայտարարություն չկա, որ արյան նմուշները միայն պետք է վերցվի կորոնավիրուսի թեստավորման նպատակով եւ, բացի այդ էլ արդյո՞ք միայն արյան նմուշներ պետք է վերցնի այդ մեծաթիվ բժիշկների խումբը, արդյո՞ք նրանց մեջ այլ մասնագետներ չկան, օրինակ, հոգեբուժներ։
  5. Արդյո՞ք կա նման պրակտիկա, որ միջազգային, տարբեր երկրների հանդիպման նպատակով կորոնավիրուսի թեստավորման է ենթարկվում միայն մի կողմի պետության ղեկավարը՝ այն դեպքում, երբ կորոնավիրուսի վտանգը բոլոր երկրներում առկա է։ Այժմ իմ կողմից բարձրացված հարցերին պատասխանելով՝ պատասխանեմ Ձեր հարցին։

Այսպես՝

  1. ՀՀ պաշտոնապես չի հայտարարել, որ Ռուսաստանից իր նախաձեռնությամբ են հրավիրվել բժիշկներ, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը որեւէ վստահություն չունի ՀՀ ղեկավարության, առվելեւս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, Ռուսաստանն այսօր ունի Հայաստանի նկատմամբ այնպիսի գերակա իշխանություն, որ որոշում է, թե ինչ գործողություններ իրականացնի ՀՀ-ում։ Այս փաստը հիմնավորում է եւս մեկ այլ կարեւոր փաստ՝ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը։
  2. ՀՀ-ում կան բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ եւ որակյալ թեստեր եւ երբեւէ կարիք չէր կարող առաջանալ Ռուսաստանից մի խումբ բժիշկների այցելությանը։
  3. Գաղտնիք է պահվում այդ բժիշկների անունները, անձնական տվյալները, որվհետեւ այդ անձիք այլ գաղտնի հանձնարարությամբ են ՀՀ-ում։
  4. Արյան նմուշները, վստահ եմ նաեւ այլ փորձաքննությունները, ըստ ինձ, վերցվում է այլ նպատակով։ Նիկոլ Փաշինյանի վարքը, տրամադրության փոփոխությունը, հոգեկան անհավասարկշիռ պահվածքը մեծ մտավախություն է առաջացնում կողմերի մոտ։
  5. Միջազգային պրակտիկայում չկա որեւէ դեպք, որ այլ երկրի բժիշկներ ժամանեն մեկ այլ երկիր կորոնավիրուսի թեստավորման ենթարկելու միայն մի կողմի պետության ղեկավարին, այն դեպքում, երբ կորոնավիրուսի վտանգը բոլոր երկրներում առկա է։ Նույնիսկ ավելին, այսօր Ադրբեջանում նույնպես բարձր է կորոնավիրուսով վարակվելու վտանգը, այդ ինչպես եղավ, որ ողջ օրը Ալիեւը շփվելով իր ժողովրդի հետ, առանց պաշտպանիչ միջոցների չի ենթարկվում նման թեստավորման, իսկ Նիկոլ Փաշինյանը, որի հանդիպումնները հասցված են նվազագույնի 2020 նոյեմբերի 9-ից հետո, ենթարկվում է։ Պատասխանը մեկն է՝ առկա է մեծ մտավախություն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ, որ Նիկոլ Փաշինյանի անմեղսունակության փաստը հաստատվելու դեպքում հիմնավորապես վիճարկելի  կլինի 2020 նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը», ինչպես իրենք են հայտարարում «Հայտարարությունը» եւ դրանից բխող բոլոր հետեւանքները։ Տվյալ պարագայում վերը նշյալ կողմերի համար անհրաժեշտ է արձանագրել, որ 2021 հունվարի 10-ի դրությամբ լիովին առողջ, մեղսունակ անձ է Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմից կատարված բոլոր գործողությունները այս մասով օրինական են։ Տվյալ պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի, որ թեստավորմանը մասնակցեն նաեւ անկախ միջազգային մասնագետներ, բժիշկ-փորձագետներ։

- Հանկարծակի Նիկոլ Փաշինյանի ինքնամեկուսացվելը, այդ ընթացքում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազանգն ինչպե՞ս կբացատրեք: Այստեղ կարո՞ղ են լինել գործընթացներ ժողովրդի թիկունքում:

- Իսկ Հայաստանում որեւէ մեկը հարցնո՞ւմ է ժողովրդի կարծիքը, որ նրա թիկունքում էլ որեւէ գործընթաց անի։ Հայաստանը մենիշխանություն ունեցող պետություն է, ամենինչ եւ բոլոր ոլորտների վերաբերյալ որոշումը միանձնյա կայացնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ճիշտ՝ «գորշ կարդինալ» Աննա Հակոբյանը։ Հիանալի գիտեք, որ քաղաքականության մեջ կան միայն գերակաա շահեր, այսօր միամիտ կլինի մտածել, որ Ֆրանիսիան «մտահոգ» է Հայաստանում տիրող իրավիճակից՝ ելնելով Հայաստանի եւ հայերի շահերից։ Ֆրանսիան, ինչպես նաեւ ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ մյուս երկրները, ինչպես նաեւ Անգլիան իրենց շահերը ունեն տարածաշրջանում եւ Հայաստանը այդ շահերի լավագույն խաղաքարտն է, եւ որ երկիրը կունենա այդ խաղաքարտը այդ երկիրն էլ գերակա իշխանություն կունենա տարածաշրջանում։ Այսօր լիարժեք ուրվագծվում է սպասվելիք նոր պատերազմը, որի կողմերն են լինելու Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ կոալիցիա տեսքով կմիանան նոր երկրներ, Հայաստանը կարող է եւ կունենա գլխավոր դերակատարում, եւ քանի որ այսօր Հայաստանում չկա ուժեղ իշխանություն, ավելին անիշխանություն է, Հայաստանը կանգնած է իր սուվերենությունը լիովին կորցնելու վտանգի առաջ, չկա երկրում մի ուժ, որ դիմակայի այս ապազգային ուժերին, իսկ ոչ պրոֆեսիոնալ, իրավիճակին չտիրապետող պետության ղեկավարը կատարյալ նվեր է այն երկրի համար, որը կունենա գերակա իշխանություն, այդ իսկ պատճառով Մակրոնի կողմից տասնյակ անգամ հայտարարվել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում Հայաստանի շահերն արտացոլված չեն:  Եվ զարմանլի չէ, որ Ֆրանսիան շարունակում է խոսել Արցախի կարգավիճակի, կորցրած, հանձնված  տարածքների դեօկուպացիայի մասին։ Նույնիսկ ավելին՝ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց Արցախի ճանաչման երկու հայտնի բանաձեւերը՝ երկու պալատներում, սակայն գործադիր իշխանությունը հրաժարվում է Արցախի անկախությունը ճանաչել, ինչո՞ւ։  Ֆրանսիան հստակ իր գործողություններով ցույց է տալիս Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, որ իրավիճակը կարող է իրենց հսկողությունից դուրս գալ, եթե ինքը աջակցի Հայաստանին, քանի որ բոլոր կողմերի համար հստակ է, որ կնքված միջազգային պայմանգիրը առոչինչ  պայմանգիր է, եւ մի օր այն անպայման կվիճարկվի եւ կդադարի գործել, կտրվի իրավական գնահատական։ Վստահ եղեք, որ Հայաստանը այս տարածաշրջանում սպասվող իրադարձություններից կարող է շահեկան վիճակում հայտնվել, եթե պրոֆեսիոնալ ղեկավար ունենա։

- Ըստ արդեն իսկ շրջանառվող լուրերի, հունվարի 11-ին մի նոր համաձայնագրի կնքում է նախատեսվում, որը վերաբերում է Ղարաբաղից զորքերի դուրսբերմանը, Հայաստանում 16 բնակավայրերի հանձնմանը, Մեղրիի միջոցով Ադրբեջանին միջանցքի տրամադրմանը: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ դրանից խուսափելու ճանապարհ:

- Ձեր կողմից նշյալ բոլոր գործողությունները տեղի կունենան, իսկ միակ ելքը դրանից խուսափելու համար նոր բանակցող, պետության նոր ղեկավար է պետք։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին գրառմամբ՝ հայտնել է, որ հունվարի 11-ին Ադրբեջանին միջանցքի տրամադրման հարց չի քննարկվելու, ըստ նրա «նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն»: Հիշենք, որ իրենց նշած «Հայտարարություն»-ը նոյեմբերի 9-ին է եղել եւ ոչ նոյեմբերի 10-ին. Նիկոլ Փաշինյանը իրերը եւ իրադարձությունները մոռանալու մեծ վարպետ է։ Ինչեւէ։ Իհարկե, ՀՀ-ում որեւէ գիտակից մտածող մարդ չկա, որ հավատա Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է մի բան պետք է միշտ հասկանալ հակառակ գործողությունը։ Չմոռանանք այն հանգամանքը, որ վերջինս հայտարարեց, որ տարածքները, հայկական բնակավայրերը, ներառյալ Սյունիքի մարզից բնակավայրեր՝ Ադրբեջանին հանձնվում է բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, ավելին՝ որեւէ իրավական հիմնավորում չտալով։ Պարզ է, որ սա հերթակաան մանիպուլացիան է նրա կողմից հասարակությանը շեղելու սպասվելիք հերթական դավաճանական քայլից, հերթական կնքվող միջազգային պայմանգրից, որում հստակ կամրագրվեն բոլորը՝ Հայաստանի տարածքից 16 բնակավայրերի, Մեղրիի հանձնման գործընթացքը։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է  «Հայտարաություն» անվանել մի փաստաթուղթ, որը միջազգային ասպարեզում կոչվում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր/ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինի 2020  թվականին ստորագրած եռակողմ համաձայնագիր կրակի դադարեցման մասին/ եւ այս համաձայնագիրը ողջունել եւ շնորհավորել են Վրաստանը, Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Ինչպես նախկինում նշել եմ, այս համաձայնագիրը իրավական որեւէ հիմք Հայաստանի համար չի կարող ունենալ, քանի որ այն չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից եւ դատական քննության չի ենթարկվել ՀՀ Սահմանդրական Դատարանի կողմից։

Միջազգային պայմանագիրը կարող է ձեւակերպված լինել մեկ ընդհանուր փաստաթղթի կամ փոխկապակցված եւ միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով։ Այսօր տեսնում ենք, որ կնքված «Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը» ունեցել է հավելվածներ, այսինքն՝ փոխկապակցված այլ փաստաթղթեր, որոնք մինչ այս պահը «միս ու արյուն» են ստանում Նիկոլ Փաշինյանի եւ իր հանցակիցների կողմից։ Հայկական կողմից միջազգային պայմանագրի սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրն ում անունից է կնքվել, սակայն մի հստակ բաց կա. «Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը» Միջազգային պայմանագրերի համար սահմանված գործընթացը չի անցել, բացի այդ այսօր արդեն ավելի է ուրվագծվում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ունի ներքին վախ /թե ումից է, կամ ինչ վախ է ապագայում պարզ կլինի/, որի մասին նաեւ բարձրաձայնեց Պուտինը։

Բացի վերը նշված հանգամանքներից այս համաձայնագրի հետագա վիճարկման համար գլխավոր փաստարկներից մեկը կարող է հանդիսանալ նաեւ այն հանգամանքը, որ Համաձայնագիրը կնքվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես հայտարարվեց սկզբում նրա կողմից միայնակ որոշմամբ, առանց ՀՀ մյուս ինստիտուտների եւ նրանց ներկայացուցիչների կողմից քննարկման, հիշեցնեմ Ազգային Ժողովի պատգամավորները, իշխող խմբակցությունը, ԱԳՆ, ՀՀ Նախագահը հայտարարեցին, որ տեղյակ չեն եղել ստորագրված Համաձայնագրի կնքման մասին, ծանոթ չեն Համաձայնագրի դրույթներին։

Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղից զորքերի դուրսբերմանը, ապա Ալիեւը այդ փաստը չի թաքցնում եւ հստակ պահանջ է դրվել Հայաստանի առաջ։ Ադրբեջանի հստակ նպատակն է Հայաստանը ցամաքային ճանապարով կտրել Արցախից, այն թողնելով մեկուսացման մեջ։ Ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հրապարկվեց մի ցուցակ, որտեղ Ադրբեջանը այն երկրների ցանկում էր, որի քաղաքացիները Հայաստան մուտքի վիզայի կարիք չունեն։ Պատկերացնո՞ւմ եք վտանգավորության աստիճանը, սահմանները բացվում է թշնամու առաջ այն դեպքում, երբ ընդամենը նույն օրը Ալիեւը հայտարարում է, որ «ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը այցելել է «Խանքենդի», հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության այլ անվանումներն են եղել Վարարակն`  մինչև 1847  եւ Խանքենդի՝ 1847-1874, եւ հարց է տվել, թե նա ի՞նչ է անում այնտեղ՝ պահանջելով, որ այդ այցերը ավարտվեն, հետեւաբար «Հայաստանը էլ ավելի կփոշմանի»։ Այստեղ լրացուցիչ մեկնաբանությունները թողեմ ձեզ... Նիկոլ Փաշինյանը մեկ րոպե առաջ իր հանցակիցների հետ մեկտեղ պետք է ձերբակալվեն, որպես պետական դավաճաններ, հակառակ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կվերանա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն»՝ այն դեպքում , որ նրա մամուլի խոսնակը հայտարարում է, որ Ադրբեջանին կտրվի «միջանցք» Մեղրիով: Համաձայնագրի 6-րդ եւ 9-րդ կետերում հստակ արձանագրված է տրվող «միջանցք»-ների մասին։ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է բանավոր համաձայնությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Սա հստակ է։

- Կա տեսակետ, որ առհասարակ ճիշտը չմեկնելն է Մոսկվա: Ի՞նչ անի իշխանությունը, երբ գուցե նրանց շանտաժի են ենթարկում՝ մատնացույց անելով գերիներին, եւ ի՞նչ անի ընդդիմությունը, որպեսզի դուրս չգա օրինական դաշտից, բայցև կարողանա կանխել ավելի վտանգավոր փաստաթղթի ստորագրումը:

- Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա, թե ոչ դա որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ այդ հանդիպումը տեղի կունենա, հեռավար, թե այլ ճանապարհով էական չէ, կվավերացվեն բոլոր բանավոր պայմանվորվածությունները տարածքների հետ կապված, իսկ ինչ վերաբերվում է հայ գերիներին, ապա այս հարցում գլխավոր մեղավորը գործող իշխանություններն են, հատկապես Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինս եւ նրա գլխավորած կառավարությունը, Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցությունը, Ազգային Ժողովի ղեկավարությունը գործուն որեւէ քայլ չեն արել այդ խնդրի լուծման համար, որ արդյունքում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Ադրբեջանում գտնվող գերիները ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ են եւ պետք է դատապարտվեն եւ իրենց պատիժը կրեն Ադրբեջանում, դա նշանակում է, որ նրանք կարող են ցմահ դատապարտվեն Ադրբեջանի դատարանների կողմից եւ իրենց պատիժը կրեն ադրբեջանական բերդերում, որտեղ ակնհայտ է, որ նրանց կյանքին մեծ վտանգ կարող է սպառնալ։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հերթական մանիպուլիացիան է անում, որ հետագայում մի քանի գերիների փոխանակման արդյունքում Ադրբեջանին հանձնի ՀՀ տարածքները։ «Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր» միջազգային պայմանագրի 8-րդ կետում ընդամենը մեկ նախադասությամբ ամրագրված է հետեւյալը. «Իրականացվում է ռազմագերիների եւ պատանդների, ինչպես նաեւ զոհվածների դիակների փոխանակում»: Հստակ նշված չէ տվյալ գործողության ժամկետը, ռազմագերիների եւ պատանդների թիվը։ Սա լուրջ ու բարդ հետեւանքներ կարող է ունենալ, կարող է խախտվել եւ արդեն խախտվել է Ժնեւյան կոնվենցիան , ՄԻԵԿ-ով սահմանված կյանքի իրավունքը։ Ալիեւը արդեն հայ ռազմագերիներին հայտարարել է ահաբեկիչներ, իսկ ՀՀ իշխանություները ձկան պես լուռ են։ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի Կոնվենցիոն դրույթները տասնյակ անգամ խախտվել են Ադրբեջանի կողմից, տասնյակ տեսանյութեր են հրապարակվել հայ ռազմագերիներին տանջամահ անելու վերաբերյալ, ադրբեջանական կողմը բացահայտ իր իշխանության աջակցությամբ նրանց համար ստեղծել է կյանքի անտանելի պայմաններ, իսկ ՀՀ իշխանությունները ի՞նչ հակաքայլեր են ձեռնարկել, պատասխանը՝ ոչ մի, միջազգային հանրությունը լուռ է, այն դեպքում, որ Արցախի Հանրապետությունը միակողմանի միացել է Ժնեւի կոնվենցիաներին եւ դրա լրացուցիչ արձանագրություններին դեռեւս 1993 թ.-ի հունվարի 26-ին։ Այս հանգամանքներում Նիկոլ Փաշինյանի հայտարությունը այն մասին, թե հունվարի 11-ին Մոսկվայում Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում է տեղի ունենալու, հերթական սուտ հայտարարություն է՝ կնքվելիք փաստաթղթի հիմնական դրույթներից շեղելու համար։ Միակ կարեւոր գործողությունը, որ այսօր պետք է արվի մինչեւ հունվարի 11-ը՝ ստիպել Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Երևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվենԿառավարության մոտեցումն ընդունելի չէ. ՄԻՊ-ը պնդում է՝ պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվըԵվրասիական տնտեսական միությունում կձևավորվի, այսպես ասած, ծխախոտի արտադրանքի պայմանական միասնական շուկա. փոխնախարարՂազախական նավթամթերքի առաքումը Հայաստան կազատվի մաքսատուրքից. օրինագիծԹրամփը մտադիր չէ ներում շնորհել իրեն ու ընտանիքի անդամներինԻնչպե՞ս ճիշտ կրել բազմակի օգտագործման կտորից դիմակները«Բաքուն, հավանաբար, կշարունակի ծովի ափին գտնվել ընդամենը մի քանի տասնամյակ. Կասպից ծովը կարող է կորցնել իր ներկայիս տարածքի մինչև 1/3-րդը». Der TagesspiegelՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 165 221 է, մահվան դեպքերինը՝ 3757Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենաԹրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա ՎաշինգտոնիցՓաշինյանական վարչակազմը աչքերը փակելով այս ամենի վրա, շարունակում է փաստացի բացել Հայաստանի դարպասները մարդակեր և վայրագ թուրքերի և կովկասյան թաթարների առջև․ Արման ԱբովյանՔայլիստ անմեղսունակը շարքից.Գագիկ Համբարյան«Առավոտ». Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահինԴավաճան վիժվածքի ընտանիքն ու թուրքի շպիոնը.Նարեկ ՍամսոնյանՕրվա խաղերի անոնս«Պուտինը Գելենջիկում պալատ չունի». Պեսկովը մեկնաբանել է Նավալնիի հայտարարությունըՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներն աճել են․ NYMEX ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում«Հրապարակ». Նոր կուսակցություն է ստեղծվում«Ժողովուրդ». Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուներըՇուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին. Իվետա Տոնոյան«Հրապարակ». Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելն ընդդիմությանը չի հուզում«Մոտ մեկ տարվա դադարից հետո կփորձենք հանդիսատեսին ներկայացնել մեր կարոտը». Լուիզա Ղամբարյանը՝ բեմ վերադառնալու և նոր՝ «Կորած օրագիրը» հեռուստադրամայի մասին «Հրապարակ». Պետական համակարգի այն աշխատակիցները, որոնք դեմ են արտահայտվել իշխանությանը, քննադատող գրառումներ են արել, զգուշացվել են, որ աշխատանքից կազատվեն«Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին«Ժողովուրդ». Հայաստանը ստացել 20 մլն դոլարը, սակայն համակարգող խորհուրդը մեկ տարի է՝ չի գործումԼարսում կա կուտակված 730 բեռնատարԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՎիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղըԽելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». ԵփրիկյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔՓաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ ԶԱՐՄԱՆՔԻմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերովՆախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն էԱմուլսարի հանքի շահագործման հարցում այս պահին հստակություն չկա«Բիլայնի» վաճառքի գործարքի քավորը Ավինյա՞նն է«ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄՏԱԾԻ, ԹԵ ՄԵԶ ՈՆՑ ԵՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ». ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԵԳՆՈՒՄ ԵՆՌուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ«Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода