Որտե՞ղ է Մենուա Հարությունյանը
Ներքաղաքական
Տեւական ժամանակ է, ինչ մամուլում լայնորեն քննարկվում է, թե որտեղ է քաղաքական մեկնաբան ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Հիշեցնենք, որ նա դեռեւս հոկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան էջում հայտարարել էր հետեւյալը. «Ես պատվով իմ կռիվը տվեցի քաղաքական դաշտում՝ երբեք չխաբելով իմ ժողովրդին, հիմա գնում եմ նույնը անելու ռազմի դաշտում՝ հանուն Հայրենիքի... Աստված պահապան Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը...»:
Սա նրա վերջին ֆեյսբուքյան գրառումն էր: Համենայնդեպս, մինչեւ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրված խայտառակ հայտարարությունը՝ նա եղել է Արցախում, ինչի մասին փաստում են ականատեսները: Իսկ թե ո՞ւր է նա պատերազմից հետո եւ ինչո՞ւ այս օրերին քաղաքական հարթակներում չի երեւում, շատերի համար անհայտ էր: Սակայն, մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ սոցցանցում տեղադրել է լուսանկար Մենուա Հարությունյանի հետ՝ ըստ էության, բացահայտելով, որ այս օրերին նա գտնվում է Մոսկվայում: Հատկանշական է այն, որ այս օրերին Ռուսաստան էր մեկնել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ