ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՌՈՒՄ ՍՈՐՈՍԱ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ
Վերլուծություն
Ամոթալի կապիտուլյացիա ստորագրելուց հետո Ալիեւը քանիցս հրապարակավ ծաղրել է հողատու Նիկոլին, եւ այդ ծաղրանքին ոչ մի պատասխան չի ստացել: Ավելին, նա հայտարարել է, որ Արցախում ապրողները բոլորը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ Նիկոլը կրկին լռել է: Լռել է նաեւ այն ժամանակ, երբ թշնամին վերցրել է Լաչինի միջանցքով անցնող Բերձոր քաղաքը, եւ Ալիեւը հայտարարել է, որ անորոշ ժամանակ անց Հայաստանի հետ կապող այլ միջանցք կտրամադրի... Եվ օրինաչափ հարց է ծագում` ինչո՞վ է պայմանավորված այդ դավադիր լռությունը, որն է՛լ ավելի է լկտիացնում թշնամուն:
ԳԼԽԱՎՈՐ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ ԵՆ
Երբ հողատուն զոհաբերեց սորոսական «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանին, ոմանց թվաց, թե Նիկոլը «փուռը կտա» ամբողջ սորոսական թիմին: Բայց արի ու տես, որ առանցքային սորոսական դեմքերը` Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը, լուռ նստած են իրենց տեղերում: Եվ ժամանակին խոսվում էր, որ նա երբեք չի կարող դիպչել այդ երկուսին, որ ավելի շուտ նրանք կարող են վռնդել Նիկոլին, քան` Նիկոլը իրենց: Գումարած դրան, «տաշած սորոսական» Արայիկ Հարությունյանը, որն ինքն իրեն կոչում էր «հեղափոխության սիմվոլ», ամենեւին էլ գետնին չմնաց: Նա ոչ միայն դարձավ հողատուի գլխավոր խորհրդական, այլեւ Հունան Պողոսյանի հրաժարականից հետո գործուղվեց մահացու պանթուրքիստական վտանգի տակ հայտնված Սյունիք: Եվ հայրենասեր մարդիկ իրենք իրենց հարց են տալիս` արդյո՞ք պետական դավաճանները Արցախը հանձնելուց հետո կփորձեն հանձնել նաեւ Սյունիքը: Գումարած դրան, տպավորություն է ստեղծվում, որ սորոսական կադրերին այդքան պինդ պահում են, որպեսզի փորձեն Նիկոլի անխուսափելի հեռացումից հետո իշխանությունը պահպանել նույն` պանթուրքիզմի շահերը պաշտպանող սորոսական թիմի ներսում: Համ էլ բրիտանական կրեատուրա Արմեն Սարգսյանն է շատ ժրել եւ ակնհայտորեն փորձում է խաղալ իշխանությունն իր ձեռքը վերցնելու խաղը: Միաժամանակ զգացվում են երկու միտումներ: Առաջինը` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քիրվայության շատ ագրեսիվ քարոզչությունը, երկրորդը` Նիկոլ-Աննա ոճրապարտ զույգի հարաճուն վախը: Օրինակ, Աննա Հակոբյանը արցախցի երեխաներին է այցելել զինված 11 անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ. տարածքը հսկվել է դիպուկահարների կողմից: Հավանաբար, այդտեղ վախը ոչ միայն անձնական է, այլեւ արտաքին կենտրոններ կան, որոնք հույժ շահագրգռված են, որպեսզի հողատու զույգին հանկարծ ոչինչ չպատահի: Այսինքն` սրանք իրենց հայակործան առաքելությունը դեռ չեն կատարել: Միաժամանակ կատաղի պայքար է գնում` դանդաղեցնելու քայլասերված թիմի էրոզիան: Եվ դա էլ է հարց ծնում` ինչո՞ւ է Նիկոլը, որ պատրաստ է առանց օֆ քաշելու «փուռը տալ» ամբողջ թիմին, ձգտում ՔՊ կառույցները պահել այնքան պինդ, կարծես իր անխուսափելի գնալուց հետո դրանք դեռ առաքելություն ունեն: Հինգերորդ շարասյո՞ւն է ուզում թողնել:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԵՎ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ԲՈՒԾՈՒՄ
Այն, որ ՔՊ կուսակցությունը միանշանակ հինգերորդ շարասյուն է, դրանում միանշանակ համոզված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շեշտում է. «Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց: Շատերը տեսնում են, որ պատերազմի հասունացման եւ պատերազմի նման ընթացքի եւ խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին: Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր` պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո: Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության` ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին զրկել պետական գործադիր եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` մինչեւ պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը: Սա ազգային անվտանգության հարց է»:
Դավաճանության հանգամանքը շեշտում է նաեւ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Հայաստանը Թուրքիային է պարտվել, ոչ թե Ադրբեջանին»` ասողներին... Ստում եք: Հայաստանը պարտվել է Նիկոլին: Ինչպես հայկական բանակի համազգեստով ու հայերեն խոսող թուրք դիվերսանտին է խաբվել մեր զինվորը... Այնպես էլ հայ ազգն է խաբվել հայերեն խոսող ու հայերեն քաղցր կենաց ասող, իսկ իրականում շուրջբոլորն ատելությամբ թունավորած, ազգը պառակտած, պետությունը ներսից քանդած այս դավաճանին եւ իր խմբակին»: Իսկ սեփական ազգակործան իշխանավարումը երկարաձգելու համար հողատու խմբակը եւ վերջինիս տերերը կիրառում են մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ, որոնցից շատ կարեւոր է մեղքը բոլորի վրա լղոզելու տեխնիկան: Հաջողակ բիզնեսմեն եւ տեղեկատվական տեխնոլոգ Վահրամ Միրաքյանը մատնանշում է. «Տարածված թեզ կա, թե «բոլորս ենք մեղավոր էս իրավիճակի համար»: Տարածված մանիպուլյացիա է, երբ հարցն ընդհանրացնում են: Բոլորս ենք մեղավոր = է ոչ մեկը մեղավոր չի: Իրականում ամեն մարդ ունի իր մեղքի բաժինը, բայց միշտ կան կոնկրետ մեղավորներ, որոնք ի պաշտոնե պատասխանատու են, որոնց հասարակությունն է նշանակել տվյալ հաստիքին, վճարել, որ իր պարտականությունները կատարի: Բայց չի կատարել ու ասում է` բոլորս ենք մեղավոր: Բոլորս էլ ինչ-որ հարցում մեղավոր ենք, բայց ամենամեծ մեղքն ամենամեծ պատասխանատվություն վերցնողի վրա է: Միշտ այդպես է, այլ իրականություն չկա»:
Եվ դժբախտաբար, մեղքի զգացումով մանիպուլյացիան, որից հմտորեն օգտվում է հողատուի թիմը, աշխատում է: Ռազմաճակատից վերադարձած հերոսաբար մարտնչած ռազմիկը սկսում է իրեն մեղավոր զգալ պարտության համար, փոխանակ ողջ զայրույթը թափի ազգուրացների խունտայի վրա: Կեղծ մեղքի եւ ծանր վշտի բեռի տակ կքած քաղաքացիները ավելի պասիվ են վերաբերվում բողոքի ակցիաներին եւ հողատուի դեմ պայքարին: Գումարած դրան, թավշյա զոմբիացումը թոթափած զանգվածների շրջանում ակտիվորեն պատվաստվում է հանցակցի համախտանիշը, եւ մարդիկ, որպեսզի իրենք իրենց չզգան պետական դավաճանության հանցակից, սկսում են կատաղորեն արդարացնել հողատու խունտային` մոգոնելով ապշեցուցիչ իռացիոնալ «հիմնավորումներ»: Նաեւ լայնորեն կիրառվում է իրական հանցակիցներ գեներացնելու տեխնոլոգիան: Եթե առաջ Նիկոլն իր կուսակիցներին, պատգամավորներին, չինովնիկներին զանգվածաբար ներքաշում էր սահմանադրական կարգի դեմ ոճրագործությունների մեջ, ապա հիմա զանգվածաբար ոստիկանությանն են դարձնում փաստացի թուրքական շահերի բռնի պաշտպանության հանցակից` ամեն կերպ խորացնելով անդունդը քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Եվ որպեսզի ոստիկանը հանկարծ չպլստա հանցակցության փակ շրջանից, ցուցարարների դեմ բռնության գործողությունների ժամանակ նրանց հետ խառնում են ոստիկանական համազգեստ ստացած քրեական ստահակների, ակնհայտ բանդիտների: Սակայն այդ ամենն ի զորու է սոսկ դանդաղեցնել, բայց ոչ կանխել խունտայի անկումը: Հայ մարդու արթնացումը եւ սեփական արժեքներին ու իրավունքներին տիրանալն անկասելի է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ