Ռուսաստանն Իրանին տեսնում է, որպես արցախյան գոտում Թուրքիայի հակակշիռ Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից.Mediaport Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaport Պուտինը հայտարարել է «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի սպառնալիքի մասին «2021թվականի նշանաբանը պետք է լինի` ամեն ինչ բանակի եւ զինվորի համար». ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 740-ով Շուտով նոր հեռուստասերիալ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ մասնակցությամբ Որդեկորույս մայրեր, երբեք գլուխներդ չկախեք, Դուք հերոսներ եք տվել ազգին, մեր բանակը հերոսական բանակ է. Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը Սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն


Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավ

Ներքաղաքական

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՃԱՄՓԱԲԱԺԱՆ կամ մի ԿՅԱՆՔԻ ու մի ԼԱՅՔԻ պատմություն

Ըստ Մարտին Լյութեր Կինգի՝ մարդու վերջնական արժեքը նրանում չէ, թե ինչպես է նա իրեն պահում հաջողության ժամանակ, այլ այն,թե ինչպես է նա իրեն դրսևորում ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ժամանակ:

1) ԱՆՀԱՏԱԿԱՆ փորձություն

2018 թվականը ամեն ինչից բացի մարդու` մարդ մնալու մասին էր: Այն սկզբունքների, արժեքային համակարգի, կարմիր գծերի մասին էր: Այն հավատարմության մասին էր, ինչ որ մեկին չէ, ինքդ քեզ, քո դաստիարակությանը: Այն ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ` ամոթ ունենալ կամ չունենալու մասին: Այս փորձությունն անցնելը անձամբ ինձ ու ընկերներիս համար շատ ծանր էր տարբեր պատճառներով:

Ինքս ներսում շատ անհամաձայնություններ ունեի, ու համարում էի, որ ես վերոնշյալ սկզբունքներիս հավատարիմ մնալով` քավում եմ ամենեւին ոչ իմ մեղքը: Մեղքերը, որոնք հաճախ հանիրավի, իսկ երբեմն արդարացի կերպով վերագրվում էին նախկին իշխանություններին, ես անձամբ չէի գործել: Ի դեպ, հենց սա օգտագործելով էին այս իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնկալում, որ պաշտոնի դիմաց կմիանամ իրենց: Բայց ես հասկանում էի, որ այս պատմությունը դրա մասին չէ, պաշտոնը ինքնանպատակ չէ, սա մեծ փորձություն էր ու քավարան թեկուզ անձամբ իմ որոշ սխալների համար:

Ես ընդունեցի այս փորձությունը, անցա իմ քավարանը ու շնորհակալ եղա հեղաշրջմանը` դեմքս պարզ, գլուխս բարձր ու դիմագիծս կայուն պահելու, իսկ շրջապատումս մաքրություն մտցնելու համար:

Նախկինում էլ, այս 2.5 տարվա ընթացքում էլ ծառայել եմ պետությանը: Ու կրկին ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ:

2) ԲԱՆԱԿՆ ԱՏՈՂ ՉԾԱՌԱՅԱԾԸ

Վերջին տարիներին պետություն ու փաշինյան բառերը շատերը նույնացրել էին ու համարում էին, որ եթե իր դեմ ես խոսում, ապա պետության դեմ ես: Բայց … նա ապացուցեց, որ ինքը պետություն քանդողն է, պետությունը ներսից կրծող որդը, որ հաշտ չէր ո՛չ ինքն իր, ո՛չ էլ անգամ իր անցյալի հետ: Նա նախկինների դեմ պայքարում էր նախկինների հետ իր կապը մոռանալու և նախկիններից իր ստացած փողերի նստվածքից ազատվելու համար: Նախկինները իրեն շատ «վատություն» էին արել, Լևոն Տեր-Պետրոսյանը անկախ պետություն էր թողել, Ռոբերտ Քոչարյանը տնտեսական երկնիշ աճ էր թողել, ամուր ու ազատ Արցախ էր թողել, Սերժ Սարգսյանը հաղթանակած ապրիլյան էր թողել, Հայաստանի հետ նույն լեզվով խոսող Մինսկի խումբ էր թողել, արտաքին այնպիսի հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը քեզ համարում էր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ը` գործընկեր, ԵՄ-ը` օրինակելի օրինակ` հակադիր շահերը համադրելու համար, գեներալներն ու Եռաբլուրում երեկ և այսօր հանգչող տղաները` հերոսության կենդանի օրինակներ, ոչ թե «հանուն ոչնչի», այլ հանուն հայրենիքի նահատակվելու դասագրքեր էին թողել, Կարապետյան Կարենը պրոֆեսիոնալ թիմի ու թռիչքաձև աճի ( 2017թ.՝ 0.2-ից 7.5 %, 2018թ. ապրիլ՝ 10.6%) օրինակ էր տվել, Վազգեն Մանուկյանը ողջախոհության ու համախմբման օրինակ էր թողել և այլն և այլն: Այս մարդիկ ունեն իրենց սխալները, նրանց կարելի է ընդունել, կարելի է՝ ոչ, նրանց բոլորի օրոք եղել են թերություններ, սխալներ, չափերը կորցրած մարդիկ, (որոնք ի դեպ նիկոլի կախարդական փայտիկով դարձան իր թիմակիցը), բայց ոչ մեկը ավերակ չթողեց իրենից հետո:

Նիկոլն ատում էր այս մարդկանց դրա համար: Նախապես: Բոլորին: Նրանց բոլորի կողքին իր ոչնչությունն էր ընդգծվում։

Քանզի գիտեր, որ նրանց բոլորի իշխանությունների մեջ եղած թերություններն ինքն ունի, սխալները կրկնելու է, բայց նրանց ձեռքբերումներն իր համար անհասանելի բարձրունք են:

Ու նա դարձավ կոռուպցիոներ, դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի,

կործանեց այն ամենը, ինչին դիպավ: Հիստերիկի պես մեղավոր նշանակեց բոլորին։ Որովհետև ատում էր ու իր հետ «ատեցնում»: Նա ատում էր այն, ինչի շնորհիվ այդ մարդիկ կենսագրություն էին կերտել: Նա ատում էր Արցախը: Ու այսքանից հետո նա դեռ երես ունի, թեկուզ և ալկոհոլի ազդեցության տակ բղավում է ու ասում՝ չի լինելու վերադարձ նախկինին: Բա, իհարկե, չի լինելու. էլ որտեղից մեզ այդքան հայրենիք, մի ամբողջ սերունդ, վանք , այդքան տապալած սեր ու հույս։

3) ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

Ես պայքարել եմ այս ընթացքում, երբեմն` լուռ, երբեմն` աղմկելով, բայց երբեք այս պայքարն ինձ համար չի դարձել ՍՐԲԱԶԱՆ: Ես փոխվել եմ։ Ես երբեք ընկեր չեմ ջնջել դավաճանի գրառումը հավանելու համար, չեմ ջնջել, երբ ինձ կոռեկտ քննադատել են, բայց հիմա անում եմ: Հանեք դրա էջի լայքը, վերադարձեք իրական կյանք, վիրտուալ իրականության կայսրին թողեք մենակ՝ իր ընկեր թուրքերի ու ֆեյքերի հետ: Զրկեք նրան լայքից՝ նրա քաղաքական թթվածնից։ Կամ այստեղ եք կամ այնտեղ։
Անհատական ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ, որ երկու տարի առաջ եկավ, դարձավ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ, ազգային դժբախտություն ու .....ԿՈԼԵԿՏԻՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, որտեղ ամեն մեկը իր խղճին ու բարոյականությանը համապատասխան պիտի գծի կարմիր գիծ ու կանգնի: Այն կողմում, որ կողմում ինքը կտարբերվի կենդանուց: Ո՜չ թե որովհետեւ փոփոխության հոտ է գալիս, այլ ապաշխարելով ու գիտակցաբար։

Հ.Գ. Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր «կուսական» անաղարտություն են պահում ու պսեվդոպրոֆեսիոնալի դիմակը դեմքին, ոչ մի բանի մեջ չթաթախվելով սպասում են իրենց աստեղային ժամին, ովքեր օրը հինգ անգամ հիմնավորում են իրենց ԱՇՈՒՆ - ՁՄԵՌ 2020 հավաքածուից լինելը կամ ում ամբիցիաները ավելին են, քան իրենց կարդացած վերջին գրքի կազմի հաստությունը, լավ կլինի խոնարհաբար անցնեն իրենց քավարանը: Լուռ: Հիմա նիկոլին հայհոյելը քավարան չի, պարտք է։ Իմ ու ձեր քավարանները տարբեր են։ Ես «հպարտ» չեմ եղել, դուք՝ այո։
Ու մի բան էլ՝ մի ասեք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Դա ինֆանտիլություն է։ Քաղաքականությունն է մեզնով ու մեր երկրով զբաղվել։ Ձեզնից շատերի մասնակցությամբ։ Խորը ու համապարփակ։
Հ.Գ. 2 Ես ամեն ինչ անելու եմ, որ վերադարձ լինի անվտանգության ՆԱԽԿԻՆ զգացմանը, տնտեսական աճի ՆԱԽԿԻՆ տեմպերին, ՆԱԽԿԻՆ պրոֆեսիոնալներին ու կդառնամ թշնամի ցանկացածի, ով ուղղակի կամ անուղղակի կերպով կմտածի անգամ, որ կա վերադարձ որևէ արատավոր երևույթի: Այն արատների, որոնց հովանավորը ու հավաքական կրողը նիկոլն է: Տգիտություն, խորը ու կործանարար տգիտություն, հովանավորչություն, կոռուպցիա, պրոֆեսիոնալ սուտ, կեղծիք և այլն:
Ես հիմա հանունի համար եմ կանգնած: Նիկոլ չկա, մոռացեք: Կա Հայաստան, ու կա պայքար հանուն Հայաստանի ապագայի:
Լռելը մեղք է։ Լռելը հանցակցություն է։ Լռելը խարան է։
Կտավը՝ Հերինոմոս Բոսխ, հատված <<Երկրային վայելքների այգի>> տրիպտիխից։ Դժոխք։
Կարելի էր վերնագրել դժոխքի տիրակալը կամ տիրուհին»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուսաստանն Իրանին տեսնում է, որպես արցախյան գոտում Թուրքիայի հակակշիռՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ, ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ ԷՐ ՃԻՇՏ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ«ՇՈՒՏՈՎ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«ԵՍ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՑ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ»Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից.MediaportԱՅԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԲԽՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԵՎ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ»«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»ԸՍՏ ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՆ ԻՐԵՆՔ, ՈՉ ԹԵ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸԻՆՉԻ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԻՐԱՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ«ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ԴԱՎՈՆ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒԻ «ՌԵՍՏԱՐՏԸ»Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaportՊուտինը հայտարարել է «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի սպառնալիքի մասին«2021թվականի նշանաբանը պետք է լինի` ամեն ինչ բանակի եւ զինվորի համար». ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 740-ովՇուտով նոր հեռուստասերիալ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ մասնակցությամբՈրդեկորույս մայրեր, երբեք գլուխներդ չկախեք, Դուք հերոսներ եք տվել ազգին, մեր բանակը հերոսական բանակ է. Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակՔթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունըՌուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել ՌՀՍՊ-ն՝ Մոսկվայի պայմաններովՍենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականությունՏարօրինակ ա, որ Նիկոլը մինչ օրս Ջոնի Բրջոնիին մի հատ պատասխանատու պաշտոն չի գնելՍպիտակ տան մի քանի հարյուր աշխատակից պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. CNNՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովՑեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի«ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶՒՆՎՈՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԼԾՎՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՄԻ ՊՐՈՅԵԿՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից. Չվերթները կավելալան (տեսանյութ)Վիրավոր զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան«Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունը ուղղորդվեց խայտառակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես…». Անժելա Սարգսյանի գրառումըՓետրվարի 5-ին հարսանիքն էր լինելու. Ահասարսուռ մանրամասներ գյուղապետի ինքնասպան եղած որդու հետքերովՀանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. ի՞նչ են խոսել Լարա Ահարոնյանն ու Ա. Հակոբյանը«Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում․ «Իրավունք»Մուշեղ սրբազանը նշանակվել է Մայր Տաճարի ԼուսարարապետԼրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»Հիմնավոր փաստ չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին. Փոխոստիկանապետ (Տեսանյութ)Հետախուզվողը պատանդ էր վերցրել իր 3-ամյա երեխային. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրելՀայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար. ԱԳ նախարարՓետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀետախուզման մեջ գտնվող անձը երեխա է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին. Shamshyan.comՊատերազմի հետևանքով վիրավորում ստացած մոտ 6000 զինծառայող կստանա 500 հազար դրամ աջակցությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատարՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը«Թուրքիան Հայոց ցեղասպանությունից հետո դանդաղ շնչահեղձ է անում քրիստոնյա հայ համայնքին»․ International Christian ConcernՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՕրվա խաղերի անոնսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 166 427 է, մահվան դեպքերինը՝ 3817 Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հատուկ պատրաստություն են անցնում․ ՌԴ ՊՆՆավթի գներն աճել են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода