Ավելի քան 60 ռազմական բժիշկ ժամանել է Ստեփանակերտ
Միջազգային
Ռուսաստանից Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Արևելյան ռազմական շրջանի հատուկ բժշկական ստորաբաժանման առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով»,-հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Առաջին բաժանմունքում ընդգրկված են ռազմական վիրաբույժներ, վերակենդանացման բաժանմունքի մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ: