«Չգիտեմ ինչու, սակայն մի բան հուշում է, որ թշնшմու մտքում՝ ապրիլի քսանչորսն է»… ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մշակութային
Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձը ուղղված մեզ՝ հայ ազգին: Հղումը չեմ տեղադրում դրան ավելորդ ուշադրության չարժանացնելու համար:Ուղղակի նրանց համար, ովքեր չեն հասցրել դիտել, փորձեմ մեկնաբանել ոչ բառացի մեջբերումով: Եվ այսպես, ըստ էության, քոչվոր գեներալը չասաց որևէ նոր բան:Այն, որ ՀՀ-ն ադրբեջան է, և, որ քոչվորների ռшզ մական պլանները գլխավորապես հենց ՀՀ-ին են ուղղված՝ 1 անգամ չէ հնչեցվել այդ երկրի ամենաբարձր մակարդակներից: Սակայն հատկանշական է այն, որ այդպիսի հայտարարություններով, ընդ որում, լկտի ձևակերպումներով, բացեիբաց, սկսել են ներկայանալ արդեն ադրբեջանական տարբեր օղակների ներկայացուցիրներ, այդ թվում նաև ռшզ մական գերատեսչության բարձրաստիճան զինվորականներ: Քոչվոր գեներալի ուղերձը, իմիջայլոց, հայերենով է: Ահա ամփոփ բովանդակությունը. << Լեռնային Ղարաբաղը վերցրինք, հաջորդը ՀՀ-ն ա, մեր Հայաստանը: Մենք ըտեղ գերե զմшններ ենք թողել… >>,և այլն: Սթափության կոչեր չեմ հնչեցնի… Ամենքն իր համար թող հետևություններ անի: Զարգացումները լավ բաներ չեն խոսք տալիս, ու նոր վտш նգների ի հայտ գալու հավանականությունները դատարկ մտահոգություններ չեն: Գոյության խնդիր է դրված՝ լինել-չլինելու խնդիր: Արցախի հարցում, փաստացի, մեն-մենակ մնացինք: Միջազգային հանրություն կոչվածից միայն Ռուսաստանի Դաշնությունը շտապեց օգնության: Բայց այս պահին աշխարհաքաղաքական ամբողջովին այլ իրողություններ ունենք, և որևէ մեկը հաստատել չի կարող, թե ոնց հնարավոր սցենարներ են մշակված ու դրանց համեմատ ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերի մոտեցումները: Ասել կուզեմ, որ դարձյալ մեն-մենակ մնալու հավանականությունը բացառված չէ,ու պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարների… Չգիտեմ ինչու, սակայն մի բան հուշում է, որ թշ նшմու մտքում՝ ապրիլի քսանչորսն է»… Ա.Ա.