Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները
Սպորտ
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները:
Երեւանի «Գազպրոմ» սպորտային համալիրում նոյեմբերի 24-25-ը տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
9 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել․ 57 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյան, 97 կգ՝ Մարզպետ Գալստյան եւ 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան: