WhoScored. Մխիթարյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագն արժանացել է 9 գնահատականի, որը չորրորդ ամենաբարձրն է թիմում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել «Պարմայի» դեմ հաղթական խաղում (3:0): Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
