Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը. Գաբրիելյանով Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները Այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին Բժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին Տոնոյան ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո» Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասին


ՓՈՂՈՑԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ռետրո

Նիկոլ Փաշինյանին քիչ էր վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործման մարզերում անձամբ իր թիմի ընտրարշավը ժամկետից շուտ մեկնարկելը, հիմա էլ որոշել է շաբաթ օրով փողոցում ժողովուրդ հավաքել եւ ամբողջ մայրաքաղաքով` ընդգրկելով տարբեր վարչական շրջաններ, քայլերթ անել: Իսկ ընդամենը մի տարի առաջ, եթե որեւէ մեկը մեզ ասեր, որ ունենալու ենք ժողովրդին ցույցերի, երթերի եւ հանրահավաքների տանող վարչապետ, ասողին ոչ միայն չէինք հավատա, այլեւ խորհուրդ կտայինք օգտվել Ռոբերտ Քոչարյանի ասած` ուրիշ մասնագետի ծառայությունից:

ԶԳՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին քայլերթի կանչելով` վոժդը ասել էր, թե հասցրել է կարոտել ժողովրդին: Թե ինչու է այդքան շուտ կարոտի նոպաներ ունենում, մանավանդ որ, վերջին փողոցային ակցիան, որ ավարտվել էր ԱԺ ներխուժելով, տեղի էր ունեցել ընդամենը հոկտեմբերի սկզբին, երեւի թե փողոցը Փաշինյանի համար ավելի հոգեհարազատ է, քան` իշխանական շենքերը: Ի դեպ, բավականին հետաքրքիր ձեւով այդ քայլարշավի կոչին արձագանքել էր հեղափոխության ջերմ կողմնակից դերասան Սարգիս Գրիգորյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ իր բաժին քայլը արել է վաղուց եւ ընտանյոք հանդերձ, իսկ հիմա հետագա քայլերն անելու հերթը Փաշինյանինն է եւ վերջինիս թիմակիցներինը: Ըստ էության, մարդը քաղաքավարի ակնարկում է` «դըմփ-դըմփ հու» անելու փոխարեն, գործով զբաղվեք: Բայց, նման է, որ փողոցն ավելի է դուր գալիս մեր թավշակրոն թրաշամանուկներին, թեեւ նրանք հասցրել են սիրել ծառայողական մեքենաները, քարտուղարների եւ օգնականների շրջապատը եւ իշխանական այլ բարիքները: Բայց իրենք իրենց իշխանավոր չեն զգում: Եթե շարունակում են սոցցանցերում հրապարակել անլուրջ  լուսանկարներ, եթե տրանսպորտի փոխնախարարը հրապարակում է Վերին Լարսի վերաբերյալ պարոդիայի վերածված «Հայր մերը», իսկ հետո քաղաքացիներից թուքումուր ուտելով, ներողություն է խնդրում, եթե... Այդ մարդիկ չեն զգում, որ պաշտոնյա են, ոլորտ են ղեկավարում, պատասխանատու են: Եվ այդպիսի օրինակները բազմաթիվ են: Ու ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճիշտ է անում, երբ հեգնանքով ասում է` ինչքան խելքը գլխին կադր կա այս կառավարությունում, լրիվ մեր իշխանությունից են ժառանգել: Ինչեւէ, հարկ է փաստել, որ ներկայիս թավշակրոն իշխանության փողոցային հակումները գալիս են առաջին հերթին Նիկոլից: Զորօրինակ, ինչով իրեն դուր չէր գալիս Բաղրամյան 26-ը, որ սկզբում դարպասները բացել տվեց, իսկ հետո էլ ԱԺ ուղարկեց օրենք, որով նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26: Ստացվում է, որ ՀՀ ղեկավարների ավանդական նստավայր այդ շենքը նրան մի տեսակ վանում է, քանզի ներքուստ նա զգում է, որ ապօրինաբար է տիրացել այդ շենքին, որ ոչ թե օրինական վարչապետ է, այլ շարքային իշխանազավթիչ: 

ԱՄԲՈՂՋԸ` https://iravunk.com/?p=71931&l=am

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐ-ՍԵՐ ԽԱՂԱԼԸ ՈՒՂՂԱԿԻ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է»

ԼՂ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ սրբապղծություն է համարում ադրբեջանցիների հետ բարեկամության քարոզով զբաղվելը: Մասնավորապես մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց.

- Եթե որոշ մարդիկ գտնում են, որ ստատուս քվոն հարցի լուծում է, ես այդպես չեմ կարծում: Հարցի լուծումը Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն է եւ ճանաչումը: Քանի որ այն ամրագրված է համապատասխան ակտերով, որ ինքնորշման իրավունքը մեկ աստիճանով բարձր է տարածքային ամբողջականությունից: Եվ այս ժամանակահատվածում նմանատիպ սիրատոչոր կոչերով հանդես գալ մի երկրի վերաբերյալ, որը մեր սպային գլխատող մարդասպանին հերոսացրեց, վարում է արյունարբու քաղաքականություն, որը,  ըստ էության, 1915 թվականի Ցեղասպանության շարունակություն է փորձում իրականացնել, ուղղակի անընդունելի է: Ստեղծված իրավիճակում ադրբեջանցիների հետ սեր-սեր խաղալը ուղղակի սրբապղծություն է: Ես կարծում եմ, որ սա շատ դատապարտելի արարք է` թաքնված ավելորդ հումանիզմի, մարդասիրական դրսեւորումների ներքո:

- Պարոն Հյուսնունց, տեղյակ եք, որ ադբեջանցիներին սիրելու կոչով հանդես է եկել նաեւ իշխող ՔՊ կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը: Եվ հանրության մեջ այն տեսակետն է, որ հնարավոր է, սա նաեւ իշխանության հեռահար նպատակների մեջ է մտնում:

- Անկեղծ ասած, ես չեմ էլ ուզում եմ լսել այդ մարդկանց անունները: Պարզապես ողբերգությունն այն է, որ տպավորություն է, որ խայտաբղետ մազերով մարդիկ կարող են քաղաքական օրակարգ թելադրել: Եվ իշխանությունները պետք է պարզապես արմատախիլ անեն այս հիվանդագին երեւույթները, որ առկա են մեր իրականության մեջ, մեր իրողությունում: Ես կարծում եմ, որ այս խայտառակ երեւույթը իրագործվում է հատուկ ինստիտուտների կողմից, հատուկ մարդկանց կողմից, ինչը դատապարտելի է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որ ունենք. Արտակ Դավթյան

Մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ:

Այս մասին այսօր Գյումրիում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով այստեղ էր՝ հանդիպելու ուսանողների հետ:

Գլխավոր շտաբի պետը հավելեց, որ «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: «Ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք: Հիմա հարմար չի ներկայացնելը կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը», որ ունենք, առաջին անգամ ցուցադրվեց շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զորավարժություններին, զորավարժությունները մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորս զորավարժություն ենք անցկացրել «Իսկանդերի» մասնակցությամբ», – նշեց Արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերում է վերջին ավտովթարին, որի հետևանքով չորս զինծառայող էր մահացել, նա ասաց, որ ցավալի դեպք է, միաժամանակ հավելեց՝ աճել է բանակում ինքնասպանությունների թիվը:

 

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ԽՈՍՈՒՄ ԵՆ «ՀՈՂԵՐ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ

 

Մինչ թեժանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված պաշտոնական Երեւանի եւ Մինսկի հեռակա լեզվակռիվը, որը կարող է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում վերածվել մերձամարտի, ռուսական որոշ աղբյուրներ ՀԱՊԿ-ը ներկայացնում են մի այնպիսի տեսանկյունից, որի մասին մինչ այդ գրեթե չէր խոսվում, թեեւ ակնարկների պակաս չկար: Խոսքը արցախյան հակամարտության հետ կապված ՀԱՊԿ-ի գործադրման հնարավորության մասին է:

 

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԽՈՍԵՑԻՆ «ՀՈՂԵՐ ՏԱԼՈՒՑ»

Այսպես, նախօրեին ռուսական «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ում, իհարկե, անտեղյակ մեկը չես համարի, խոսեց ղարաբաղյան խնդրի կարգավորման նման մեխանիզմի մասին՝ պատասխանելով ադրբեջանական OXUգaz լրատվական կայքի հարցերին: Այսպես, ըստ Կորոտչենկոյի, կարող է լինել խնդրի կարգավորման նման մեխանիզմ. «Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ, այսպես ասած, անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները: Այդպիսով, խաղաղապահներն իրենց ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի: Ի պատասխան էլ, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաստանի բլոկադան եւ վերականգնում տնտեսական կապերը: Հաջորդ փուլում Երեւանը կվերադարձնի մյուս երկու շրջանն էլ, ինչի դիմաց Ադրբեջանը կերաշխավորի, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ ոչ զինվորական տրանսպորտային հաղորդակցությունը կլինի անարգել: Շփման գծում կրկին կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները»:

«Հետո արդեն բուն Լեռնային Ղարաբաղի հարցն է: Սա թերեւս ամենից բարդ խնդիրն է, որը կարելի է լուծել, եթե լինի քաղաքական կամք: ԼՂՀ-ում նույնպես կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, որոնք կլինեն անվտանգության երաշխավորներ, ադրբեջանցի փախստականները կվերադառնան, կիրականացվի տեղի հայկական զորամիավորումների զինաթափում եւ ոստիկանական ուժերի կազմակերպում, որը կապահովի հանցավորության դեմ պայքարը, կարգուկանոնը եւ հայ ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

Հասկանալի է՝ Կորոտչենկոյի նկարագրած «մյուս երկու շրջանի» եւ «բուն Լեռնային Ղարաբաղի» դրվագները զառանցանք են հիշեցնում:

ԱՄԲՈՂՋԸ ` https://iravunk.com/?p=71932&l=am

  •  

«Ժողովուրդը պետք է զգոն լինի, խորհրդարանը փորձադաշտ չէ՛»

«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

«Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԹՈՇԱԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ»

– Պարոն Բաղդասարյան, ընդունվեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն նաեւ խիստ քննադատության արժանացավ ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից, որոնք ելույթներով եւ նաեւ դեմ քվեարկելով արտահայտեցին իրենց դիրքորոշումը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այսօրվա իշխանությունը տեղի ունեցած իշխանափոխությունը համարում է հեղափոխություն եւ, իրենց ներկայացրած բյուջեն էլ պետք է լիներ հեղափոխական, բայց հայտարարում են, թե իներցիոն բյուջե է: Ինչպե՞ս կարող է հեղափոխություն կատարած ուժը բերել իներցիոն բյուջե« որը մեր` նախորդ իշխանության, եռամսյա ծրագրի շարունակությունն է: Պետք է ասեմ« որ այս բյուջեն իներցիոն էլ չի կարելի համարել« որովհետեւ մի շարք դրվագներով մեկ քայլ հետ է: Որպես փաստարկ, վերցնենք, օրինակ, տնտեսական աճը, որը 4«9 տոկոս է« իսկ նախկինում` 6«2-6«5 տոկոս էր կանխատեսվում: Ո՞ւր մնաց թոշակների, աշխատավարձերի բարձրացումը« թռիչքային տնտեսական աճը« ներդրումները« ներգաղթը կուտակայինից հրաժարվելը... Ինչեւէ, չեմ ուզում նախօրոք գնահատականներ տալ« մենք դրա գնահատականները կտանք մեկ տարի կամ տարիուկես հետո:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳՆԵՐՈՎ Է ՀՂԻ»

– Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կորոշեն, թե ով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Սրան արդեն իսկ նախորդել է Բելառուսի եւ նաեւ Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով փոխադարձ վիրավորանքներ: Այդուհանդերձ, եթե այս պաշտոնը Հայաստանը կորցնի, չե՞ք կարծում, որ ամոթալի կլինի մեր երկրի համար:

– Ցավ եմ ապրում այդ երեւույթի համար: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, երբ որոշակի տրամադրվածություն կար, մենք մեծահոգաբար զգուշացնում էինք նոր իշխանություններին, որ չգնան այդ քայլին, այն վտանգավոր է: Մեծ չարչարանքով էր ձեռք բերվել գլխավոր քարտուղարի պաշտոնը, եւ դեռ ունենք մեկ տարուց ավելի ժամանակ, բայց կարող ենք տանուլ տալ: Սակայն, մեր նոր իշխանությունների հաշվարկներն այլ են: Նախկինում այսօրվա իշխանության հիմնական կարկառուն քաղաքական գործիչները հայտարարում էին, որ դեմ են ընդհանրապես ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, բայց իշխանություն դառնալուց հետո այլ հայտարարություններ էին անում: Տպավորություն է, որ հող էր պետք ստեղծել, որ նախորդ հայտարարություններին տեր կանգնեին, բացահայտ չէին կարող անել, այն կարող էր լինել վարվելակերպով, ինչն արդեն արտացոլվում է: Հայտարարում են, թե մենք բարեկամ ենք եւ դաշնակից, բայց գործողությունները լրիվ հակառակ բնույթ են կրում: Իհարկե, պարզ էր, թե ինչպիսի արձագանք կունենար, առանց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ համաձայնության, քրեական գործ հարուցելը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ: Մեր հորդորն այն չէր, թե հանցագործություններ կոծկեք, այլ ասում էինք, որ պետք է գրավոր համաձայնություն լիներ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Մինչդեռ չի եղել համաձայնություն եւ արդեն իսկ այդ ժամանակ վտանգի տակ էր դրված Հայաստանի կողմից այդ պաշտոնը պահպանելու հարցը: Ինչ վերաբերում է այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է հիմա, անընդունելի է: Նախորդ իշխանության ժամանակ էլ եղել են վեճեր, բանակցություններ փակ դռների հետեւում, բայց ոչ մի անգամ նման հռետորաբանություն չի եղել: Սա պարզապես վտանգավոր է մեզ համար: ՀԱՊԿ-ը մի ընտանիք է, որի հետ զոռով կարողանում ենք բարեկամական հարաբերությունները պահպանել եւ զարգացնել, իսկ հիմա հետ ենք վանում մեզնից եւ դեպի ո՞ւր ենք գնում: Վտանգի տակ դնելով ՀԱՊԿ անդամակցությունը, ԵԱՏՄ համագործակցությունը, ՌԴ-ի հետ հարաբերությունները, որպես դաշնակից, վտանգի տակ ենք դնում ոչ միայն արցախյան խնդիրը: Չեմ ուզում վատ կանխատեսումներ անել, բայց այս ամենը բավականին լուրջ վտանգներով է հղի: Չեմ ցանկանում, որ դրա բացասական հետեւանքները մեր սերունդները քաղեն: Եվ այսօր մենք դրա համար ենք կոչված, որ կանխենք նմանատիպ երեւույթները, թույլ չտանք, որ անփորձ, ինչ-որ տեղ տաքարյուն երիտասարդները, որոնք կարող է քաղաքական հռետորաբանությանը լավ չեն տիրապետում, պահի ազդեցության տակ ասեն` էս ինչ լավ տղա է, մատ է թափ տալիս, ենթադրենք, մի քանի հզոր պետությունների վրա, առանց դրա հետեւանքները հաշվի առնելու: Այս առումով մենք պետք է պարզապես ուսուցչի դերում հանդես գանք:

 

«ԱՄԲՈՂՋ ԱԶԳՈՎ ՊԵՏՔ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ ՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ»

– Ի դեպ, հետեւանքների մասին. նախորդ շաբաթ Ազգային ժողովը «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների «ձեռամբ» չընդունեց` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու մասին նախագիծը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եկեք առանձին քաղաքական ուժերի չանդրադառնանք, բայց նաեւ նկատի ունեցեք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հարցազրույցների ժամանակ պարզ արտահայտել են իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Կան քաղաքական ուժեր, որոնցից որեւէ մի ներկայացուցիչ բարձրաձայն չի ասել, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, ինչպես հպարտորեն ասում ենք մենք: Չպետք է մոռանա մեր ժողովուրդը, որ այս հազարամյակների ընթացքում մենք ընդամենը մի քանի այցեքարտով ենք աշխարհին ներկայացել, որտեղ առաջին հերթին մեր հավատքն է, Հայ առաքելական եկեղեցին եւ մեր ընտանիքի ամրությունը, որն այսօր աստիճանաբար դնում ենք վտանգի տակ: Ազգային, հոգեւոր մեր արժեքները վտանգի տակ դնելով` մենք վտանգի տակ ենք դնում մեր պետականությունը: Ի՞նչ է նշանակում կամայականություններ թույլ տալ Վեհափառի, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ի՞նչ է, մեր երկիրը տանում ենք դեպի սնահավատությա՞ն, ո՞ր ճանապարհով ենք գնում: Պետք է հետեւություններ անել այդ քաղաքական ուժերից եւ անհատներից, նրանք պետք է վերանայեն իրենց մոտեցումները, կարող է առանց հասկանալու են արել, կարող է եւ հասկանալով են գնում այդ քայլերին:

– ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ ԼԳԲՏ համայնքին` հուզիչ պատմություն պատմելով իր արտասահմանյան այցերից մեկի ժամանակ հանդիպած հայ ԼԳԲՏ-ականի մասին: Պարզվում է` մեր երկրի ղեկավարը չգիտի, ինչպես վարվել այդ համայնքի հետ, մինչդեռ նույն հարցում սկզբունքային դիրքորոշում ունեն Բելառուսի, Մոլդովայի նախագահները: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին:

– Պարոն Փաշինյանի պատասխանը շատ հետաքրքիր է, հարց է ծագում, եթե իր արտասահմանյան այցերից մեկի ժամանակ հաջորդ անգամ էլ նրան մոտենան երկու քաղաքացի եւ ասեն, որ իրենք աղանդավոր են, եւ քանի որ դուք չեք ընդունում աղանդավորներին, մենք դրա համար Հայաստան չենք գալիս, հիմա էլ հայտարարելու են, որ ընդունում են աղանդավորությա՞նը, խնդրեմ` նե՞րս եկեք: Մի ուրիշ տեղ էլ կարող է մեկը մոտենալ եւ պատմել, թե ինքն ինչպիսի վարպետ է մարիխուանա օգտագործելու հարցում, բայց քանի որ Հայաստանում արգելում եք, չեմ գալիս, եթե թույլատրեք, մեծ հաճույքով իմ ընտանիքով ու մարիխուանա օգտագործող ընկերներով կգանք: Ուրեմն` հաջորդ օրն էլ մարիխուանա օգտագործելու օրե՞նք պետք է ընդունենք: Ավանդական ընտանիք պաշտպանող ազգն այսօր գնում է մի սարսափելի ճանապարհով, երբ մեր երկրում ուզում են ԼԳԲՏ-ականներն ինչ-որ ֆորումներ անել, շքերթներ կազմակերպել եւ այլն: Ամեն ինչ կարելի է ներել, քաղաքականության մեջ վայրիվերումները ժամանակավոր են, բայց ազգային արժեքները ոտնահարելը անվերականգնելի է: Եվ եթե հանկարծ որեւէ մեկը փորձ կկատարի իմ երկրում դիպչել իմ ընտանիքի, իմ ազգի արժանապատվությանը, ես առաջին ջատագովներից մեկը կլինեմ, որ ամբողջ ազգով ոտքի կանգնենք դրա դեմ: Ընդ որում` ես չեմ տանելու միտինգի ժողովրդին` իշխանություն վերցնելու համար, այլ տանելու եմ մեր ազգային, հոգեւոր արժեքները պաշտպանելու:

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԼԻՆԻ»

– Ի դեպ, Դուք առաջադրված եք պատգամավորի թեկնածու Լոռու մարզից: Հետաքրքիր է` ո՞ւմ եք մրցակից համարում Ձեր ընտրատարածքում:

– Նման հարցեր ինձ շատ են տվել, չեմ ուզում մեծամտություն համարել, բոլորին էլ շատ նորմալ եւ լուրջ եմ վերաբերվում, եթե նրանք իրենց մեջ քաղաքական ուժ են գտել, որպեսզի առաջադրվեն պատգամավորի թեկնածու, անգամ սկսնակներին: Բայց պետք է խնդրեմ ԶԼՄ-ներին, որ աշխատեն գոնե մեկ անգամ այդ առաջադրված բոլոր թեկնածուներին, թեկուզ շատ թռուցիկ ձեւով ուսումնասիրեն: Քաղաքական այբուբենին տիրապետող, պետության, պետականության մասին որեւէ պատկերացում ունեցող մարդիկ գոնե պետք է փորձ կատարեն առաջադրել իրենց թեկնածությունը: Սա փորձադաշտ չէ, այլ պետություն է, որը հազարամյակներ շարունակ երազել ենք եւ ձեռք ենք բերել անկախություն: Ամենասարսափելի երեւույթն այն է, երբ մտովի պատկերացնում եմ, որ այն կադրային բանկը, որը տեսնում եմ հիմա, լինելու են վաղվա Ազգային ժողովում եւ կառավարությունում: Եթե մենք այդ կադրային բանկով պետք է առաջ շարժվենք, պարզապես, մեր ապագան եւ անելիքները չեմ կարողանում պատկերացնել: Արդյոք այն թեկնածուները, որոնց ցանկերը տեսել եք, խոստումնալից ապագա են երաշխավորում մեր երիտասարդությանը, մեր պետությանը: Չեմ ուզում փնովել մյուս քաղաքական ուժերի ցուցակները, բայց, համենայնդեպս, ժողովուրդը պետք է զգոն լինի, խորհրդարանը փորձադաշտ չէ՛:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Նոր խորհրդարանը ժամանակավոր բնույթ է կրելու». Վ. Բոստանջյան

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0,05%-ը` 1471 քաղաքացի, այսօր առաջադրված պատգամավորի թեկնածու է: Ըստ էության, այսօր ունենք ոչ միայն 1471 պոտենցիալ պատգամավոր, այլ նաեւ նույնքան ԱԺ նախագահի թեկնածու: Անդրադառնալով նախընտրական ցուցակներին` «Իրավունքը» ԱԺ վեցերորդ գումարման գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ում է տեսնում օրենսդիրի ղեկավար, թեկուզեւ հենց իշխանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակից:

– Մոտավորապես գիտեմ, բայց չեմ հետաքրքրվել ցուցակներով, չեմ ուզում դրա վերաբերյալ ուղեղս ծանրաբեռնել, որովհետեւ հասկանում եմ, որ ամենայն հավանականությամբ` նոր խորհրդարանը ժամանակավոր բնույթ է կրելու: Անբիծ սրտով ու մաքուր հոգով հայ ժողովուրդը, բոլորը ուզում են պատգամավոր դառնալ, այնպես որ, նման իրավիճակում բոլորն էլ, ըստ էության, կարող են նաեւ Ազգային ժողովի նախագահ դառնալ: Այս առումով անիմաստ է դառնում դրա մասին խոսել, ինքս չէի ուզենա խորանալ, որովհետեւ շատ ուրիշ գործեր ունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանվել Գրիգորյանի պաշտպանը արձագանքում է վարչապետի պաշտոնակատարի` փաստաբաններին ուղղված հայտարարությանը

Այսօր լրագրողների հետ զրույցում  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա առողջական վիճակը շատ վատ է եւ նրա նկատմամբ վենդետա է իրականացվում հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում, ձեր աչքի առաջ է տեղի ունենում: Բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա: Համոզվա՞ծ են: Այդ հարցով դիմեք դատական և քննչական մարմիններին, հիմա մարդիկ կային, որ գրավով ազատ էին արձակվել, հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է: Ինչ վերաբերում է  առողջությանը, կյանքին, եթե չեմ սխալվում, դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է, և եզրակացություն եղել է: Այնպես որ, եթե անհամատեղելի լիներ կալանքի հետ, նա ազատության մեջ պետք է լիներ: Այդ փորձաքննության եզարակացությունները ասեք, թող հրապարակեն»:

Վերոհիշյալի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք Մանվել Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, «Լեւ Գրուպ» հայտնի փաստաբանական ընկերության հիմնադիր, Լեւոն Բաղդասարյանից, ով նախ նկատեց.

- Վենդետա իրականացնել-չիրականցնելու երաշխիքը պետք է տա երկրի իշխանությունը եւ ցավալի է, որ 21-րդ դարում ՀՀ-ում իշխանությունները թույլ են տալիս, որպեսզի այս կամ այն գործերով տեղի ունենան վենդետա:

Ավելին, փաստաբանը նաեւ բարձրաձայնեց, որ.

Նման դեպքում պետական լիազոր մարմինները` առավելեւս բարձրագույն իշխանավորները պետք է զգույշ լինեն իրենց արտահայտություններում առավելեւս այն քրեական հնչեղ գործերով, որով տեղի է ունենում նախաքննությունը: Եվ, հետո` անձին կալանքի տակ պահում են ոչ թե նրա համար, որ վենդետա կարող են իրականացնել կամ` չիրականացնել` այլ համապատասխան օրենսդրական հիմքերի առկայության պայմաններում ինչը` Գրիգորյանի դեպքում բացակայում է: 

Ինչ վերաբերում է հիվանդություններին փաստաբանը նկատեց.

Օրեր առաջ եւս բժիշկները բարձրաձայնել են,`ոչ միայն, որ Մանվել Գրիգորյանի մոտ` առողջության հետ կապված բացասական դինամիկա է նկատվում, այլ նաեւ այն, որ հակացուցված է նման հիվանդությունների տեր անձնավորությանը պահել կալանքի տակ:

Անկախ ամեն ինչից պաշտպանը լիահույս է, որ ընտրովի արտադատությունը Գրիգորյանի նկատմամբ կվերանա եւ օբյեկտիվ քննության արդյունքում` ինչպես կբացահայտվեն շատ հարցեր, այնպես էլ` շատ հրատապ կերպով կփոխվի Գրիգորյանի խափանման միջոց կալանքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է»

«Այն անձանց, պաշտոնյաներին, ովքեր համաձայնություն են տվել, որ Հայաստանում համասեռամոլների ակտիվ քարոզչություն իրականացվի, ես ցանկանում եմ, որ նույն կարգավիճակում հայտնվեն  իրենք եւ իրենց ընտանիքի անդամները»: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով համասեռամոլության քարոզին, այս գնահատական-«մաղթանքը» հնչեցրեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ.

- Չեն կարողանում հասկանալ, որ քարոզչությունը մեր հոգեւոր եւ ազգային արժեքների դեմ գործողություն է: Հա, հասկացանք, որ նման մարդիկ կան, բայց ո՞վ է թույլ տալիս նրանց՝ այդ ամենը քարոզել: Երբ ենք հասկանալու, որ քարոզի միջոցով իրենք վնասում են մեր ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ազգային արժեքները: Դե թող սահմաններն էլ բացեն ու վերջացնեն:

- Այսինքն, այն տեսակետը, որ համասեռամոլների քարոզչությունը հովանավորվում է պետության կողմից, իրականությունից հեռու չէ:

- Այսպես կպատասխանեմ` այս ամենը պետության անգործության հետեւանքն է: Թե ուր ենք գնալու ամբողջ ազգով, պարզ չի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Կան հիմնավոր կասկածներ, որ պլանավորվում է դպրոցներում ներդնել ԼԳԲՏ համայնքին գովազդող առարկա»

Շաբաթներ առաջ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ քաղաքացիների ընդունելության ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, այսօր նաեւ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախարարությունում ընդունել է ԼԳԲՏ կարկառուն ներկայացուցիչներից մեկին, որը ոչ միայն չի թաքցնում իր կողմնորոշումը, այլ նաեւ ակտիվ պրոպագանդում է այն: Եվ թեպետ այն լայն արձագանք գտավ, սակայն այդ հանդիպման մասին ԿԳ նախարարությունից ընդհանրապես պատասխան չտրվեց, թե ինչ հարցեր են քննարկվել: Իսկ դրա փոխարեն, այդ նույն անձը իր ֆեյսբուքյան էջով հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ շատ գոհ է մնացել հանդիպումից` ասելով, թե սպասենք, տեսնենք հետոն ինչ կլինի: Վերոնշյալին անդրադառնալով` ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ կա հիմնավոր կասկածներ այս հանդիպման վերաբերյալ, ինչի մասին նաեւ բարձրաձայնել են մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ու մինչեւ այսօր դեռ արձագանք չեն ստացել ԿԳ նախարարությունից:

- Կան հիմնավոր կասկածներ, որ պլանավորվում է դպրոցներում այս կամ այն գեղեցիկ անվան տակ ներդնել առարկա, որը որոշակի առումով նաեւ կգովազդի եւ կանդրադառնա ԼԳԲՏ համայնքին: Ես ոչ միայն, որպես ՀՀ քաղաքացի, այլեւ որպես ծնող, բնականաբար, դեմ եմ, որ նմանատիպ դասընթաց մտցվի դպրոց: Ուստի` մեր կասկածները փարատելու համար եւս մեկ անգամ դիմում ենք եւ պահանջում ԿԳ նախարարության մամուլի ծառայությանը` մեզ տրամադրել նախարարի եւ այդ անձի հանդիպման սղագրությունը: Առհասարակ, հասարակությունը պետք է իմանա, թե ինչի մասին են այդ երկու անձինք խոսել, որովհետեւ հասարակության տված հարկերի շնորհիվ է, որ նախարարության աշխատակիցները եւ նախարարը ստանում են աշխատավարձ: Դեռեւս մեկ շաբաթ առաջ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղխորհրդի անդամներով՝ Արման Ղուկասյանը, Ծովինար Կոստանյանը եւ ես, մամուլի ասուլիսով հանդես եկանք եւ բարձրաձայնեցինք այս մասին, ու մինչեւ այսօր որեւիցե պատասխան չի ստացվել ո՛չ մամուլով, ո՛չ անձնապես ուղղված մեր կուսակցությանը: Սպասում ենք` հույս ունենալով, որ այնուամենայնիվ, նախարարությունը իր բարձր կոչմանը հավատարիմ կլինի եւ հասարակության մեծամասնությանը հուզող հարցի վերաբերյալ կտա սպառիչ պատասխան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում». Հրանտ Բագրատյան

Խորհրդարանը երեկ ընդունեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացված փաստաթղթի վերջնական տարբերակում նախագծի ծախսային մասն ավելացել է մոտ 5.9 մլրդ դրամով` կազմելով 1 տրիլիոն 648 մլրդ դրամ: Անդրադառնալով գալիք տարվա բյուջեին եւ առհասարակ տնտեսական զարգացման միտումներին` «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ: 

«ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ԱՌՈՒՄՈՎ ՄԵՆՔ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»

– Պարոն Բագրատյան, ընդունվեց 2019 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումները այս մասին:

– Լավ ծանոթ եմ նախագծին եւ ինձ ցավ է պատճառում, որ չնայած մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, բայց հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն այս բյուջեի նախագծով զարմանալիորեն 22 տոկոսից իջնում է ներքեւ: Այսինքն` սա նշանակում է, որ ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում: Վերջնական տարբերակում դեռ կտեսնենք, ինչպիսի տեսք կունենա նախագիծը, եւ թե ինչ փոփոխություններ են արել մինչեւ քվեարկությունը:

– Խորհրդարանն ընդունեց նաեւ Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագրով Հայաստանը ներգրավելու է 50 մլն դոլար վարկային միջոցներ, այսինքն` լրացուցիչ արտաքին պարտքի ավելացում տեղի կունենա, որով կվճարվեն 2019 թվականի աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները: Որքանո՞վ է ընդունելի այսպիսի վարկ վերցնելը, հատկապես, որ այն միտված չէ նոր աշխատատեղեր կամ արտադրանք ստեղծելուն:

– Գիտեք, ծանոթ չեմ համաձայնագրին. Ձեզնից եմ լսում: Ընդհանրապես արտաքին պարտքի առումով մենք վատ վիճակում ենք: Այն փակելու միակ տարբերակը տնտեսական աճն է: Այդպիսով, ներկա պարտքի ծանրաբեռնվածության պայմաններում նոր պարտքեր կարելի է անել միայն նոր հիմնական կապիտալի (ենթակառուցվածքների) ստեղծման (կառուցման) կապակցությամբ:

– Ամեն դեպքում, ստվերի ու կոռուպցիայի դեմ իրապես պայքարող կառավարությունը, ըստ Ձեզ, չի՞ կարող 50 մլն դոլար գտնել, որպեսզի հերթական անգամ արտաքին պարտքը չավելացնենք:

– Կարելի էր, օրինակ, հուլիսին կուտակային նոր օրենքը չընդունել:

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 10 ԱՆԳԱՄ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ»

– Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մենաշնորհները վերացրել են, իսկ ներդրումների առումով դրական նախանշաններ կան: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ ասեմ, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները 10 անգամ պակասել են: Երկրորդ եռամսյակը երրորդի համեմատ: Հիմա եթե 10 անգամ պակասը դարձել է 8 անգամ պակաս, բան չունեմ ասելու: Իհարկե, կցանկանայի, որ Ն. Փաշինյանը ճիշտ դուրս գար, եւ ներդրումները լինեին, բայց քանի դեռ ներքին ներդրումներ չկան, եւ մակրոտնտեսական միջավայրը այսպիսին է, դժվար է դրական նախանշաններ նկատել: Նկատի ունեմ հատկապես ֆինանսական ոլորտում, օրինակ, Կենտրոնական բանկի գործունեությունը, որը հականերդրումային է, այդ թվում` դրամի կուրսի ապահովելը, ֆոնդային բորսայի բացակայությունը եւ այլն: Կարծում եմ՝ ներդրումների առումով ոչ մի փոփոխություն չի լինի, եթե ֆոնդային բորսա չկա: Ինչպե՞ս են ներդրումներ անելու, կարո՞ղ եք ինձ բացատրել: Վարչապետը գիտի՞, որ չունի ինստիտուտ ներդրումների համար: Դրանք ձախողված են ինչպես ՀՀԿ-ականների ժամանակ, այնպես էլ ավելի ձախողված են իր օրոք:

– Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդամենն օրեր առաջ մասնակցում էին «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա էին տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նախագահ Ա. Սարգսյանի գնահատմամբ` «լավագույն ժամանակն է, որ նաեւ տնտեսական հեղափոխություն անենք»: Կարծո՞ւմ եք, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներն այսօր պարարտ հող են ստեղծել բիզնես միջավայրի համար:

– Տնտեսական համակարգերը ռեւոլյուցիոն չեն լինում, նրանց զարգացման միակ ձեւը էվոլյուցիան է: Նախագահ Սարգսյանը սխալվում է:

«ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

– Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ ՊԵԿ-ի նոր գաղափարի վերաբերյալ, ըստ որի, 2020 թվականից սկսած եկամտային հարկ կվճարեն 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Նպատակը հետեւյալն է` ստեղծել տրանսֆերների հարկման մեխանիզմ, որի համաձայն, արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացին, որը ստանում է եկամուտներ, պարտավոր է այն հայտարարագրել եւ դրա 23 տոկոսը` որպես եկամտային հարկ, վճարել պետությանը: Որքանո՞վ է այն իրատեսական:

– Եկեք չքննարկենք, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդպիսի բան չկա եւ չի եղել: Ես օդից ինչ-որ գաղափարներ չեմ մեկնաբանում:

– 11 քաղաքական ուժ է մասնակցում այս ընտրություններին, ըստ Ձեզ, նրանցից որո՞նք ունեն տնտեսական իրատեսական տեսլական:

– Իմ գործը չէ, ես չեմ մասնակցում ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Գեւորգ Կոստանյանը մեկնում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, թեպետ ջանք ու եռանդ չէր խնայում նոր իշխանություններին գովերգելու եւ մի հարմար պետական աթոռի տեղավորվելու համար, սակայն այժմ վերջնական որոշում է կայացրել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նա չի սպասի մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ավելին` հենց հաջորդ շաբաթ մեկնում է երկրից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գ. Կոստանյանն ասել էր, որ ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել ու մտադիր է այն ընդունել: Ըստ էության, նրա մտադրություններն իրականություն են դառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՄՓՈՓՈՒՄ (ՆԻԿՈԼԻ ՕՐՈՔ ՄԻԱՅՆ ԲԱՆԱՆԻ ԷԺԱՆԱՆԱԼՈՒ, ՄՆԱՑԱԾ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ տնտեսագետների` ամփոփելով հետհեղափոխական տնտեսական նվաճումները, կարելի է հեղափոխությունը հաստատուն կերպով որակել «բանանային» հեղափոխություն:

ՄԻ ՀԱՏ ՖՌԱ ՖԻԳՈՒՐԱՏ ՏԵՍՆԵՄ

Նիկոլը ԼԳԲՏ-ների հետ քայլարշավի է դուրս գալիս, որ ֆիգուրները հանրությունը լավ տեսնի:

 

ԳԺԱՆՈՑ (AYSOR-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ` 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Աղի հանքի հոգեբուժարանի` ԱԱԾ-ն ու 6-րդ վարչությունը ապաշնորհ իշխանությունների ձեռքը դարձել են չարչի:

 

Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը. ԳաբրիելյանովՍեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններիցԱլինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱյդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվումՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարինԲժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՅուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին ՏոնոյանԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասինՇուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ էՈվ է առողջապահության նորանշանակ նախարարըՇուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի«Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի» Կարեն ԳիլոյանՈրոշեցի զինվորագրվել պատերազմում գրչով. գրողԳաղտնի հավելվածներ չկան. Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասինԱդրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն ԱշոտյանՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել Սիրիայում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода