Լեդի Գագայի տեսահոլովակում ցույց տվեցին գլոբալիստների ծրագիրը Հայաստանի վերաբերյալ
ՆերքաղաքականԱրթուր Թովմասյանն իր էջում գրում է.
Լեդի Գագան պատերազմից 9 օր առաջ հայկական տեսահոլովակ թողարկեց: Թվում է թե Հայաստանն ուր, Լեդի Գագան ուր... իրականում նա մեզ զգուշացնում էր մեր դեմ ծրագրված պատերազմի մասին, որը ծրագրել են հենց Լեդի Գագայի հովանավորները ` օկուլտիստ գլոբալիստները:

Գագայի հոլովակում հայերեն տառերով գրված է «Զգուշություն», այսինքն անգլերենով WARning - պատերազմ: Իսկ 911 օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»:
Ըստ օկուլտիստ-գլոբալիստների հավատքի նրանք պետք է նախապես տեղյակ պահեն իրենց ծրագրի մասին, որպեսզի Աստված ուղիղ կերպով չխառնվի գործին: Նաև տեսահոլովակում հստակ երևում են 2 կարևոր կերպար` սև արևելյան արտաքինով տղամարդ և սպիտակ ռուսական ավանդական զգեստով կին, որոնք մարմնավորում են Թուրքիան և Ռուսաստանը:

Տեսահոլովակում նաև առկա է կարմիր գույնը, որը Սերժ Թանկյանը բոլորին «ստիպեց» դնել որպես մեր արյան խորհրդանիշ: Այսինքն նրանք տեսահոլովակում ցույց են տալիս իրենց ծրագիրը Հայաստանի հետ կապված:
Եվ ըստ տեսահոլովակի ավարտի` վերջը պետք է լինի Հայկական կինոյի փառատոնի ժամանակ, այսինքն Ոսկե Ծիրան նոյեմբերի 1-ին:

Հարգելի ընկերներ, կիսվեք և տարածեք, որ բոլորը հասկանան, թե ինչ է իրականում ծրագրված մեր երկրի դեմ:
Հ.Գ. Հայաստանն Աստծո երկիրն է, և այս պատերազմը նրա դեմ է:
Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինգհը։