«Իրավունք». Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն Նազարյան Ինձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացում ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆ Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Ակնա Հոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառում Վրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանը Մի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համար


Լեռնային Ղարաբաղ․ Թուրքիան բորբոքում է կրակը Հայաստանի եվ Ադրբեջանի միջեւ. Le Monde-ի հոդվածը

Նորություններ

Ֆրանսիական Le Monde թերթը անդրադարձել է Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիան Հայաստանի եվ Ադրբեջանի միջև կրակ է բորբոքում»:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը, մասնակի.

«Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական ուժերի դեմ պայքարում վիրավորված հայ երիտասարդը տեղափոխվել է Երեւանի բժշկական կենտրոն

Հակոբ Մարգարյան/Ֆոտոլուր, Ռոյթերս

Նիկոլա Ռյուիսո եւ Մարի Ժեգո

Հայ-ադրբեջանական դաժան մարտերի պատճառով Ռուսաստանը,  Թուրքիան հավասարակշռությունից ընկել են։

Մոսկվա, Ստամբուլ – թղթակիցներ

Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մեծամասամբ հայերով բնակեցված անջատողական անկլավ է, որտեղ ընթացող դաժան մարտերի պատճառով արդեն մոտ 100 մարդ է զոհվել։ Երեւանն ու Բաքուն շարունակում են փոխադարձ մեղադրանքները։ Երեքշաբթի օրը սեպտեմբերի 29-ին երկու պետություններն էլ բացառել են բանակցություններ սկսելու հնարավորությունը։

Վիճահարույց Լեռնային Ղարաբաղի շրջանի վերահսկման շուրջ մոլեգնող հակամարտությունն սկսեց անհանգստացնել, երբ երեքշաբթի օրը Երեւանը հայտարարեց, որ Ադրբեջանից թուրքական Ֆ-16 կործանիչը հայկական տարածքում խոցել է իր Սու-25 գրոհիչ օդանավերից մեկը։ Օդաչուն զոհվել է։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ֆ-16-ն օդ էր բարձրացել ադրբեջանական Գյանջա քաղաքի օդակայանից եւ ուղեկցում էր Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ եւ Սոդք համայնքների խաղաղ բնակչությանը ռմբակոծող ադրբեջանական ԱԹՍ-ներին։

Ռազմական եւ քաղաքական դաշնակից թուրքախոս Ադրբեջանն ու Թուրքիան շուտով հերքումներով հանդես եկան։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթին Ալթունը տարածել է, թե իբր այդ տեղեկատվությունը «բացարձակապես անհիմն է»։ Մինչդեռ Բաքուն վրդովված է «հայկական քարոզչության» հետեւանքով։ Միջադեպը սակայն կասկածի տեղիք է տալիս, քանի որ ՆԱՏՕ-յի անդամ Թուրքիան բորբոքում է հակամարտության կրակը։ Հայկական կողմի պատասխանատուները կասկած չունեն, որ Անկարան ռազմապես կանգնած է Ադրբեջանի կողքին։

Խորը ատելություն

Թուրքիայի նպատակը Լեռնային Ղարաբաղի վերանվաճումը հեշտացնելն է։ 1988-1994թթ․ հայ անջատողականներն Ալպեր-Մարիտիմի դեպարտամենտի չափ այս աննշան տարածքը հարակից ադրբեջանական շրջաններով իրենց ձեռքը վերցրին, որի պատճառով 26 տարի ի վեր այն դարձել է սառը հակամարտության թատերաբեմ։ 1991թ․ ԽՍՀՄ փլուզումից հետո անկլավը շրջապատող ադրբեջանական յոթ շրջանները գտնվում են հայերի ռազմական օկուպացիայի տակ։ Այդ տարածքները վերանվաճել ցանկացող վճռական Ադրբեջանին աջակցում է թուրք դաշնակիցը։ 

Հավաստելուց հետո, որ Հայաստանը «տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգն է», Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոստացել է «բոլոր միջոցներով» սատարել հայկական ուժերի դեմ Ադրբեջանի ռազմարշավին։ Նա հորդորել է Հայաստանին անմիջապես դուրս գալ անջատողական շրջանից, խստորեն դատապարտելով միջազգային բանակցությունները, որոնք «երեսուն տարի ձախողել են այս հիմնահարցի լուծումը»։

Ի հեճուկս տասնյակ տարիներ ի վեր Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հովանու ներքո ձեւավորված Մինսկի խմբի ամերիկյան, ռուսական եւ ֆրանսիական կողմերի միջնորդությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության շուրջ վեճը չի հաջողվել լուծել։ Թեեւ պատերազմի արդյունքում 30,000 մարդ զոհվեց եւ մեկ միլիոնն էլ տեղահանվեց, իսկ 1994թ․ ստորագրվեց զինադադար, այնուամենայնիվ իրավիճակը երբեք կայուն չի եղել։ Քրիստոնյա Հայաստանը եւ շիիթ Ադրբեջանն այս հակամարտության պատճառով համակված են միմյանց հանդեպ խորն ատելությամբ։

Բազմաթիվ նշաններ մատնում են, որ հայկական դիրքերի վրա ադրբեջանական բանակի նախահարձակման թիկունքում ռազմական Անկարան է։ Երկու դաշնակիցները փոխադարձաբար իրար սատարում են։ Անցյալ ամիս թուրքական բանակի հետ համատեղ Ադրբեջանում տեղի էին ունենում զորավարժություններ։ Հայկական կողմի բազմաթիվ պատասխանատուներ վստահեցնում են, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է Ֆ-16-եր, ԱԹՍ-ներ եւ սիրիացի գրոհայիններ։ Կիրակի օրը, սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաստատել է, որ Սիրիայում Անկարայի հովանավորյալ խմբավորումներից վարձկաններ էին տեղակայվել ադրբեջանական բանակի կողքին կռվելու համար։

Սիրիացի լրագրող Հուսեյն Ակուշը թվիթերում հրապարակել է այդ գրոհայիններից մեկի՝ ծագումով Հալեպի շրջանից, ալ-աթարիբցի Մուհամադ Շալանի լուսանկարը։ Թուրքերը նրան ուղարկել էին Ադրբեջան մեկ շաբաթ առաջ՝ խոստանալով բարձր աշխատավարձ, սակայն նա զոհվել էր հայ-ադրբեջանական մարտերում։ Երեքշաբթի օրն ադրբեջանցիները հարվածներ են հասցրել Հայաստանի հարավ-արեւելյան Վարդենիսի շրջանից Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող մի ավտոբուսի՝ սպանելով մեկ քաղաքացիական անձի։ 

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ հարվածը հասցվել է թուրքական արտադրության ԱԹՍ-ի կողմից։ Թուրքական կառավարամետ Յենի Շաֆակ օրաթերթը երեքշաբթի օրվա իր համարում պարծեցել է, որ թուրքական բանակի վերահսկողական ԱԹՍ-ները թռչում են հայկական տարածքով։ «Ըստ մեր տեղեկությունների՝ Թուրքիան հակամարտությունում առավել մեծ ներգրավվածության առիթ է փնտրում»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է իր թուրք դաշնակցի մասնակցությունը՝ վկայակոչելով «բարոյական աջակցությունը»։   

Եթե դա ապացուցվի, թուրքական ռազմական ներգրավվածությունը կարող է հակամարտությանը հաղորդել տարածաշրջանային ընդգրկում՝ հավասարակշռությունից գցելով Ադրբեջանին սատարող Անկարային եւ Հայաստանի հիմնական դաշնակից Մոսկվային։ Ռուսաստանը Հայաստանում ունի երկու ռազմակայան։ Երկու երկրները ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, թեպետ այն չի վերաբերում խնդրո առարկա տարածքներին։ Վլադիմիր Պուտինը կիրակի օրվանից հիշեցրել եւ երեքշաբթի օրը «հրապարակավ» վերահաստատել է, որ «առաջնայինը ռազմական գործողություններին վերջ տալն է»։

Կորուստների չափերը անորոշ են

Կրեմլի ղեկավարը պնդել է «հրադադարի հրատապ անհրաժեշտության» մասին՝ «հակամարտությունը հարթելու համար»։ Նա հենց նոր է հեռախոսազրույց է ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Վերջինս ռուսական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ բոլորովին խաղաղվելու նշաններ ցույց չէր տալիս։ «Սա պատերազմ է, կան շատ ավերածություններ, զոհեր, մեծ թվով զինվորականներ են ներգրավված։ Մենք սա ընկալում ենք որպես էկզիստենցիալ սպառնալիք»,-պնդել է նա՝ քննադատելով Թուրքիայի անկառավարելի «հարձակվողական» վարքը։  

Ռուսաստանը երկու խաղ է տանում՝ հայկական եւ ադրբեջանական։ Տարիներ ի վեր Մոսկվան զինում է երկու ճամբարներին։ Կրեմլը շահագրգռված չէ մի նոր բռնկմամբ, սակայն կասկածներ կան, որ ցանկանում է պահպանել ստատուս քվոն սեփական ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը բավարարելու եւ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար։ Բացի զենքի վաճառքից Ռուսաստանը երկու նախկին խորհրդային հանրապետությունների հետ ունի տնտեսական սերտ հարաբերություններ։

Ըստ վերջին տվյալների մարտադաշտում զոհվել է 97 մարդ, որոնցից 80 անջատողական զինվորներ եւ 17 քաղաքացիական անձ (12-ը ադրբեջանական եւ 5-ը հայկական կողմից)։ Սակայն ամենամեծ անորոշությունը տիրում է կորուստների չափերի մասով։ Երկու ճամբարներն էլ հաստատում են, որ հակառակորդին պատճառել են հարյուրավոր զոհեր։ Հայաստանի պաշտպանոթյան նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 137 տանկ, մեկ ինքնաթիռ, 82 փոխադրամիջոց։ Կիրակի օրը Բաքուն հայտարարել էր, որ գրավել է գյուղեր եւ մեկ ռազմավարական բարձունք, հայկական ուժերը երեքշաբթի օրը հայտնել են, որ վերանվաճել են կորցրած դիրքերը «ճակատի հարավային եւ հյուսիսային հատվածներում»։ Մերժելով նահանջի մասին որեւէ լուր՝ ադրբեջանական բանակն ընդհակառակը նշում է իր զորքերի նոր առաջխաղացման մասին։

Ամբողջական ֆրանսերեն հոդվածը այստեղ:

«Իրավունք». Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն ՆազարյանԻնձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացումՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆԱդրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել ԱկնաԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառումԻ՞ՆՉ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈՎրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանըՄի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԸ ԼԻՆԵԼՈՒ»Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համարԻնչպես են երգչուհի Նառայի դստերը՝ Էլեոնորային ու նրա նորածին աղջկան դիմավորել տանը․ բացառիկ տեսանյութԲԱՄԲԱՍԱՆՔՈ՞վ է մարզպետի նորանշանակ տեղակալըԶԱՐՄԱՆՔՆիկոլին այս պատկերը բարկացրել էՆիկոլը հին ընկերներին չի մոռանումՆիկոլն էլի դավաճաններ է փնտրում«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎԱԽ Է»Ինչ կապ ունի հայտնի ԼԳԲՏ-ականը Սինանյանի, Բաբաջանյանի եւ Մարուքյանի հետՈՎՔԵՐ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ Խնդրում եմ զինվոր ախպերներիս հսկի ու պաշտպան եղիր երկնքից․ Անմահ հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակը ԵռաբլուրիցԵրեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի թնջուկի հետքերով․ Newsmedia. am-ի հետաքննությունը շարունակվում է ՊՈՒՏԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԾՐԱԳԻՐԸՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՌԱՋԵրևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանըԱյսինքն ստացվում է, որ ձեր համար Արցախը ուրացողը հերոս ա՞. Միքայել ԳրիգորյանԼողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներինԲացահայտվել է տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել էԲժիշկ Կոմարովսկին Սահակաշվիլիին կբուժի բանտումԹաց անձեռոցիկներ՝ օգտվե՞լ, թե՝ ոչԱմերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններովԻնտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Վերդիի «Աիդան» վերադառնում էՌուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ մասնակցել է «Հայրենակիցներ» միջազգային փառատոնինԿան պատգամավորներ, որոնք ասում են՝ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի. Թագուհի Թովմասյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ակունք» ազգագրական համույթի համերգըԵրաժշտասերները վայելեցին «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամի անզուգական կատարումներըԻրավունք չունեիք Ձեր քիթը վիրահատել Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու փոխարենԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես Վարանդայի օդանավակայանում (լուսանկարներ)Ունեզրկում և օրենքով բոմժ են դարձնում.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի գործից«Պառկած միլիցիաները» պրոբլեմների բուն. ԱհազանգՂազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահԹբիլիսիում անցկացվեցին Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներՀոկտեմբերի 27-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԿառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործելԵրբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում. Գևորգ Գևորգյան27-ամյա երիտասարդը օդամղիչ ատրճանակից կրակել է բուքմեյքերական գրասենյակի պատուհաններին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ