Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ) Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. Փաստինֆո ՆԱՏՕ-ական Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես մտնել պատերազմի մեջ. Արման Աբովյան NBA-ի բասկետբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից Իհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենք


Ով գիտեր եւ ով չգիտեր Ադրբեջանի նոր ագրեսիայի մասին ԿԱՄ ինչ պետք է անի Մինսկի խումբը

Վերլուծություն

Եվ այսպես շատ կարեւոր հարց է, թե արդյոք  հայկական կողմը տեղեկացվա՞ծ էր , որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսելու է նոր պատերազմ, կիրառելով իր բանակի ողջ հզորությունը, թուրքական  հնարավորությունները եւ սիրիական իսլամիստների վարձկանները:

Իհարկե, հետեւելով Ադրբեջանա-թուրքական զորավարժություններին, ինչպես Նախիջեւանում, այնպես էլ` հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կարելի էր ենթադրել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում են պատերազմի: Դրա մասին էին վկայում նաեւ Ալիեւի հոխորտանքները, Էրդողանի ՄԱԿ-ում ելույթը, փաստացի տվյալները, որ թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ մնացել էին Ադրբեջանում: Բացի այդ, օրեր առաջ Թուրքիան  Սիրիայում իր  պահած-աճեցրած  իսլամիստ ահաբեկիչներին  ինքնաթիռներով տեղափոխում է Ադրբեջան: Պատերազմի սկզբից երկու օր առաջ Ադրբեջանը  հայտարարեց  մասնակի զորահավաք:

Սեպտեմվբերի 26-ին Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատները  հանդես եկան իրենց քաղաքացիներին ուղղված նույնաբովանդակ կոչով:

Միացյալ Նահանգները կոչ էր անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով: Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ էր անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելությունից Լեռնային Ղարաբաղ: Նույն օրը հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը` կոչ անելով իր քաղաքացիներին, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցներին ու նրանց հարազատներին դուրս չգալ Ապշերոնյան թերակղզուց, չայցելել Թովուզի և Ղազախի շրջաններ` հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և վերջին բախումների պատճառով:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն տեղեկացված էր պատերազմական գործողությունների սկզբի մասին: Ամենայն հավանականությամբ, այդ տեղեկությունը ԱՄՆ-ն ստացել է իր դաշնակից  ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից, որը, ինչպես ասացինք, անմիջապես ներգրավված էր պատերազմը սկսելու մեջ: Թե ինչու դրա մասին ԱՄՆ-ն չի տեղեկացրել ՀՀ-ին` այլ հարց է:

Այդ ակնհայտ  նախանշանները կարծես թե  Հյաաստանի ղեկավարությունում չէին տեսնում: Իշխանությունները քայլեր էին անում, որպեսզի լարեն ներքաղաքական իրավիճակը եւ հերթական անգամ  բարդացրեցին հարաբերությունները  Հայաստանի միակ դաշնակցի` Ռուսաստանի հետ: Այսպես` սեպտեմբերի 18-ին  ՀՀ իշխանությունները  հերթական անգամ համագործակցելով Ռուսաստանի ծայրահեղական ու հակապետական ընդդիմության հետ սկսեցին  Հայաստանի  իշխանության մեջ եւ քաղաքական դաշտում «ռուսական ագետների» որսը: Ներկայիս իշխանությունների գաղափարախոսներից մեկը` Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի Լոնդոնում գտնվող հայտնի հակապուտինյան վտարանդի միլիարդատեր Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կայքի հոդվածի հիմքով: Նա պահանջում էր, որ քրեական գործ հարուցվի պետական դավաճանություն եւ լրտեսություն հոդվածներով քննելու համար «ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու դեպքերը... ավելին, ԱԱԾ-ն պետք է գործուն միւջոցներ ձեռնարկի իր շարքերում (մասնավորապես` հակահետախուզությունում) ռուսաստանյան գործակալների եւ դրանց ցանցերի բացահայտման ուղղությամբ»: Նմանաբովանդկան հայտարարություններով հանդես են եկել ԱԺ փոխնախագահ իմքայլական Ալեն Սիմոնյանը եւ մի շարք այլ  իշխող ուժի ներկայացուցիչներ:

 Երեք օր անց,  ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ստանձնում է Դանիել Իոնիսյանի եւ մի շարք այլ իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների  հանձնարարականի իրագործումը: Սեպտեմբերի 22-ին Եռաբլուրում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի հետ զրույցում լրագրողները, անդրադառնալով «Դոսյեի» հրապարակմանը, հարցրել են, թե արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրենները եղել են ռուսական գործակալներ:

Արգիշտի Քյարամյանն ասել է, որ այդ հոդվածն ինքնին հանցագործության մասին հաղորդում է, եւ ԱԱԾ-ն, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված բոլոր փաստերին: Այդ փաստերի ուսումնասիրությունն արդեն սկսել է:

Այստեղ պետք է մեջբերել հայտնի քաղաքագետ Հայկ Քոթանջյանի հայտարարությունը, որ վերոհիշյալ հոդավածի լույս ընծայմանը առնչություն ունեն թուրք- ադրբեջանական հատուկ ծառայությունները: Այսօր արդեն ակնհայտ է դառնում վերջիններիս նպատակը` պատերազմի նախաշեմին փչացնել հայ-ռուսական առանց այդ էլ բարդացած հարաբերություհհերը:

Բնականաբար, Ռուսաստանում այս հակառուսական հայտարարությունները եւ վհուկների որսը ընկալել են այնպես, ինչպես  որ կա` Հայաստանում  նախաձեռնում են նոր հակառուսական ալիք, այս անգամ մաքրազարդելով ԱԱԾ-ն Ռուսաստանի հանդեպ համակրանք ունեցող բոլոր սպաներից եւ հետապնդում նախաձեռնելով Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության սերտացման քաղաքական ու հասարակական գործիչների հանդեպ: Եվ դա պատերազմից հինգ օր առաջ: Պետք է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները  անգամ պատկերացում չունեին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նախապատրաստվում են սանձազերծել մեծ պատերազմ: 

Նույն տպավորությունն է ձեւավորվում նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթից, որտեղ նա անդրադառնում է Ալիեւի պահվածքին եւ Արցախի հարցի շուրջ բանակլցային գործընթացին: Սեպտեմբեր 25-ին Փաշինյանը հայտարարեց. «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ»:

Ապա նա հիշեցնում է իր առաջարկած բանակցային պլատֆորմը. «Ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար»:

Եվ վերջապես Փաշինյանն ասաց. «Գործընթացում ճեղքում արձանագրելու հնարավորություն կա»: Այսինքն` Հայաստանի ղեկավարությունը լրջորեն  նախապատրաստվում էր բանակցային մոտակա հանդիպմանը:

Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթի մեղմ տոնայնությունը վկայում է, որ գոնե այդ պահին նա խնդիր չուներ կանխելու հաշված օրեր անց նշանակված ադրբեջանաթուրքական ագրեսիան:

Դժվար է պատկերացնել նաեւ, որ Հայաստանի ղեկավարությունը տեղյակ էր Ադրբեջանի սպասվող ագրեսիայի մասին եւ այդ ագրեսիայից մեկ օր առաջ կալանավորվում է խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը  ոչ միայն ունի  մեծ ֆինանսական ռեսուրսներ, այլեւ տասնյակ-հազարավոր հետեւորդներ ու, բնականաբար, նրա կալանավորումը բերեց ներքաղաքական խիստ լարվածության: Նշենք, որ այդ լարվածությունը  կտրուկ աճել էր վերջին  5-6 օրերի ընթացքում, երբ «Իմքայլականները» եւ ԲՀԿ-ականները հասցնում էին միմյանց վերջին մեղադարքները ու վիրավորանքները:

Այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ ղեկավարությունը տեղեկացված չէր ադրբեջանաթուրքական նախապատրաստվող ագրեսիայի մասին, թողնենք ավելի հարմար ժամանակ քննարկելու համար: Սակայն  մյուս կողմից դա ապացուցում է, որ ՀՀ ղեկավարությունը հաշվարկը դնում էր բանակցային գործնթացի վրա, իսկ Ադրբեջանի  հայտարարությունները, թե  նա սկսել է պատերազմական գործողություններ իբր որպես հայկական կողմից գնդակոծության հակագրոհ, ամբողջությամբ սուտ են եւ կեղծիք: Ադրբեջանը եւ Թուրքիան  առնվազն մեկ ամիս ակտիվորեն նախապատրաստվում էին պատերազմ սանձարձակելուն: Միաժամանակ իրենց այդ ստոր ծրագրերը ծածկում էին բանակցային թեմաներով տարբեր մակարդակներում զրույցներ վարելով: Այդ փաստը, որ բանակցություններ վարելու անհրաժեշտության ադրբեջանական խոսքերի շղարշի ներքո Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում էին պատերազմի, Մինսկի խմբի համանախագահները պետք է գնահատեն որպես ադրբեջանցիների կողմից  ստոր խաբեություն եւ անսպասելի հարված թիկունքից` ոչ միայն  Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, այլ նաեւ բանակցային գործընթացի եւ հենց համանախագահ երկրիների հեղինակության դեմ: Այսուհետ լուրջ խոսել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից դարձել է անհնար: Միակ լուծումը կարող է լինել համանախագահող երկրների կողմից  Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) եթե ոչ վերջնական, ապա ժամանակավոր միջազգային կարգավիճակի սահմանումը եւ անվտանգության այնպիսի գործուն համակարգի ձեւավորումը, որը թույլ կտա ապահովագրել Արցախի բնակչությանը Ադրբեջանի եւ Թուրքիայի մշտական ահաբեկչական գործողություններից եւ պարտադրել Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Թուրքիային չմիջամտել այդ գործընթացին:

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ նախագահ

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ)Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. ՓաստինֆոՆԱՏՕ-ական Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես մտնել պատերազմի մեջ. Արման ԱբովյանNBA-ի բասկետբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել ՀայաստանինԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետԵս Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն` ամաչում եմ. Սարգիս ԱվետիսյանՀրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը Ադրբեջանի արտգործնախարարներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода