Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի. Արցախի Տեղեկատվական շտաբ Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ) Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. Փաստինֆո ՆԱՏՕ-ական Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես մտնել պատերազմի մեջ. Արման Աբովյան NBA-ի բասկետբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից


Խիստ դեմ եմ երեխաների դիմակ կրելուն. Կարին Տոնոյան (Տեսանյութ)

Նորություններ

Արդեն մի քանի օր է, ինչ վերջապես մեկնարկեց նոր ուսումնական տարին` համավարակով պայմանավորված սահմանափակումներով: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ 15 ԱՐԵՎՈՏ, ՊԱՅԾԱՌ ՕՐԵՐ»

– Տիկին Տոնոյան, սեպտեմբերի 1-ից 14-15 օր անց նոր միայն մեկնարկեց ուսումնական տարին: Ի՞նչ տվեց այս երկշաբաթյա հետաձգումը:

– Չգիտեմ, թե ում ինչ էր տալիս այդ 14 օրը, բայց ասեմ, որ դիմել էինք նաեւ խնդրանքով, որ մենք սեպտեմբերի 1-ից սկսենք, որովհետեւ, ըստ իս, մենք կորցրեցինք 15 արեւոտ, պայծառ օրեր, որոնք կարող էինք ռեալ օգտագործել, առավել եւս` հիմա, երբ հիվանդացության աստիճանը բավականին ցածր է: Մեր դպրոցում ընդհանրապես չունենք վարակակիրներ, արդեն կատարել ենք մանրազնին ուսումնասիրություն եւ պարզել, որ ո՛չ ծնողների, ո՛չ աշակերտների, ո՛չ էլ ուսուցիչների շարքում չունենք վարակակիրներ: Այս առումով շատ ափսոսում եմ այդ 15 օրը, բայց դրանից բացի, ափսոսում եմ սեպտեմբերի 1-ը: Գիտեք, մշակույթն է ձեւավորում մարդուն, եւ մենք ունեինք սեպտեմբերմեկյան մշակույթ, որը գոնե կրթության ոլորտի մարդկանց համար առանձնահատուկ տոն է, մինչդեռ մենք այդ տոնը պարզապես կորցրինք: Ընդհանրապես, ինձ համար առանձին տեղ ունեն բոլոր տոները, որովհետեւ տոներով է, որ նաեւ տեսակի խնդիր ենք լուծում, մշակութային լուրջ գույն են մեզ տալիս տոները եւ որքան շատ լինեն, այնքան` լավ, իսկ մեր տոները բավականին քիչ են: Ինչո՞ւ մեր ձեռքից խլեցին մեր տոնը:

– Արցախի ԿԳՄ նախարարը հայտարարեց, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը եւ որոշել, որ արցախյան դպրոցներում աշակերտների դիմակ կրելը պետք է լինի ցանկությամբ, մինչդեռ ՀՀ ԿԳՄՄՍ նախարարությունը որոշեց, որ հայաստանյան դպրոցներում այն պարտադիր է: Ի վերջո, ո՞րն է այս հարցի ոսկե միջինը:

– Համարում եմ, որ ճիշտ կլիներ ընդհանրապես չկրել: Ինքնախաբեությամբ պետք չէ ապրել, շատ լավ գիտենք, որ ամբողջ ամռանը մեր երեխաներն ամեն օր իրար հետ խաղացել են, հենց հիմա էլ բակում իրար հետ խաղում են, լողավազան են գնում, մշակույթի տներում երգի ու պարի դասերի են մասնակցում, զանազան խմբակների են հաճախում, էլ չասեմ, որ ռեստորաններում 40 հոգուց եւ ավել մարդկանց հետ շփվում են: Կամ գնացեք եւ տեսեք, թե ինչ է կատարվում Սեւանի ափերին, որեւէ մեկը դիմակ չի կրում, մարդիկ ուտում ու խմում են: Մինչդեռ կաթիլային միջոցով վարակվելու տարբերակը ուտելիս ամենահավանականն է, չէ՞ որ,  կներեք, բայց թքարտադրությունը եւ այլն ավելի ակտիվ է ուտելու ժամանակ, ուստի` առավել վտանգավոր է, որ կարող է դիմացինին վարակել: Հիմա դասերի ժամանակ առանց այն էլ մենք պահանջները կատարել ենք, ու ամեն սեղանի շուրջ մեկ երեխա է նստում, դասարանները ծանրաբեռնել ենք այդքան գույքով, սահմանափակել ենք երեխաների տեղաշարժվելու ազատությունը, բայց կարծում եմ` սա ուղղակի ձեւ է եւ վտանգի առումով մեզ շատ բան չի տալու: Չեմ կարծում, որ այն երկրները, որոնք ընդհանրապես դիմակի մասին չեն խոսում, նույն Շվեյցարիան, Նորվեգիան, մեզնից պակաս են մտածում իրենց երեխաների առողջության մասին: Հասկանալի է, որ Հայաստանում արձանագրվել է վարակվածների շատ բարձր տոկոս, բայց այնուամենայնիվ, բոլորը շատ լավ գիտեն, որ իրականում երեխաները ո՛չ վարակը տարածող են, ո՛չ շուտ հիվանդացող: Ավելին` դրա կողքին պետք է դնենք, թե ինչ վտանգներ կարող է բերել դիմակը, ինչի համար ո՛չ բժիշկ է պետք լինել, ո՛չ չափազանց խելացի ինչ-որ մեկը: Նախ մեր երեխաները ստուգված չեն: Հիշո՞ւմ եք, սովետական տարիներին տարին մեկ գալիս էին եւ ստուգում երեխաներին, ու մենք հայտնաբերում էինք, թե ինչ հիվանդություններ ունեն մեր երեխաները: Այսօր, ցավոք, ծնողներն այնպիսի սոցիալական վիճակում են, որ անգամ չգիտեն, թե իրենց երեխաներն ինչ հիվանդություններ ունեն: Միայն բանակ գնալիս է հայտնաբերվում, թե այդ երեխաներն ինչ հիվանդություններ կամ ինչ կոտրվածքներ են ունեցել, որոնց պատճառով թթվածնային քաղց է ունեցել կամ այլ խնդիր, բայց արդեն ուշ է լինում, որովհետեւ դրան որպես հետեւանք, արդեն ծնված է լինում շատ ավելի բարդ հիվանդություններ: Հիմա մենք մեր երեխաներին առանց ստուգելու, առանց հասկանալու, թե որ երեխային է կարելի դիմակ կրել, փակում ենք բոլորի քթերն ու ասում` շնչեք ձեր արտաշնչած ածխաթթու գազը: Արդյոք սա լավագույն ելքն է, կասկածում եմ: Նույնիսկ կարծում եմ, որ երեխաների մոտ ուշ աշնանը կունենանք իմունիտետից շատ ավելի ցածր մակարդակ եւ, պարզապես, ամենահասարակ գրիպից երեխաների մահ կունենանք: Բնականաբար, ինձ համար, որպես մանկավարժ, շատ ավելի կարեւոր է իմ երեխաների առողջությունը, քան ցանկացած հրաման: Ի վերջո, օրենքն է մարդու համար, ոչ թե` մարդը օրենքի: Հանրահայտ այս խոսքերը կարծում եմ` լավագույնս պետք է օգտագործվի այսօր: Այնպես որ, եթե ինձ մնար, ես խիստ դեմ եմ երեխաների դիմակ կրելուն:

«ՄԱՐԴԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԷԱԿ Է, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՎԱՆԴԱԿՈՒՄ ՓԱԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻ»

– Որտե՞ղ է այն տրամաբանությունը, որ ըստ կարանտինային սահմանափակումների` ռեստորանում կարելի է 40 եւ ավել մարդկանցով խնջույք անել, բայց դասարանում չպետք է լինեն 20-ից ավել աշակերտ:

– Այսօր ամենաքիչ հանդիպող բանը տրամաբանությունն է, իսկ ես ամենաշատը սիրում եմ տրամաբանություն եւ մեր դպրոցում մանկավարժական ցանկացած մեթոդի կիրառման ու հարցի լուծման համար ասում եմ` եկեք, տրամաբանենք: Սա նաեւ սովորեցնում ենք մեր աշակերտներին, որովհետեւ այնտեղ, որտեղ կա առողջ տրամաբանություն, երեխան անգամ կարող է ապացուցել` տվյալ որոշման մեջ կա տրամաբանություն, թե` միանշանակ պետք է փոխվի: Կարծում եմ` աշխարհը փոխելու լավագույն մեթոդները տրամաբանությունն ու ազնվությունն են եւ ազնիվ պետք է լինել սեփական աշակերտի, աշխատողի, ժողովրդի հետ եւ ամեն հարցի, որոշման մեջ պետք է տրամաբանություն տեսնել: Հետո՞ ինչ, որ ամբողջ աշխարհն այսօր խենթացել է: Ըստ իս, այս համավարակը համաշխարհային խաղ է, ես չեմ հավատում, որ սա բնական երեւույթ է, բայց այն, ինչ չեմ կարող ապացուցել, նաեւ չեմ պնդում: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ կա հիվանդությունը, եւ պետք է ամեն ինչ անենք այդ վտանգը նվազագույնի հասցնելու համար: Դրա համար, օրինակ, մեր դպրոցում ամեն միջոց, որը տրամաբանության սահմանում է, ձեռնարկել ենք, որպեսզի մեր երեխաները եւ ուսուցիչները հանկարծ չհիվանդանան, բայց ոչ թե նրա համար որ մեզ հրամայված է, այլ որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին, մեր մանկավարժներին եւ ամենակարեւորը` պաշտպանենք կրթվելու իրավունքը: Ուսուցչի եւ աշակերտի համար դպրոցը կյանք է, իսկ մեզ զրկել էին կյանքից: Միայն մենք գիտենք, թե ինչ տառապանք ենք կրել այս վեց ամիսը` չաշխատելով: Օրեր առաջ երեխաներին արշավի տարա, եւ նրանք գիշեր ու ցերեկ երեք օր չքնեցին, թույլ տվեցի, որ խարույկի շուրջ նստեն, որովհետեւ տեսա, թե ինչպես են կարոտել իրար, կարոտել մարդը մարդու հետ շփվելու ցանկությունը: Վերջիվերջո, մարդը սոցիալական էակ է, չի կարելի դարձնել վանդակում փակված կենդանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի. Արցախի Տեղեկատվական շտաբԱդրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ)Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. ՓաստինֆոՆԱՏՕ-ական Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես մտնել պատերազմի մեջ. Արման ԱբովյանNBA-ի բասկետբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել ՀայաստանինԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետԵս Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն` ամաչում եմ. Սարգիս ԱվետիսյանՀրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода