«ՆԻԿՈԼԸ ԵԿԱՎ ՊՈՊՈՒԼԻԶՄՈՎ, ՀԱԿԱՊՈՊՈՒԼԻԶՄՈՎ ԷԼ ԳՆՈՒՄ Է»
Հասարակություն
6-ամսյա նոր «դիմակահանդեսի», Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման մասին զրուցեցինք «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով` Նիկոլը եկավ պոպուլիզմով, սակայն գնում է հակապոպուլիզմով: Սոցիոլոգի կարծիքով` Հայաստանում ամեն բան դեպի վատն է փոխվում: Ահարոն Ադիբեկյանը մասնավորապես նշում է. «Ուսման վարձերը թանկացրին, փողոցային առեւտուրն արգելում են, գույքահարկը բարձրացնում են: Այս ամենն ուղղակիորեն ազդում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Ինչ վերաբերում է վեց ամիս շարունակ դիմակ կրելուն, ապա այդ ամենը եւս անիմաստ է»: Ահարոն Ադիբեկյանի խոսքով` կորոնավիրուսը պատրվակ է, որպեսզի իշխանություններն ամեն ինչ բարդեն դրա վրա. «Անգամ ԱՆ Արսեն Թորոսյանին հեռացնելու քննարկումները նրա համար էին, որ Նիկոլ Փաշինյանն արդարանա, թե իրենք ցանկանում էին արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ, սակայն նախարարը լավը չէր, եւ ամեն բան տապալեց»:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ