ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի հետ հակադրումների ճանապարհը մեզ համար կործանար ճանապարհ է․ Հայկ Բաբուխանյան

09.07.2018 15:35 Միջոցառումներ
Ռուսաստանի հետ հակադրումների ճանապարհը մեզ համար կործանար ճանապարհ է․ Հայկ Բաբուխանյան

Եվրասիական Փորձագիտական Ակումբի այսօրվա գիտաժողովի շրջանակներում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների առջեւ ծառացած ներկայիս խնդիրներին նկատեց․ <<Ինչպես տեսնում եք աշխարհը գնալով ստանում է նոր եւ ավելի լարված քաղաքական պատկեր եւ մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական պատկերում ՌԴ-ն ունի եւ բարեկամներ եւ հակառակորդներ։ Մենք, որպես ՌԴ-ի բարեկամ երկիր՝ պետք է հասկանանք, որ հակառակորդները կցանկանան սեպ խրել ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ եւ զրկել ՌԴ-ին իր բարեկամներից։ Նույնը Հայաստանի պարագայում՝ մենք ունենք մեր թշնամիներին եւ բարեկամներին։

Եվ մեր թշնամիները մշտապես ցանկացել են սեպ խրել մեր միակ ռազմավարական գործընկերոջ, դաշնակից պետության՝ Ռուսաստանի հետ։ Այսինքն հասկանալի է, որ այդ աշխատանքների համար տրվում են հսկայական միջոցներ,  այնպիսի քաղաքական, լրատվական, սառը պատերազմի մեթոդներ են կիրառվում, որպեսզի իրականացվեն այդ քաղաքական նպատակները։ Բնականաբար, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ի հետ հակադրումների ճանապարհը մեզ համար կործանար ճանապարհ է եւ պետք է մեր թշնամական ուժերի պրովոկացիաները կարողանանք կանխել։ Հիշենք, թե հարյուր տարի առաջ ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում եւ այդ ժամանակվա հակառուսական տրամադրությունները՝ ինչի հանգեցրեցին։ Եվ պատմության դասերը վերհիշելով՝  գոնե այսօր մենք պետք է դասեր քաղենք։ Հետեւաբար ՌԴ-ի դեմ ցանկացած դատարկ, անհիմն, քաղաքական, լրատվական, պոպուլիսատական դրսեւորում մենք պետք է կարողանանք հասարակությամբ կասեցնել>>։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА