ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

27.12.2019 17:55 Միջոցառումներ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ  ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ  ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

27.12.2019Թ.

2019 թվականի ընթացքում Սահմանադրական Իրավունք Միությույն կուսակցությունը շարունակել է իր ակտիվ քաղաքական ամենօրյա գործունեությունը, ներկայացնելով իր քաղաքական դիրքորոշումը, երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների վերաբերյալ:

Այս տարի մենք անց ենք կացրել մի շարք խոշոր միջոցառումներ, նախեւառաջ պետք է նշեմ ՍԻՄ կուսակցության 25-րդ համագումարը, կուսակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, «Իրավունք» թերթի 30-ամյակի տոնակտարությունը: Առանձնահատուկ պետք է նշել մեր կողմից նախաձեռնած եւ իրականացված  հայկական մշակույթի  օրերը Ղրիմում: Մենք մասնակցել  ենք 2  գիտակիրառական կոնֆերանսների կազմակերպմանը, որոնցից մեկը նվիրված էր ազգերի ինքնորշման իրավունքի իրացմնանը արդի աշխարհում եւ որին մասնակցել էր Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովի գլխավորությամբ: Երկրորդ կոնֆերանսը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին, որտեղ մասնակցում էին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները : Երկու կոնֆերանսներն էլ անց են կացվել բարձր գիտական մակարդակի վրա  Հայաստանի  առաջնակարգ գիտնականների մասնակցությամբ:

Տարվա ընթացքում մենք հրատարակել ենք  մեր կուսակցության 30-ամյա ճանապարհը ներկայացնող գիրքը` «30 տարի պատնեշի վրա», ինչպես նաեւ մեր աջակցությամբ  լույս է տեսել  «Հայ զինվորները Ղրիմի  համար մարտերում (1941-1944) » գիրքը: Մենք նաեւ կազմակերպել ենք երկու այդ գրքերի շնորհանդեսները, որոնց նույնպես մասնակցել են մեզ բարեկամ երկրների դեսպաններ, գիտնականներ, վետերաններ:

Տարվա ընթացքում շատ ակտիվ էին  անցկացվում կոնսուլտացիաներ մի շարք գործընկեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, շարժումների ու նախաձեռնությունների հետ: Մշտապես ակտիվ կոնսուլտացիաներ էին անցկացվում ՀՀԿ-ի, Ազգային Միաբանության, Ալյանս կուսակցության, Ռեֆորմիստների,Քրիստոնեա  Դեմոկրատական միության, Համերաշխություն կուսակցության  հետ: Հանդիպումներ են եղել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, ՀԴԿ-ի, ՀՅԴ-ի մի շարք ակտիվ հասարակական կազմակերպությունների, փորձագետների, մշակույթի հայտնի գործիչների, գիտնականների հետ: Մենք մասնակցել ենք  Սոցիալական շարժման հիմնադրմանը:

Տարվա ընթացքում կուսակցության նախագահը , փոխնախագահը, նախագահության մի շարք անդամներ ակտիվորեն հանդես են եկել ԶԼՄ-ներով, ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը: Ոչ միայն «Իրավունք» հեռուստատեսությամբ, թերթով եւ կայքով, այլեւ մի շարք այլ լրատվամիրջոցներով տարածվել են  մեր հոդվածները, հարցազրույցները, հեռուստահաղորդումները: Կուսակցությունը հանդես է եկել հայտարարություններով եւ ուղերձներով, տրվել են մամուլի ասուլիսներ:

Ամբողջ տարի կանոնավոր աշխատել են մեր լրատվամիջոցները, «Իրավունք TV-ին», «Իրավունք» թերթը, «Iravunk.com» կայքը, մեր աջակցությամբ լույս տեղնող «Կոմսոմոլսկայա Պրավդա վ Արմենիի» ռուսալեզու թերթը, ակտիվորեն գործում էր  «Ազդակ» լրագրողական ակումբը: Այս հարթակներում մենք ոչ միայն հնարավորություն ենք ունեցել իքններս ներկայացնելու մեր տեսակտեները,  այլեւ ունեցել ենք հարյուրավոր հյուրեր, բարձրացրել ենք  հազարավոր խնդիրներ:

Տարվա ընթացքում կուսակցության տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են մի շարք դատավարական գործընթացներին: Մեզ հաջողվեց  հաղթանակ տանել Եղնուկյանը ընդդեմ «Իրավունքի» դատական գործըթացում: Ընթանում են «Իրավունքի»  դեմ սանձազերծած մի շարք դատավարություններ, մասնավորապես իշխող խունտայի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից:  Շարունակվում է համասեռամոլների քարոզիչների կողմից «Իրավունքի» դեմ արշավը: Սպառողների  շահերը պաշտպանելու արդյունքում «Իրավունք» թերթը բացահայտեց նաեւ խախտումներ «Աշտարակ կաթ» ընկերության կողմից, ինչի արդյունքում հարցով զբաղվեցին նաեւ պետական մարմինները, իսկ «Աշտարակ կաթը» թերությունները ուղղելու փոխարեն նույնպես դատական հայց ներկայացրեց «Իրավունք» թերթի դեմ: Մեծ կարեւորություն ենք տալիս նաեւ մեր կողմից նախաձեռնած դատավարությանը Սորոսի հայաստանյան ներկայացուցչության  դեմ:

Շատ ակտիվ էր կուսակցությունը իր միջազգային շփումներում: Ինչպես ասեցի մեր միջոցառումներին այցելել են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները, Ղրիմի փոխվարպաետ եւ Ղրիմի ներկայացուցիչ ՌԴ նախագահի մոտ Գ. Մուրադովը , հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, մի շարք արտասահմանյան փորձագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կուսակցության համագումարին շնորհավորական ուղերձով դիմել է Ղրիմի նախագահ Ակսյոնովը: Միաժամանակ ՍԻՄ նախագահը մասնակցել է մի շարք քաղաքական կոնֆերանսների Մոսկվայում, Բելգրադում եւ Ղրիմում, որտեղ նրան ընդունել է նաեւ Ղրիմի ղեկավարը: Արտասահմանյան մեր բարեկամները այցելել են ինչպես կուսակցության կենտրոնական գրասենյակ, այնպես էլ մեր մարզային կառույցները:

Մեր ակտիվ գործունեությունը աննկատ չի մնացել` թե՛ կուսակցության, թե՛ «Իրավունք» թերթի 30-ամյակի կապակցությամբ, ստացել ենք  բազմաթիվ շնորհավորանքներ եւ գնահատանքի խոսքեր Հայաստանի քաղաքկան, մշակությաին, հասարակական, գիտական շրջանակների առաջնակարգ գործիչներից, ինչպես նաեւ արտասահմանից: Կուսակցության նախագահը պարգեւատրվել է ՌԴ ԱԳՆ Ռոսսոտրուդնիչեստվոյի, ինչպեսղ նաեւ Ղրիմի    մի շարք մեդալներով:

 

Սկսած դեռեւս 2017-ից Հայաստանի վրա սկսեց աճել արտաքին, մասնավորապես` արեւմտյան ճնշումը ազգային արժեհամակարգից հրաժարվելու եւ ներկայիս արեւմտյան նեոլիբերալ արժեքներին անցնելու նպատակով: Մոտակա ամիսներին այդ ճնշումը կտրուկ ավելանալու է: Հայաստանից պահանջվելու է ընդունել մի շարք հակահայկական օրենքներ, որոնք ուղղված են լինելու հայ եկեղեցու, հայ ընտանիքի, հայ կնոջ, եւ արդյունքում` հայ հասարակության դեմ: Մենք պայքարում ենք հայ ավանդական ընտանիքի համար, պայքարում ենք Հայաստանի պետական, քաղաքական, հոգեւոր, մշակութային իրական, այլ ոչ թե ձեւական ինքնիշխանության համար: Այս պայմաններում, երբ Հայաստանը զիջում է սոցիալ-տնտեսական ցուցանիշների տեսակետից, մեր երկրի հիմնական գրավչությունը հայկականության մեջ է: Հենց հայկականությունն է, որ կարող է կասեցնել շարունակվող արտագաղթը եւ խթան հանդիսանալ հայրենադարձության համար: Հայկականությունը` մեր ավանդական արժեհամակարգն է, մեր հայեցի մշակույթը, հայեցի կրթությունը, ավանդական փոխհարաբերությունները սեռերի եւ սերունդների միջեւ: Դա մեր շիրիմներն են, մեր պատմությունը, մեր բնաշխարհը, մեր ագային եկեղեցին: Առանց հայկականության, հայ էության մեր սուրբ երկիրը կվերածվի պարզապես տարածքի, իսկ մեր վեհ ազգը պարզապես բնակչության:

Ըստ 1989թ. վերամիավորման որոշման, Արցախը Հայաստանի անքակտելի մաս է: Մենք դեմ չենք բանակցությունների ընթացքում փոխզիջումների, բայց դրանք պետք է լինեն հավասարազոր: Ակնհայտ է, որ ներկաիս իշխանությունները Ղարաբաղի հարցում խիստ կաշկանդված են: Վտանգ, իսկապես, տեսնում ենք: Չի՛ կարելի այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավել, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական հատված» հասկացողությունը, չկա այդպիսին: Եթե մենք հիմա սկսենք խոսել «Արցախի ադրբեջանական հատվածի մասին», այդ դեպքում պարտադիր պետք է խոսենք Շահումյանի, Գանձակի եւ այլ հայկական հատվածների մասին: Սա շատ երկար եւ նույնիսկ անվերջ խոսակցություն է: Բացի այդ, չի բարձրացվում այն տարածքների հարցը, որոնք բռնազավթվել են թե՛ Հայաստանի Հանրապետությունից` խոսքը Արծվաշենի հատվածի մասին է եւ թե՛ Արցախի Հանրապետության տարածքից, որը մի շարք տարածաշրջաններ է ընդգրկում: Եթե քննարկումը փախստականների վերադարձի հետ է կապված, առաջնահերթ պետք է խոսվի Գետաշենի եւ Շահումյանի շրջանների մասին, այն քաղաքացիների մասին, ովքեր իրենց ունեցվածքը կորցրել են Դաշտային Ղարաբաղում, Բաքվում եւ այլուր: Այսինքն` հարցեր կան, որոնց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել եւ պահանջել այդ հարցերի լուծումը: Խնդրի լուծումն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումն է, մեր կուսակցության տեսակետից` Արցախի վերամիավորման վերջնական եւ միջազգային ճանաչումը:

Մենք պայքարում ենք Հայաստանի անվտանգության համար, ընդ որում, անվտանգությունը պետք է լինի ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւինֆորմացիոն բաղադրիչներով: Հենց երկրի անվտանգությունից ելնելով` պետք է հասնել ազգային ԶԼՄ-ների իրական անկախությանը, օրենքով սահմանելով, որ ԶԼՄ-ների հիմնադիրների առնվազն 75 տոկոսը պետք է լինեն Հայաստանի քաղաքացիները: Պետք է արգելել հասարակական կազմակերպությունների անսահմանափակ եւ անվերահսկելի ֆինանսավորումն արտասահմանից, իրենց արտասահմանյան հովանավորների ու պատվիրատուների կողմից: Մեզ պետք է օրենք օտարերկրյա գործակալների մասին: Իսկ որոշ արտասահմանյան ֆինանսավորման աղբյուրները եւ դրանց տեղական սպասարկողները, ինչպես օրինակ` Սորոսի ֆոնդը, պետք է արգելվեն: Մենք դեմ ենք վուլգար ֆեմինիզմին: Հավատքի ազատությունը պետք է վերաբերվի ոչ միայն աղանդավորներին, այլ նաեւ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հավատացյալի իրավունքներին, որոնք հանդիսանում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ: Մեր ազգային եկեղեցին պետք է լինի մեր պետությունում հատուկ պաշտպանության եւ մեծարման դիրքում: Իսկ բազմապիսի տոտալիտար աղանդների գործունեությունը պետք է սահմանափակվի, մյուսներին պետք է արգելել զբաղվել հոգեորսությամբ: Պետք է ընդունել օրենք համասեռամոլության քարոզը խստիվ արգելելու մասին:

Արտաքին քաղաքականության մեջ մեր կուսակցությունը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների եւ այդ միջազգային կառույցներում Հայաստանի ինտեգրման ինտենսիվ զարգացման օգտին: Ընդ որում, մենք գտնում ենք, որ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն ռազմական ու տնտեսական ոլորտներում, այլեւ պետք է ձեւավորվի քաղաքական միություն: Այստեղ կարեւորում ենք, որ ՀՀ-ն ճանաչի Ղրիմի Ինքնավար Հանրապետության ինքնորոշման իրավունքը եւ վերամիավորումը Ռուսաստանի հետ: Պետք է հատուկ ուշադրության արժանացնել հայ-ղազախական եւ հայ-բելառուսական հարաբերությունները` դրանք հասցնելով ռազմավարական մակարդակի: Մենք կողմ ենք, որպեսզի ակտիվորեն զարգանան մեր հարաբերությունները Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ: Այն է` հատկապես Չինաստանի ու Հնդկաստանի հետ: Պետք է սերտացնել հայ-իրանական ու հայ-սիրիական հարաբերությունները, չտրվելով ամերիկյան ճնշումներին, հայ-վրացական հարաբերություններում կենացներից պետք է անցնել համատեղ ենթակառուցվածքներ ստեղծելու գործին: Աշխարհում օրեցօր սրվում են հակամարտությունները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ: Բարդ իրավիճակ է պահպանվում Հայաստանի գրեթե հարեւանությամբ գտնվող Սիրիայում: Աճում է լարվածությունը մի շարք այլ օջախներում ու տարածաշրջաններում: Եթե 5-6 տարի առաջ դեռ կարող էր արդյունավետ լինել «եւ-եւ-ի» քաղաքականությունը, ապա այսօր այն իրականացնելն անհնար է: Եվ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ կլինի կատարել լուրջ շրջադարձեր եւ դիմագրավել լուրջ մարտահրավերների: Հայաստանի արտաքին քաղաքականությանը պետք է սատարի խորհրդարանական դիվանագիտությունը, սակայն դատելով ներկայիս ԱԺ-ի պոտենցիալից, որեւէ լուրջ արդյունքներ ակնկալել դժվար է:

Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի մասին: Այս 30 տարիների ընթացքում մեր կուսակցությունը ամենահետեւողական պայքարն է տարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ : Մենք մաքուր ձեռքերով ենք մոտեցել այս օրվան` ունենալով 30 տարվա անբիծ պատմություն եւ խիստ շահագրգռված ենք, որ կոռուպցիայի բոլոր դեպքերը բացահայտվեն, իսկ կոռուպցիոներները կրեն օրենքով սահմանված պատասխանատվություն: Սակայն տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն տանում իրական պայքար կոռուպցիայի դեմ, այլեւ իրենք են թաղվել դրա մեջ: Ասում էին, թե իբր վերացել է համակարգային կոռուպիցան, բայց որտե՞ղ էր այդ համակարգային կոռուպցիան, որը իբր վերացել է: Իրականուն այն ստացել է նոր` կատարելագործված ու առավել ցինիկ տեսք: Օլիգարխները բոլորն իրենց տեղերում են եւ շարունակում են, ինչպես ասում են, վայելել կյանքը: 1,5 տարվա մեջ ոչ մի դատավճիռ: Սկսեցին 11 սուպերմարկետներից, հայտարարեցին, որ 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս են վճարել, այսօր տեսնում ենք, որ այդ 11 սուպերմարկետների տերերը շարունակում են զարգացնել իրենց բիզնեսները, ճիշտ է, որոշ քանակությամբ մուծումներ են անում այս կամ այն ֆոնդին, որից հետո շարունակվում է շատ լավ զարգանալ իրենց բիզնեսը: Չի պակասել անգամ պրիմիտիվ կաշառակերությունը: Ներկայիս իշխանությունների դեռ երկու տարին չբոլորած, արդեն իսկ մեկը մեկի ետեւից պայթում են ամենապրիրմիտիվ կոռուպցիայի դեպքերը: Կոռուպցիայի դեմ աննկուն մարտիկ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրված հենց կոռուպցիայի հոդվածով: Փոխվարչապետ Ավինյանը իր չրերի գործարանին պետական բյուջեից նվերներ է տալիս` անհատույց գումար: Առողջապահության նախարարը իր կնոջ կենտրոնին տալիս է արտոնություն ու պատվերներ, Երեւանի քաղաքապետի արածները չտեսնված խայտառակություն է, ի դեպ, նա պարզվեց նաեւ երկքաղաքացի է: Պետական բյուջեից իրենք իրենց, իրենց դեպուտատներին, իրենց քարտուղարուհիներին, պարզվեց նաեւ քարտուղարուհիներ կան, որոնք իրենց հերթին ունեն քարտուղարուհիներ, տալիս են այնպիսի պարգեւավճարներ, որոնց մասին շարքային քաղաքացին երազել անգամ չի կարող:

Իրական պայքարը կոռուպցիայի դեմ պետք է սկսել դեռ ՀՀՇ-ի ժամանակ երկիրը թալանած չինովնիկներից, ընդ որում, վերանայելով կոպեկներով անօրինական սեփականաշնորհումը: Դրա փոխարեն այսօր պայքարը կոռուպցիայի դեմ վեր է ածվել անհաճո ընդդիմադիր գործիչների դեմ հետապնդումների: Կոռուպցիայի ամենավտանգավոր պետականաքանդ տարատեսակը` քաղաքական կոռուպցիան է, երբ այս կամ այն քաղաքական, հասարակական կամ պետական գործիչը ստանում է արտասահմանյան ֆինանսավորում համապատասխան վարքագծի դիմաց: Այստեղ է, որ պետք է խոսենք քաղաքական լյուստրացիայի մասին: Պետք է բացահայտել, թե այս կամ այն գործիչը ինչքան եւ ինչի համար է ստացել ֆինանսավորում այս կամ այն օտարերկրյա պետական կամ քաղաքական կառույցից: Եվ այս տեսակետից, եթե սովորական կոռուպցիայի առումով մենք ունենք հարցեր 90-ականների սկզբից տարբեր պաշտոններ զբաղեցնող առանձին չինովնիկների դեպքում, ապա քաղաքական կոռուպցիայի առումով խնդրահարույց վիճակ է ներկայիս բարձրաստիճան պաշտոններին հայտնված անձանց մեծամասնության դեպքերը: Տեսնում ենք վարչապետի տիկնոջ անգլիական անվանումով հիմնադրամ, որտեղ բոլոր այն մարդիկ, ում առաջ ասում էին, թե սա հանցագործ է, թալանչի է, շատ արագ ու կազմակերպված փոխանցել են հսկայական գումարներ: Բա ո՞նց եղավ` այդ 11 սուպերմարկետները այսօր էլ ավելի ընդլայնվեցին փոքր բիզնեսի հաշվին, ոնց եղավ, երբ ասում էին` մոնոպոլիան վերացնելը ընդամենը ժամերի հարց է, բայց վերջիններս ամրապնդվեցին: Հետեւապես, այդ մոնոպոլիաների դեմ պայքարը ավարտվեց կոնկրետ ֆոնդերին գումարներ փոխանցելով:Մեր երկրի տնտեսական վիճակը առավել քան մտահոգիչ է: Արդեն մեկուկես տարի է, Հայաստանում որեւէ տնտեսական ծրագիր չկա, էլ չեմ ասում ծրագրի արդյունքների մասին: Հայաստան ներդրում պրակտիկապես չի գալիս: Առեւտրաշրջանառությունը եւ տնտեսական մի շարք ցուցանիշները այսօր խոսում են այն մասին, որ մեր տնտեսությունը գտնվում է կատաստրոֆայի եզրին: Խոշոր ձեռնարկություններն են դադարեցնում իրենց աշխատանքը, արդեն աշխատատեղերի հազարավոր կրճատումներ կան, եւ սա դեռ նախերգանքն է: Տնտեսական քաղաքականության մեջ պետք է հրաժարվել ծայրահեղ շուկայական մոդելից, որը մեզ թելադրել են արեւմտյան միջազգային կառույցներն ու խորհրդատուները: Մեր երկրի պայմաններում պետք է առաջնորդվել ֆիզիկական էկոնոմիկայի սկզբունքներով: Առանց պլանավորման ու պետության ակտիվ մասնակցության հնարավոր չէ զարգացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր:

Նարնջագույն հեղաշրջման միջոցով լիբերալ արեւմտամետ ուժերը, ըստ էության, փոխեցին երկրի բնականոն ընթացքը` օգտվելով նախորդ իշխանությունների բացթողումներից եւ սխալներից, կարողացան իրականություն դարձնել աշխարհաքաղաքական այս հեղաշրջումը: Եղել են ապօրինի ճնշումներ 2017 թվականի օրինական ընտրված, միջազգայնորեն ճանաչված 6-րդ գումարման խորհրդարանի հանդեպ, որի արդյունքում վերջինիս աշխատանքը ապօրինաբար դադարեցվել է, այսինքն` տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: Բազմիցս ասել ենք նաեւ, որ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունները նշանակվեցին այնպիսի հապճեպությամբ, որ նոյեմբերի 1-ին, երբ հայտարարվեց ընտրությունների օրը, դեռ պարզ չէր` որ օրենսգրքով է անցկացվելու ընտրական գործընթացը, եւ ժամանակ չունեին նախապատրաստվելու առանց այն էլ ռեկորդային կարճ նախընտրական քարոզարշավին: Նման ընտրությունները ազատ եւ մրցակցային չի կարելի համարել` սրանք անօրինական ընտրություններ էին ի սկզբանե: Երկրորդ` ընտրությունների ընթացքում իշխանությունը կիրառել է հսկայական վարչական ռեսուրս բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներում, եւ դա տվել է իր «արդյունքները»: Մյուս կարեւոր գործոնը, որ որոշիչ էր եղել այդ ընտրություններում, վախի մթնոլորտն էր : Ընդդիմության կողմնակիցները սարսափած էին` անգամ վախենում էին բարձրաձայն ասել, որ պաշտպանում են այս կամ այն ընդդիմադիր թեկնածուին, այս կամ այն կուսակցությանը: Իշխանությունները բացահայտ հայտարարում էին` այս կուսակցությունը չպետք է անցնի Ազգային ժողով, այն կուսակցությունը պետք է զրո ձայն ստանա, սա ուղղակի հրահանգ էր իր ենթականերին, կամակատարներին, ֆեյսբուքյան եւ փողոցային խուժանին, որ հարձակվում էին ընդդիմադիր թեկնածուների վրա: Կցանկանայի, որ ուսումնասիրություն լիներ 300 հազար ընտրողների` մեր համաքաղաքացիների ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ:

Հայաստանի դատական համակարգը դարձել է պարզապես քաղաքական հետապնդումների գործիք եւ որեւէ կապ չունի արդարադատության հետ: Այսօր Հայաստանի դիկտատորը հոխորտում է դատավորների վրա, սպառնում է ՍԴ-ին, ուղղակի հանձնարարականներ է տալիս ուժային եւ քննչական կառույցներին` ում բռնել, ինչպես բռնել, ում գրավով ազատ արձակել, ում` ոչ: Համաներումը դարձավ քաղաքական շոու` «Սասնա ծռեր» խումբը կատարել էր ծանր հանցագործություն, որի հետեւանքով զոհվել է երեք ոստիկան, մարդկանց օրեր շարունակ պահում էին պատանդի կարգավիճակում: Եվ ի՞նչ` հանցագործները ոչ միայն ազատ արձակվեցին, այլեւ գրանցվեցին որպես քաղաքական կազմակերպություն, հնարավորություն ստացան մասնակցել ընտրություններին` իրենց ռադիկալ արեւմտամետ ծրագրերով:

Մարտի 1- ի գործը: Բացահայտումների առումով որեւէ առաջընթաց, ցավոք, չկա, չբացահայտվեց, թե կոնկրետ ով է կրում պատասխանատվություն զոհերի համար: Այս ընթացքում տեղի ունեցավ քաղաքական հաշվեհարդար` այն մարդիկ, ովքեր այն ժամանակ փորձեցին իրականացնել նարնջագույն հեղաշրջում եւ իշխանության բերել արեւմտամետ եւ ադրբեջանամետ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանք 10 տարի անց կարողացան իրականացնել նարնջագույն հեղաշրջման երկրորդ փուլը, եւ այսօր մարտի 1-ը օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդար: Այն գաղտնալսումները, որոնք դարձան հանրությանը հայտնի, ապացուցում են այն, որ այն, ինչ կատարվում է այսօր մարտի 1-ի շրջանակներում,ակնհայտորեն ունի քաղաքական պատվերի բնույթ եւ ոչ միայն ներքաղաքական պատվերի, այլ նաեւ արտաքին:

Ինչ որ կատարվում է այսօր Հայաստանում` այդ ներքին պառակտումը, պատերազմող ազգի համար ինքնաոչնչացման ճանապարհ է: Հասարակության ներսում սեւ ու սպիտակի բաժանումները, միմյանց գրեթե ոչնչացնելու պատրաստ խմբերի ձեւավորումն ավելի քան վտանգավոր են: Ընդ որում` ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամու հարձակումը երկրի վրա, որովհետեւ եթե մենք լինենք միասնական, լինենք պատրաստ ազգովի գնալ պաշտպանելու մեր երկիրը, ոչ մի թշնամի մեզ չի կարող պարտադրել այնպիսի լուծումներ, ինչի մասին մեզ ասում են` հանձնել հողեր անորոշ ապագայով եւ այլն: Ցավոք, Փաշինյանը եւ իր թիմակիցները շարունակում են երկրի ինքնաոչնչացման, ինքնակործանման ճանապարհով տանելու իրենց քաղաքականությունը, եւ իմ կարծիքով` հենց իրենք էլ կլինեն դրա զոհը: Ուստի` մեր պահանջն է ` հետ կանգնել այդ հանցավոր ճանապարհից, երկրում վերականգնել սահմանադրական կարգը , իսկ մինչ այդ ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, դուրս հանել կառավարությունից բոլոր սորոսականներին եւ այլ գրանտակերներին եւ ձեւավորել ազգային փրկության, ազգային համերաշխության եւ համաձայնության կառավարություն, որով դիմագրավել այն արտաքին վտանգներին, որոնք այսօր իրապես ծառացած են մեր ազգի, մեր պետության եւ անգամ մեր պետականության առաջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА