«Ինձ կյանք տվածների կենացը, ինձ կյանք տվողների կենացը» Էմմի
Արխիվ 16-20
Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր Էջում կիսվել է լուսահոգի ծնողների լուսանկարով և կից գրառում կատարել :
«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց։ Այսօր, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ են, ես իմ ծնողների ներկայությունը զգում եմ միայն հոգեպես։ Երբևիցե չեմ դադարի ասել ծնողներիս շնորհակալություն, որ ինձ կյանք են տվել։ Շնորհակալ եմ,որ սովորեցրել եք ընդունել կյանքն իր լավ և վատ կողմերով։ Ապրել, և չփոխվել։ Ինձ կյանք տվածների կենացը, ինձ կյանք տվողների կենացը։ Բոլորիդ կենացը»։
ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ