Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք
ՄիջազգայինՌուսաստանի առաջխաղացման պատճառով խուճապի մեջ հայտնված Ուկրաինայի զինված ուժերը մարտի են նետել ամենաթույլ բրիգադներից մեկի, հայտնում է Forbes-ը։
Ուկրաինայի Օչերետինոյեի կորստի պատճառը ուկրաինական հրամանատարության սխալն ու խուճապն էր, պնդում է Forbes-ը։ Ռուսական զորքերի արագ առաջխաղացման պատճառով անպատրաստ բրիգադը մարտի ուղարկելով, Ուկրաինայի Զինված ուժերը «գործնականում հրավիրեցին» նրանց գրավելու Օչերետինոն. այժմ նրա շրջակայքում իրավիճակը «անհույս» է Ուկրաինայի համար:
«Որպեսզի հասկանաք, թե որքան վախեցած են ուկրաինացի հրամանատարները, նայեք այն բրիգադին, որը նրանք ուղարկեցին ճեղքելու Օչերետինոյեի հյուսիս և արևմուտք՝ 100-րդ մեխանիզացված բրիգադը: Այս բրիգադը ուկրաինական բանակի ամենանոր և վատ զինված բրիգադներից մեկն է, և այն, ըստ երևույթին, զինված չէ հրամանատարների հրամանով առաջին գծում օգնություն ցուցաբերելու համար»:
Ըստ Forbes-ի՝ Օչերետինոյեի գրավումը ռուսական զորքերի ամենաարագ ներթափանցումն էր վերջին ամիսներին և այժմ սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք:
https://iravunk.com/sim/?p=282084&l=am/