Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա

Հասարակություն

Որպեսզի երկիրը մնա հայկական, Տավուշի համար պայքարը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը, գործող իշխանությունը պետք է հեռանա, 168.am-ի հետ զրույցում ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Այլընտրանք չկա, եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր երկիրը մնա հայկական, այս ապահայկական և ապազգային իշխանությունը պետք է հեռանա։ Արդեն բոլոր-բոլոր անհնարինն ու հակահայկականն արել է։ Այո, այս շարժումը պետք է թափ հավաքի ու ընդգրկի ամբողջ Հայաստանը, և այս իշխանությանը պետք է հեռացնի և ոչ միայն հեռացնի, դեռ մի բան էլ ավելի։ Դեռ մի բան էլ ավելին՝ նկատի ունեմ արդար դատաստան՝ արդար դատավարություն և արդար հատուցում»,- նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Միքայել սրբազանն անդրադարձել է նաև ԱԺ նախագահի հայտարարությանը՝ Ադրբեջանից գազ գնելու վերաբերյալ, շեշտելով՝ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ստանալ իր նվաստացման հաշվին։

«Թեև չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան գազ ունի, որ պետք է մեզ բաժանի, բայց նվաստացման գինն է դա երևի։ Սա դարձյալ խոսում է  այս իշխանության պլեբեյական մակարդակի մասին․ սրանք ստամոքսից դուրս, ստամոքսից զերծ՝  որևէ բանի մասին մտածելու ունակ չեն, բարեկեցիկ ապրելուց բացի, այլ երազանք չունեն, այլ բանի մասին մտածելու ունակ չեն, և սա ողբերգություն է։ Գիտեք, ներքին, ստորին հատվածներում ազգը կարող է այդպես մտածողներ ունենալ և մեծ քանակի, բայց պետության կառավարման ղեկին կանգնած մարդիկ մտածեն միայն այս ձևո՞վ․ սա ազգային ու համազգային ողբերգություն է»,- շեշտել է սրբազանը։

Ըստ Միքայել սրբազանի՝ Հայաստանն Ադրբեջանից կարող էր գազ գնել այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը կամ միությունը Հայաստանի հետ։ Նախիջևանն էլ վերադարձներ՝ որպես հատուցում իր գործած ցեղասպան քաղաքականության։

«Այս դեպքում կարող էինք գազ գնել Ադրբեջանից, բիզնեսն ազգություն չի ճանաչում, բայց միայն բիզնեսով չի կարող ամեն ինչ պայմանավորվել։ Մենք ունենք հնարավորություն ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու, բայց այդ հնարավորությունն ադրբեջանցիների ձեռքում է՝վերադարձրեք այն, ինչը պատկանում է հայերին ու հայությանը, որ հանգիստ ու խաղաղ ապրենք»,- եզրափակել է Շիրակի թեմի առաջնորդը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

https://www.aysor.am/am/news/2024/04/25/%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC-%D5%A1%D6%80%D6%84%D5%A5%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AF%D5%B8%D5%BA%D5%B8%D5%BD/2266330

https://iravunk.com/sim/?p=282059&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ