Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները

Հասարակություն

Տավուշում ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումների շարքը, կարծես թե, չի ավարտվելու, այս մասին են վկայում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնց համաձայն հերթը այսպես կոչված՝ անկլավներինն ու էքսկլավներինն է: Հայաստանի իշխանությունները նույնպես նշել են, որ հաջորդիվ պատրաստվում են լուծել այս հարցը, ըստ էության՝ հանձնելով դրանք թշնամուն:

Ինչ ռիսկեր է պարունակում այս քայլը:  Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Տիգրանաշենը մտնում է Արարատի մարզի Պարույր Սևակի համայնքի մեջ՝ որպես առանձին բնակավայր։ Այստեղ կա ճանապարհ դեպի Վայոց ձոր, Սյունիք, Մեղրի, Երևան։ Եթե իշխանությունները՝ հայրենիքը թշնամուն հանձնելու իրենց ծրագրի շրջանակներում, որոշեն շատ խորհրդանշական 800 հեկտար տարածքը հանձնել թշնամուն, ուրեմն՝ մենք այս միջպետական ճանապարհով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, իսկ այլընտրանքային հնարավոր ճանապարհով օրինակ Սյունիք հասնելու համար կպահանջվի 12 կմ անցնել Ադրբեջանի տարածքով:  Ադրբեջանը Հայաստանի ներսում կարեւոր ճանապարհների վրա կունենա հանգույցներ, կվերահսկի դրանք ու ներքին շրջափակման կենթարկի` այնպես, ինչպես Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղում էր, երբ կարեւորագույն ճանապարհների վրա անպայման ադրբեջանական գյուղ էին հիմնում, որպեսզի վերահսկեն բոլոր ճանապարհները։ Հաջորդ վտանգը՝  Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։  

Ընդ որում, ուշագրավ է որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Բաքուն անկլավների վերադարձի համար որևէ իրավական հիմք չի ներկայացրել: Հետաքրքիր է, թե որտեղից Ալիևը հայթայթեց այդ իրավական հիմքերը, իսկ գուցե նա այդպես էլ չի գտել դրանք և սա պարզապես ադրբեջանական կողմի հերթական պահանջի կատարումն է՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի պետական շահերի: Ընդ որում, նշենք, որ ադրբեջանական կողմը չի էլ պատրաստվում քննարկել հայկական Արծվաշենի վերադարձը, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները, կարծես թե, հաշտվել են, որ սահմանի դելիմիատացիան և դեմարկացիան իրենից ներկայացնում է միայն տալ, տալ ու նորից տալ:
https://iravunk.com/sim/?p=281947&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ