Լեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանում
ՏեսանյութերԱրդեն երկրորդ օրն է, ինչ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի համաշխարհային դեպարտամենտում: «Իրավունք»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ տարածք:
«Երեկ է ինքնաթիռը վայրեջք կատարել, ինձ հետ էին նաեւ մի ֆրանսիացի պատգամավոր եւ բիզնեսմեն, բայց չգիտեմ, թե ինչ պատճառով իմ մուտքը չթողեցին: Ի՞նչ հիմքով, ոչինչ չեն ասում: Հետո ինձ փորձում են ուղարկել հետ Փարիզ, չեմ համաձայնել, ինձ զոռով չեն կարող հետ ուղարկել: Ավելին՝ ամբողջ գիշեր այլ չվերթներով էին փորձում ինձ հետ ուղարկել, բայց ասել եմ, որ ես հետ գնացողը չեմ: Որքանով հասկանում եմ, սա կապված է Ոսկեպարի հետ, որպեսզի չգնամ այնտեղ եւ նկարահանումներ իրականացնեմ: Ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ո՞ւր մնաց լրագրողի իրավունքները», - շեշտեց Լեո Նիկոլյանը:
Ի դեպ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Լ. Նիկոլյանը հացադուլ է սկսել, նրա վիճակը ծանր է:
Նշենք, որ Լ. Նիկոլյանը Հայաստան էր գալիս, որպեսզի ապրիլի 25-ին մասնակցի մի դատական նիստի, որտեղ տուժող է ճանաչված:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=281822&l=am/