«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում ու տարբերակներով: Ապատեղեկատվություն, կեղծիք, հնարովի մեղադրանքներ, զազրախոսություն, թիրախավորված վարկաբեկիչ պիտակումներ: Ստապատիր քարոզչությունը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցմամբ: Չնայած օրինակների պակաս չկա, բայց այս օրերի ամենից ցայտուն դրսևորումն արձանագրվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ:

Փաշինյանական «ագիտպրոպն» ուղիղ կերպով թիրախավորել է սրբազանին: Պատճառն ակնհայտ է. Բագրատ սրբազանը կանգնած է տարածքներ հանձնելու իշխանության որոշմանը, ընդհանրապես՝ այս իշխանությունների հանձնողականությանն ընդդիմացող հայրենակիցների առաջին շարքում: Սա նորություն չէ. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թե՛ քարոզչական դաշտում, թե՛ ամբողջ ռեպրեսիվ մեքենայով, ներառյալ կամակատար իրավապահներին ու զանազան սադրիչներին, ամենօրյա ռեժիմով ինտենսիվորեն պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են պարտվողականությանը, թշնամուն արվող միակողմանի զիջումներին և կրում են ազգային արժեքներ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը ներկայացնող անհայրենիքներն ուղիղ ու բացահայտորեն դուրս են եկել Հայրենիքի դեմ, հանուն... հայրենազրկության: Դատելով կոնկրետ Ոսկեպար-Կիրանց-Բաղանիս հատվածում ծավալվող դիմադրությունից՝ «ներքևներն» այլևս չեն հանդուրժում դա: Տավուշը կարող է լինել նոր սկզբի... մեկնարկը»:

https://iravunk.com/sim/?p=281782&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ