Մաքսանենգ ճանապարհով Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից. Թոռնուհին հավաստիացնում է՝ կատարվածը թանգարանի հետ կապ չունի

Մշակութային

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 12-ին Մաշտոցի քննչական բաժնից ստացվել է գրություն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մարտիրոս Սարյանի 7 ստեղծագործությունները («Արեւամուտից առաջ» 1957թ, «Էջմիածնի կանայք» 1945թ, «Ծաղկող ծիրանենի» 1945թ, «Սևանի Ժայռոտ ափերը» 1953թ, «Կակաչ» 1940թ, «Արևածագը Թումանյանում» 1952թ, «Արարատ» 1945թ) մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել Հայաստանից եւ տեղափոխվել են ՌԴ: Ըստ նույն աղբյուրի, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից, որտեղից առաջարկեցին հարցումը գրավոր ուղարկել: Մասնավորապես խնդրել ենք տեղեկացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկել ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ, որտե՞ղ են գտնվել այդ ստեղծագործությունները՝ մինչեւ երկրից դուրս բերելը: ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք: Aravot.am-ը կապվել է նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանի հետ: Տիկին Սարյանը մեզ հետեւյալը փոխանցեց. «Չգիտենք՝ դրանք ումն են, ամեն դեպքում մեզանից չեն տարել, հետեւաբար տեղեկություն չունեմ»: Տիկին Սարյանը նաեւ հավելեց, որ անգիր չի կարող հիշել բոլոր գործերի վերնագրերը, իսկ նշվածներն էլ իրեն ծանոթ չեն:  Հավելենք, որ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N1348-Ա որոշմամբ, սահմանված է այն հեղինակների հատուկ ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման վկայագրի հիման վրա։ Մարտիրոս Սարյանի անունը եւս այդ ցանկում է:

https://iravunk.com/sim/?p=281706&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ