Ինչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքում

Մշակութային

Ապրիլի 17-ից մայիսի 3-ը Երևանում և Աշտարակում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 22-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ֆրանսիան, ԱՄՆ, Ռուսաստանը, Բելառուսը և Վրաստանը: Կցուցադրվի 20 մոնոներկայացում, 6-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ`մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվեց ապրիլի17-ին՝ ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնում՝ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Սիգրիդ Կարե-Լըկուանդրի «ԷԴԱ» մոնոդրամայով՝ բեմադրիչ և դերասանուհի Լենա Պոգամի (Ֆրանսիա) կատարմամբ։ Մոնոներկայացման երևանյան ցուցադրությանն աջակցել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ի դեմս ռեկտոր Սառա Նալբանդյանի։

Նշենք, որ փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ՝ ՌԴ-ից և Լիտվայից։ Միջազգային ծրագրում հանդես կգան Իբրահիմ Միարին «Միջև» (ԱՄՆ), Նիկոլայ Բալոբանը «Ֆաուստ»(ՌԴ), Իգոր Բայանովը  «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին «Ագնեսը․ Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան Տաթև Ղազարյանը«Տուն տանող երջանկությունը», Սերգեյ Դանիելյանը «Էն Լոռու ձորն է...», Լիլիա Մուկուչյանը «Ես Ռասպուտինի դուստրն եմ», Արմեն Քուշկյանը «Քաղաքի աղմուկը», Սուրեն Թովմասյանը, Անահիտ Մանուկյանը «Լյուսիեն Լյուկ», Սարգիս Շողունցը «Վայրի Երեխան», Նվարդ Դուդուկչյանը «Պարզապես կին», Հասմիկ Գևորգյանը «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» մոնոներկայացումներով:

«Արմմոնո» փառատոնը կշեշտադրի հայ երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործեր, որոնք առաջին ինքնուրույն քայլերն են անում դեպի մեծ բեմեր։ Աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար: Մեծ է փառատոնի կարևորությունն ու նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում:

https://iravunk.com/sim/?p=281613&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ