Լավագույն դիզայներների ներկայացրած արվեստը մեկ հարկի տակ էր համախմբել դիվանագետներին

Մշակութային

Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիզոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Իտալիայի արտակարագ եւ լիզոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսը, Վրաստանում Հունգարիայի արտակարգ եւ լիզոր դեսպան Աննա Սիկոն, Եվրոպայի ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արտաքին մշակութային քաղաքականության բազմակողմ հարցերի վարչության պետ, դեսպան Կլեմենս Քոջան, Հունգարիայի Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության մշակութային եւ գիտական դիվանագիտության բաժնի ղեկավար Էսթեր Քրիստինա Փափը, Չեխիայի արտաքին գործերի նախարարության հաղորդակցման բաժնի ղեկավար Կարել Սմեկալը, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահ, Սլովակիայի Հանրապետության Արտաքին եւ Եվրոպական կապերի նախարարության մշակույթի բաժնի ղեկավար Լիվիա Մաչովան, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, մասնակից արվեստագետները եւ հյուրեր՝ մասնակից երկրներից:

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) տնօրեն Վահան Բադալյանը, ողջունելով ներկաներին, մեծ ուրախություն հայտնեց, որ ԳԱԿ-ը նման գեղեցիկ նախագիծ է իրականացնում. «Հրաշալի առիթ է տեսնել տարբեր երկրների մոտեցումները զարդարվեստի ոլորտում: Որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ ուրախ եմ, որ մեր երկիրը եւս այս ցանկում է: Հատուկ շնորհակալություն ՀՀ-ում Սլովակիայի դեսպանությանն ու պարոն դեսպանին՝ հրաշալի համագործակցության համար»:

Ցուցադրված են զարդերի յուրահատուկ նմուշներ, որոնք առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ, նորարարությամբ ու վարպետությամբ: Յուրաքանչյուր զարդ ունի իր յուրահատուկ պատմությունը՝ արտացոլելով այն ստեղծողի որոնումներն ու արտահայտման ուղիները:

«Մենք այստեղ ենք, որ տոնենք այս արվեստագետների տաղանդը, միշտ նորը ստեղծելու նրանց ձգտումները: Մենք այստեղ ենք որպես Կենտրոնական Եվրոպայի մի մաս՝ ցույց տալու, որ միասին մենք ուժեղ ենք, եւ քաջալերելու նման նախաձեռնությունները: Այստեղ ներկայացվում են զարդեր աշխարհի ամենագեղեցիկ զարդերն ունեցող երկրներից մեկում: Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, եւ շնորհակալություն Գեղագիտության ազգային կենտրոնին՝ հրաշալի համագործակցության համար»,- իր խոսքում նշեց Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահ, Սլովակիայի Հանրապետության Արտաքին եւ Եվրոպական կապերի նախարարության մշակույթի բաժնի ղեկավար Լիվիա Մաչովան:

«Այս ցուցահանդեսը համընկնում է Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության սերտացման կարեւոր փուլի հետ: Երբեմն մշակույթն անտեսվում է, եւ սա բացառիկ օրինակ է, երբ համագործակցության առանցքում զարդարվեստն է: Մենք շատ կարեւորում ենք Սլովակիայի հետ հարաբերությունների սերտացման նման գեղեցիկ առիթները»,-ընդգծեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի ապրիլի 18-28-ը, ժամը՝ 12։00-18։00-ին։ Մուտքն ազատ է։ Ցուցահանդեսն իրականացվում է Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի (Platform Culture Central Europe) Սլովակիայի նախագահության կապակցությամբ՝ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:

https://iravunk.com/sim/?p=281561&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ