Տիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջ
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Դենիս Կլյուևը մեկնարկել է տեղեկությունը, որ Ա սերիան ներկայացնող «Բոլոնիան» հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով.
«Հետաքրքրվածություն կա, այդ ուղղությամբ աշխատում ենք: Ակումբների անունները կտամ, երբ կոնկրետ առաջարկ լինի: Իհարկե, դրանք միայն իտալական ակումբներ չեն, արձագանքներ կան նաև Իսպանիայից և Ֆրանսիայից»,- 24-ամյա ֆուտբոլիստի գործակալի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում, դարձել է 6 գոլի և 3 ասիստի հեղինակ:
https://iravunk.com/sim/?p=281394&l=am/