Իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան Աթանեսյան

Տեսանյութեր

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը: Բազմահատոր գործի տակ ճկռած դատավոր Վահե Դոլմազյանը անվրդով նիստեր է անցկացնում, մինչդեռ Ա. Աշոտյանի խափանման միջոց կալանքը շարունակում է մնալ անփոփոխ` նույնիսկ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորությունից հետո: Ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք Ա. Աշոտյանի պաշտպաններից փաստաբան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ փուլում է Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը, եւ ի՞նչ սպասել դատարանից` ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությունը մերժելուց հետո:

— Դատական նիստերի այս փուլը կոչվում է այլ վերաբերելի հարցեր: Անձամբ ես որեւէ ասելիք չունեմ, բայց կոլեգաներս ունեն` կապված նյութեր պահանջելու, գույքի արգելանքի եւ այլ հարցերով: Ինչ վերաբերում է ընդհանուր նախնական դատալսումներին, ապա իմ կարծիքով` արդեն չի քննարկվում, որ գործ ունենք կլասիկ քաղաքական հետապնդման հետ` իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է: Մնացածն, ինչպես ասում են, քաղաքական գործիչների դաշտում է:

— Պարոն Աթանեսյան, պաշտպանների հետ զրույցում ի՞նչ է այսօր տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ասում Արմեն Աշոտյանը:

— Գրաքննությանը չի ենթարկվում, չեմ կարող պատասխանել: Բոլորս հասկանում ենք, որ այս ազգն իր գլխին աղետ է բերել: Ճիշտն ասած, հասկանալի է դառնում, որ պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել: Չգիտեմ` այս անգամ հրաշք կլինի՞, որ պրծնենք այս աղետից, թե` ոչ:

— Որքանո՞վ են համարժեք միջազգային կառույցների արձագանքները` հայաստանյան իրավապահ եւ դատական համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ:

— Միջազգային կառույցներին պետք է վերաբերվել ադեկվատ: Իրենց ամպագոռգոռ բոլոր խոսքերը` քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն, արդարություն, սուտ է: Ոչ մեկի ուշքը չի գնացել Հայաստանի նման մի անտեր երկրի տիրություն անել: Սա նեոկոլոնյալիզմի տեսակ է` զավթելու, իշխելու, կառավարելու, վերահսկելու ինչ-որ տարածքներ: Հիմա Հայաստանը դժվար է պետություն անվանել, ընդամենը տարածք է: Գիտեք, մեր իրավապահ համակարգը` Հայկ Նահապետից մինչեւ օրս սպասարկել է երկրի ղեկավարին` կլինի խան, թե` թագավոր: Ոչինչ չի փոխվել: Որոշակիորեն ինչ-որ համակարգի տեսք այն ստացավ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, բայց դա էլ վերացրին: Այնպես որ, ես շատ ադեկվատ եմ վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է, ու ոչ մի հրաշքի չեմ սպասում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281376&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ