Իրանը կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ. Իրանահայ քաղաքագետը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի մասին

Հանդիպում

Իրանից գրեթե երկու շաբաթ պահանջվեց, որպեսզի նախապատրաստի Իսրայելի պատասխանը ապրիլի 1-ին Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով զոհվեցին Իրանի քաղաքացիներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ: Ապրիլի 14-ի գիշերը Իրանի զինված ուժերը պատմության մեջ ամենախոշոր օդային հարձակումն են իրականացրել Իսրայելի վրա:

Ինչո՞ւ Թեհրանը հարված հասցրեց, որո՞նք էին հարվածի արդյունքները, Նովատիմ ավիաբազայի վրա հարձակման պատճառները, հնարավո՞ր է արդյոք հակամարտության սրացում Մերձավոր Արևելքում: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Թեհրանից  քաղաքագետ, Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսահակ Յունանեսյանի հետ 

-Պարոն Յունանեսյան, ապրիլի 14-ին Իրանը հայտարարեց իսրայելական թիրախների վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ԱԹՍ-ների լայնածավալ հարձակում սկսելու մասին՝ իրականացնելով «Ճշմարիտ խոստում» կոչվող գործողությունը։ Ըստ Ձեզ, որո՞նք են ռազմական գործողության պատճառներն ու արդյունքները։

-Տարիներ շարունակ Իսրայելը սպանություններ եւ տեռոր է իրականացնում Իրանի միջուկային եւ հռթիռային ծրագրերի մասնագետների նկատմամբ: Իրանը պարբերաբար զգուշացրել է Իսրայելին եւ իր դաշնակիցներին, որ չհատեն կարմիր գծեր: Իսկ այդ կարմիր գիծը վերջնականապես հատվեց Սիրայում Իրանի հյուպատոսարանի ռմբակոծումը, ինչին Իրանը համարժեք պատասխան  է տվել, դա եղել է Իրանի իրավունքը : Իրանը բոլորին ապացուցեց , որ կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ:

-Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Իրանում կարևորում Նովատիմ ավիաբազայի վրա հարձակումը:

- Նովատիմ ավիաբազան այն նույն ռազմաբազան է, որտեղց Իսրայելը հարձակում կատարեց Սիրայում Իրանի հյուպատոսարանի վրա: Եվ ըստ իս սա էր նաեւ պատճառը, որ Իրանը հարվածեց հենց այնտեղին, որտեղից Իսրայելը փորձել էր ցավեցնել Իրանին: Սա պետք է բոլորի համար դաս լինի, որ Իրանը խաղ չի խաղում, եւ պատեհ առիթին կարող է անողոք լինել:

-Ի՞նչ եք կարծում, Իսրայելը պատասխան հարված կհասցնի՞:

-Իրանը սպասում է պատասխան հարվածին, բայց ես կարծում եմ, որ այդ պատասխան հարվածը այդքան ուժգին չի լինի, քանի որ Իսրայելը եւ իր դաշնակիցները շատ լավ գիտակցում են, որ համարժեք հարվածները այս անգամ այլեւս չեն վրիպի եւ ոչ մի ուղղությամբ: Բայց, որ Իսրայլելը ցույց տա իր ժողովրդին, որ չի վախենում եւ ի պատասխան հարված է հասցրել, կարծում եմ չի ուշանա, այո՛:

-Ըստ Ձեզ, հակամարտության սրումը կարո՞ղ է հանգեցնել նոր սուր ճգնաժամի Մերձավոր Արևելքում:

-Պետք արձանագրել, որ Մերձավոր Արեւելքում ճգնաժամը արդեն մեկ տարի է, որ կա, բայց ես չեմ կարծում, որ կհանգնեցնի մեծ պատերազմի, որովհետեւ թե Իրանը, թե Իսրայելը այն ժամանակներում չեն ապրում, որ գնան մեծ պատերազմի, որը կհանգեցնի լայնածավալ պատերազմի Մերձավոր Արեւելքում:

 

https://iravunk.com/sim/?p=281360&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ