Առաջինը պետք է հայ ժողովրդի հետ բաց տեքստով խոսի Շահրամանյանը, հետո նոր մյուսներից գործուն քայլեր ակնկալի․ Վահան Բադասյանը փակագծեր է բացում

Հանդիպում

<<Արցախի լուծարման որոշմանը գինը մեկն էր՝ արցախահայության անվնաս դուրս բերումը, ճակատին դրված սպառնալիքի արդյունք էր Ացախի լուծարման որոշումը։ Այդ սպառնալիքը եւ դրան հետեւած բռնի տեղահանումը չէր լինի, եթե ՀՀ-ում լինեին հայրենասեր իշխանություններ, ոչ թե հակահայ ուժեր։ Եթե նրանք հակահայ չլինեին, ապա բռնի տեղահանումից հետո հենց ՀՀ իշխանությունները պետք է առաջարկեին , որ գոնե հասարակական հիմոնքներով լինի Արցախի վտարանդի կառավարությունը, բայց քանի որ ՀՀ իշխանությունները այսօր հավասար են թուրքերին։ Հիմա կհարցնեք, այդ դեպքում ինչո՞ւ են արցախցիները ՀՀ-ում բնակություն հաստատել, որովհետեւ մեկը ես ապրում եմ այստեղ, քանի որ ոչ թե իշխանություններն են մեզ ընդունել, այլ ժողովուրդը։ Ինչը հունից հանում է ՀՀ իշխանությունները, դրա համար է, որ նրանք պետական մակարդակով, մեղմ ասած, թուլափայ են տալիս մեզ, վախենալով ժողովրդի ցասումից>>,-անդրադառնալով հարցին, ի վերջո ՀՀ-ում գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն, ասաց արցախյան առաջին պատերազմի հրամանատար, անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ։

-Պարոն Բադասյան, չե՞ք կարծում, որ ԱՀ պատգամավորները ՀՀ գալու հաջորդ իսկ օրը պետք է առաջին հերթին նիստ գումարեին եւ այդ որոշումը  չեղարկեին։ Որպեսզի զերծ մնային նմանատիպ շահարկումներից։

-Իհարկե, ես կարծում եմ, որ առաջին հերթին հենց Սամվել Շահրամանյանը պետք է լինի անկեղծ եւ հայ ժողովրդին մանրակրկիտ բացատրի, թե ինչ սպառնալիքների ներքո է ստորագրել այդ փաստաթուղթը, ինչ պայմաններում։ Այս հարցի պատասխանին սպասում են ոչ միայն արցախահայերը, այլ ողջ հայ ժողովուրդը։ Այնպես որ առաջինը պետք է հայ ժողովրդի հետ բաց տեքստով խոսի Շահրամանյանը, հետո նոր մյուսներից գործուն քայլեր ակնկալի։

-Ձեզ համար տարօրինայկ չէ՞ Արցախի իշխանությունների վախվորած կեղցվածքը։

-Իհարկե, Արցախի իշխանությունները անկեղծ չեն, երկչոտ են, եթե այդպես չլիներ, մենք այս օրին չէինք լինի, իհարկե կիսում եմ Ձեր տեսակետը։ Սա խոսում է այն մասին, որ նրանք եւս ժողովրդի հետ ոչ ազնիվ են, ոչ շիտակ։

-Բացառո՞ւմ եք, որ ԱՀ իշխանությունների երկչոտությունը կարող է պայմանավորված լինել ներկա իշխանությունների հետ ստվերային համագործակցությամբ։ 

-Չի բացառվում, ավելին ես հակված եմ այդ կարծիքին, չէի ցանկանում ինքս բարձրաձայնել, բայց այ՛ո, իրավունք ունենք բոլորս այդպես մտածելու, այդ թվում նաեւ Դուք։ Շատ տարօրինակ ու բազում հարցեր առաջացնող հարցեր կան, որոնց մասին չպարզաբանելը կարող է թույլ տալ եզրակացնելու մեզ, որ նրանք համագործակցում են ՀՀ իշխանություննեի հետ։

-Պարոն Բադասյան, որոշ արցախցի պատգամավորներ հկ-ներ են ստեղծում, խմբեր ձեւավորում Արցախ վերադարձին միտված։ Կա՞ հստակ ծրագիր, թե երբ ու ինչ պայմաններում հնարավոր կլինի Արցախ վերադարձը։

-Այսօր Արցախ վերադարձը ոչ միայն ուտոպիա, այլ երազանք է թվում , բայց իհարկե ես հավատացած եմ, որ մի օր վերադառնալու ենք։  Բայց այսօրվա իշխանությունների պարագայում Արցախ վերադարձը իսկապես անհաս երազանք է։ Եվ որքան շուտ այս իշխանությունների հեռացնենք, այնքան Արցախ վերադարձը ավելի իրատեսական կլինի։

-Ի դեպ, իշխանությունները նշում են, որ արցախցիները եկան, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնեն։

-Մենք չենք եկել այստեղ իշխանություն վերցնելու, մենք այստեղ եկել ենք ստիպողաբար, ավելին այս իշխանությունների ծրագիրն է եղել Արցախի հայաթափումը։ Բայց այսօր, այո, Արցախ վերադարձի ամենաիրատեսական ճանապարհը ՀՀ իշխանությունների փոփոխությունն է։

-Պարոն Բադասյան, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը բռնի տեղահանումից հետո 6-ամիս անց ՀՀ վերադարձած՝ Արցախի պարետ անունը ձեռք բերած Սարգիս Գալստյանի մասին, նրան ճանաչե՞լ եք։ փոփոխությունն է։ Նիկոլի եւ նրա թիմակիցների օրոք Արցախ վերադարձը նշանակում է ընդունել Ադրբեջանի, այսպես ասած, կրոնը, եւ վերադառնալ մեր հայրենիք ստրուկի կարգավիճակով։

-Երկու տարի առաջ մի երկու անգամ տեսել եմ նրան, բայց կարծիք հայտնել չեմ կարող, քանի որ շփում որպես այդպիսին չեմ ունեցել։ Բայց ինչ խոսք, ինձ համար առնվազն կասկածելի էր, նրա այնտեղ մնալու պատրաստակամությունը եւ, էլ ավելի կասկածելի է ամիսներ անց նրա ՀՀ վերադառնալը։ Այնպես որ ես գտնում եմ, որ տեղին էր նրա նկատմամբ հարուցել քր․ գործ եւ մանրամասն քննել նրա այնտեղ եղած ժամանակահատվածում ծավալած գործունեությունը։

 

 

https://iravunk.com/sim/?p=281074&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ