Ինչ են փաստում քարտեզները Տավուշի գյուղերը հայկական լինելու մասին. Քարտեզագետը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել  Տավուշի մարզի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին։ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին անուններով գյուղեր Հայաստանի տարածքում երբեք չեն եղել, եւ պետք է առաջնորդվել 1991 թվականի քարտեզներով։

Ինչ են խոսում քարտեզները փորձեցինք հետաքրքրվել քարտեզագիր Ռուբեն Գալչյանից, ով նկատեց.

- 1991 թվականի քարտեզներով նշված տարածքներում սահմաններն այնպես են գծել, որ ճանապարհները մի քանի անգամ մտնում են նշված գյուղերի տարածք ու դուրս գալիս։ Գալչյանի խոսքով՝  Բաղանիս Այրումի դեպքում 1991 թվականին Խորհրդային սահմանը գյուղի մեջտեղով է անցնում: Ալիեւը դա է ուզում է Բաղանիս Այրումի  կեսը մերն է եղել։ Իսկ մյուս երկուսը՝  Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին  դրանք գյուղեր չեն,  հանդերի անուններ են։

-Ապրիլի 10-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կմ տարածք ունեցող երկիրն է։ Ընդ որում՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չէ, միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել ու ընդունել: Որքան էլ զավեշտական հնչի` այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել ու չենք գիտակցել այս փաստը»։ Ի՞նչ կասեք այս մասին:

– Ճիշտ է, եթե թվային եք ուզում՝ 29800 չէ, 29743 է, ճիշտ է։ Դրանք բոլորն այն քարտեզներն են, որ ժամանակին Խորհրդային գլխավոր շտաբը գծել է Հայաստանի ու Ադրբեջանի համար: Իհարկե 1926-ին Հայաստանի տարածքը եղել է 30948 քառակուսի կմ, մի քանի տարի հետո 1200 քառակուսի կմ տարածք տրվել է Ադրբեջանին Հայաստանից, հետագա խորհրդային քարտեզների մեջ հանել են Հայաստանի տարածքից դրանք, մնացել է 29743 քառակուսի կմ։

Օրինակ՝ 1929-30-ին Ադրբեջանին են տրվել 700-800 քառակուսի կմ տարածք՝ որպես Կարմիր Քրդստան նորաստեղծ գավառի ժողովրդի համար արոտավայր, հետո՝ 30 թվին, այն չեղարկվեց, բայց Ադրբեջանն այդ արոտավայրերը այդպես էլ հետ չտվեց, պահեց իրեն, դա արդեն իրավական խնդիր է։ 

https://iravunk.com/sim/?p=280855&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ