270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն եւ Օ երաշխիքներ. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպունը Հայաստանի որոշ շրջանակներում սպասելիքներ էր ձևավորվել։ Սպասումներն արդարացիորեն անվտանգային երաշխիքներին էին վերաբերում, ինչը բնական է գոյաբանական սպառնալիք դիմագրավող հայ հանրության համար, մանավանդ որ, պատերազմով սպառնում է թե՜ թշնամին, թե՜ սեփական երկրի ղեկավարը։ Որքանո՞վ էին արդարացված կամ հիմնավոր այս սպասումները։ Ընդամենը մի քանի շատ համեստ, անգամ խիստ մակերեսային փաստ, որոնց վրա կարող եք ձեր սեփական դատողությունները կառուցել կամ եզրակացութան հանգել։
 
✅44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հավաքական Արևմուտքը լռել է։ Ո՜չ ԵԱՀԿ ԽՎ-ն, ո՜չ ԵԽԽՎ-ն, ոչ էլ միջազգային այլ կառույցներ, որին անդամակցում է Հայաստանը, հանդես չեն եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող որևէ հայտարարությամբ։
 
✅Հայտարարություններ չեն հնչել, երբ բացահայտ էին և փաստված պատերազմական գործողություններում թուրքական աջակցությունն ու ներգրավվածությունը, օտարերկրյա ահաբեկիչներ, վարձկաններ ներգրավելու Թուրքիայի հետքը կամ Ուկրաինայից մատակարարված քիմիական/ֆոսֆորային/ զենքի կիրառությունը։
 
✅Հիշենք, որ ԵԱՀԿ տանիքի տակ էր գործում Մինսկի խումբը, որի նախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, նախագահների մակարդակով եղել են շուրջ հինգ հայտարարություններ, որոնք բացառում են ուժով/ ագրեսիայով/ կամ ուժի սպառնալիքով Արցախի հակամարտության հանգուցալուծումը, ամրագրելով ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները։
 
✅Հակառակ հայկական կողմի բազմաթիվ պահանջ-դիմումնեին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մոնիտորինգային առաքելություն չի ուղարկել Արցախ՝ մշտադիտարկելու Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչը ևս փաստվում է թե՜ Ալիևի հրամանագրով/2022, օգոստոս/, թե՜ Ադրբեջանի փաստացի գործողություններով։
 
✅ՅՈՒՆԵՍԿՕ-ի / միջազգային մամուլը շատ է անդրադարձել այս կառույցի կոռուպցիոն սկանդալներին/ կամազուրկ ղեկավարությունը հայտարարել է, որ չի կարող առաքելություն իրականացնել, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է իրենց առաքելությանը։
 
✅Այս ընթացքում էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպան ադրբեջանական գազ է գնում՝ բավարարելով էներգետիկ կարիքների մի զգալի հատված՝ աչք փակելով վերջինիս ռուսական ծագման վրա։
 
✅Ժողովրդավարական Արևմուտքը խուլ է, նաև կույր՝ չտեսնելով ավտորիտար Ադրբեջանի իրական պատկերը քաղբանտարկյալներ, անազատ ընտրություններ, օլիգարխա-կլանային համակարգ․․/։ Ֆոն դեր Լայենի և մյուսների համար Ադրբեջանի հետ հարաբերվելու այլ առաջնահերթություններ կան, ուր եվրոպական հարմարավետությունն ու շահը բարձր են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, հայ ազգաբնակչության փաստացի ոչնչացումից կամ միջազգային իրավունքի տոտալ բռնաբարումից։
 
✅Արևմտյան և ոչ մի երկիր և կառույց չի քնարկել ռազմական/ պատերազմական հանցագործ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ/պատժամիջոցներ/ կիրառելու, Ադրբեջանին իբրև պատերազմական հանցագործ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, մինչդեռ Ռուսաստանի պարագայում վճռական են և անշրջելի։
 
✅ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ՝ Լաչինի միջանցքը բացելու, մարդասիրական ուղղվածության մեկ-երկու բանաձևեր, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՄԱԿ արդարադատության դատարանի՝ միջանկյալ վճիռները արհամարհվել են Բաքվի կողմից, մնալով անհետևանք։
 
✅Բաքուն շարունակելով անպատիժ մնալ, մի շարք անգամներ հայտարարել է, որ միջազգային իրավունքն ու ինստիտուտները մեռած են և ինքը հարցերը լուծում է ուժի իրավունքով։
 
✅Լաչինի 9 ամիս ձգված ցեղասպանական բլոկադան արժանացել է ընդամենը մի քանի հայտարարությունների, որոնց չեն հաջորդել Բաքվի նկատմամբ որևէ պատժամիջոց, որևէ կոնկրետ գործողություն։
 
✅Ըստ էության, հավաքական Արևմուտքն իր լռությամբ, անտարբերությամբ կամ անգործությամբ կիսում է Արցախի հայաթափման պատասխանատվությունն ու մեղքը։
 
✅Հավաքական Արևմուտքի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում Ժոզե Բորելի կողմից հնչեցրած Հայաստանի տարածքային ամբողջությունը սատարելու անատամ կոչերը գրոշ չարժեն, քանի դեռ դրանց չեն հաջորդել առարկայական գործողություններ, իսկ ադրբեջանական զորամիավորումները շարունակում են ՀՀ տարածքների օկուպացիան։
 
✅Ավտորիտար Ադրբեջանի «ազատ»ընտրությունները շնորհավորողների առաջին շարքերում Շարլ Միշեն է․ այն Միշելը, որը Արցախի նշաձողն իջեցնելու գլխավոր պատվիրատուներից մեկն է, նաև մի կառույցի ղեկավար, որի մահվան կամ անգործության մասին չի դադարում բարձրաձայնել Ալիևը։
 
✅Ապրիլ 5-ի բրյուսելյան հանդիպմանը զուգահեռ կամ նախընթաց Բլինկենն ու Ֆոն դեր Լայենը բարեկանական, Ալիևի հանգստացնող զանգեր են փոխանակում, ուր խոսք չկա ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ոչ գերիների, ոչ էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին։
ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ և ՈՐԵՎԷ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ։/ Սա առանձին վերլուծության խնդիր է, թե ինչու և ինչպես Հայաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ/։
 
✅Ճիշտ այն պահին, երբ Ուկրաինական ճակատում ակնհայտ ձախողում է, երբ, մեղմ ասած, Ուկրաինայի և Արևմուտքի գործերը լավ չեն, երբ Հարավային Կովկասում խախտվել է ռազմական հավասարակշռությունը, երբ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունը՝ հակամարտությունների ու բախումների նոր օջախներ հրահրելով տեղափոխվել է մեր տարածաշրջանում, երբ Հայաստանի էկզիստենցիալ մարտահրավերը սրի պես կախված է օդում՝ ԵՄ-ն հայտարարում է Հայաստանին 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու մասին։
 
✅ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ այս է դրամաշնորհի նպատակը, և ՈՉ ՄԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ։
 
✅Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։ Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն։
 
Ակնհայտ է, որ պարտված, Հայաստանը միանձնյա ղեկավարող անձը Հայաստանի պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու կարողություն, կամք, քաղաքական և բարոյական լեգիտիմություն չունի», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=280525&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ