«Փաստ». Բրյուսելյան... «ձմերուկներ»՝ թևատակերին, և՝ ընդամենը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվ այսպես. երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյանի այդքան «թմբկահարված», ինչ-որ տեղ՝ «պատմական» նախաորակված հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս հանդիպումը հաստատեց որոշ ժամանակ առաջ մեր հրապարակած այն տեղեկությունները, թե «խաղաղության օրակարգն» առաջ տանելու, դրա համար Փաշինյանի՝ նվազագույն աջակցություն ունեցող իշխանությանը գոնե լեգիտիմության կարկատաններ հաղորդելու համար հավաքական Արևմուտքը «բոնուսներ» է խոստանալու, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու առումով:

Նկատենք՝ խոստանալու, այլ ոչ թե տալու: Նախօրեին էլ էինք նշել, որ հանդիպման բուն սոուսը «բոնուսներն» են լինելու: Բրյուսելի երեկվա ամբողջ հանդիպումը եկավ ապացուցելու, որ հրապարակային ներկայացման համար քննարկված հարցերի շրջածիրը գերազանցապես այդ է եղել: Մասնավորապես, թե ինչքան փող կարող են տալ Հայաստանին, ինչ «համագործակցություններ» են գլուխ բերելու, ինչպես են «ոչ մահացու զենքերով» օգնելու ու նման բաներ: Այս ամենի կոնտեքստը և հիմնական, չբարձրաձայնվող պայմանավորվածությունը իրենց հովանու ներքո Փաշինյանի կողմից Արևմուտքի պահանջների կատարումն է, Հայաստանը Ռուսաստանից, այսպես ասած, «պոկելը»:

Ու դրա համար, օրինակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Էնթոնի Բլինքենին ու Ժոզեպ Բորելին Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է, որպես հանձնարարություններ կատարող: Գործնականում ակնհայտ դարձավ, որ հավաքական Արևմուտքը Հայաստանի թևատակերին «ձմերուկ» է դնում: Իսկ թե ինչ կկատարվի Հայաստանի հետ, ո՛չ նրանց, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում: Ի դեպ, հավաքական Արևմուտքի «քձիպությունը» բավականին աշխույժ քննարկման առարկա դարձավ, թե՝ «այ, չնչին գումար են հատկացնում...» և այլն: Իրականում դա երրորդական, չորրորդական հարց է: Խնդիրը երևույթի էությունն է, ոչ թե գումարի չափը: Այսինքն, խնդիրը թևատակերին դրված (դրվող) «ձմերուկներն» են, այլ ոչ թե դրանց, օրինակ՝ 1 կգ-ի գինը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=280410&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ