«Ժողովուրդ». Ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ. Գերմանիայի դեսպանւ արձագանքը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր դեսպանատների դիրքորոշումը ստանալու համար դիմել էր դեսպանատներ:

Ապրիլի 2-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ խնդրելով պատասխանել հետեւալ հարցերին. ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում է սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչու՞ դեսպանը, որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն:
ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք պատերազմը անխուսափելի՞ է, եւ եթե հարձակում լինի ՀՀ վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից տվել են հետեւյալ պատասխանը.

«Գերմանիան հաստատակամ է՝ շարունակելու գործուն աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ շփումներին եւ խաղաղության գործընթացին։ Այս գործընթացի հիմքը հարավկովկասյան երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունն են, նպատակը պետք է լինի տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղությունը։

Հայկական եւ ադրբեջանական կողմերը մասնավորապես դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եւ փետրվարին Բեռլինում դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը հաստատել են դեռեւս առկա խնդիրները խաղաղ միջոցներով լուծելու իրենց պատրաստակամությունը։

Գերմանիան պատրաստ է ուղեկցելու նրանց համապարփակ բանակցված՝ խաղաղ կարգավորում տանող այս խիզախ ճանապարհին, զորօրինակ, որպես հյուրընկալ կողմ, ինչպես փետրվարյան հանդիպումներին էր։ Բացի այդ, Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ Գերմանիան կարեւորում է նաեւ այն դերը, որ ստանձնել է Հայաստանում Եվրամիության առաքելությունը (EUMA)՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ փոխվստահության ձեւավորման»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=280399&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ