ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՈՈՒՍՈՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐՏԵՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԻԼԱՅԻ ՄԵՋ

Վերլուծություն

 

­Հա­յաս­տա­նում ապ­րե­լիս տպա­վո­րութ­յուն է ստեղծ­վում, որ գտնվում ես ինչ-որ ա­նի­րա­կան վի­ճա­կում: ­Կա՛մ դու ես գժվել, կա՛մ բո­լոր իշ­խա­նա­վոր­նե­րը` ի­րար հետ վերց­րած: Ընդ ո­րում, այդ զգա­ցո­ղութ­յու­նը գնալով էլ ա­վե­լի է ամ­րապնդ­վում: ­Նի­կո­լը Քրիս­տո­սին հա­մե­մա­տում է հե­ղա­փո­խա­կան­նե­րի հետ, ­Նի­կո­լի պատ­գա­մա­վոր­նե­րը Նի­կո­լին են հա­մե­մա­տում Քրիս­տո­սի հետ: ­Մե­կը մե­կի հե­տե­ւից հանձ­նում են հայ­կա­կան քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը, բայց խո­սում են հայ­րե­նա­սի­րութ­յան եւ երկ­րի շա­հե­րից: Ա­մեն ինչ ա­նում են, որ­պես­զի փչաց­նեն հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դաշ­նա­կից­նե­րի ու բա­րե­կամ­նե­րի հետ եւ միա­ժա­մանկ քծնում ու հա­ճո­յա­նում են թշնա­մի­նե­րին:

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼԸ ԲԽՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻ՞Ց

Ն­ման գժա­կան պահ­ված­քը վկա­յում է այն մա­սին, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձում են գժա­կա­նի ե­տե­ւում թաքց­նել ի­րենց դա­վա­ճա­նութ­յու­նը եւ սահ­մա­նադ­րութ­յան խախ­տում­նե­րը: ­Սա­կայն ե՛ւ ա­ռա­ջի­նը, ե՛ւ երկ­րոր­դը այն­քան ակն­հայտ են, որ գժա­կան գնա­լը նրանց չի օգ­նի: Եվ ա­մե­նա­ցա­վոտ հար­ցը ­Նի­կո­լի հա­մար ­Տա­վու­շի չորս գյու­ղե­րը Ադր­բե­ջա­նին նվի­րե­լու իր մտադ­րութ­յունն է: Այս­տեղ բա­ցի գիժ ձե­ւա­նա­լուց, ո­րե­ւէ այլ տրամա­բա­նա­կան բա­ցատ­րութ­յուն գտնե­լը պար­զա­պես անհ­նար է: Օ­րի­նակ` Նի­կո­լի պատ­գա­մա­վոր, նախ­կի­նում «գաիշ­նիկ», իսկ այժմ մեծ քա­ղա­քա­կան ստրա­տեգ Ար­մեն ­Խա­չատր­յա­նը պնդում է, որ Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայն­ել է անց­կաց­նել սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թաց: « ­Հի­մա Ադր­բե­ջա­նը ցան­կա­ցել է` սկսենք հյու­սի­սա­յին սահ­մա­նից, սկսել ենք, որ­տեղ ինչ խնդրա­հա­րույց հար­ցեր կան, գա­լիս ենք մին­չեւ Ս­յու­նիք»,-ա­սաց նա:

­Դի­տարկ­մա­նը, որ փաս­տո­րեն Ադր­բե­ջանն է պա­հան­ջել, որ դե­լի­մի­տա­ցիան սկսվի Տա­վու­շից, Ար­մեն ­Խա­չատր­յանն ա­սաց. «Ադր­բե­ջանն այ­սօր չի ու­զում գնա դե­լի­մի­տա­ցիա­յի, ինքն ու­ժի սպառ­նա­լի­քով է մեզ հետ խո­սում: Այ­սօր գաղտ­նի՞ք է, որ մեր մի­ջեւ ռազ­մա­կան բա­լանսն այն­քան խախտ­ված է, որ այ­սօր մենք պա­տե­րազ­մի գնա­լու ցան­կութ­յուն չու­նենք: ­Դա դժվա՞ր է հաս­կա­նա­լը, եւ երբ սկսվում են բա­նակ­ցութ­յուն­ներ, գա­լիս ենք փոխ­հա­մա­ձայ­նութ­յան: ­Փոխ­հա­մա­ձայ­նութ­յու­նը զի­ջում չէ: Ի­րենք ա­սել են՝ դե­լի­մի­տա­ցիան սկսում ենք այս­տե­ղից, մենք հա­մա­ձայ­նել ենք, ո­րով­հե­տեւ դա ­Հա­յաս­տա­նի շա­հե­րից է բխում: ­Սա տղա­յա­կան խո­սակ­ցութ­յուն չէ: Այ­սօր մեզ պետք է խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը, դրա հա­մար գնա­ցել ենք դրան»: ­Մի խոս­քով, ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վո­րը խոս­տո­վա­նում է, որ ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րը գոր­ծում են Ադր­բե­ջա­նի սպառ­նա­լիք­նե­րի ներ­քո: Եվ նույ­նիսկ վե­րո­հիշ­յալ մտքի գի­գան­տի խոս­քից պարզ չէ արդ­յո՞ք Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայն­ել է սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցի հա­մա­լիր ի­րա­կա­նաց­ման հետ:

­Մեկ այլ իշ­խա­նա­վոր` փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը հայ­տա­րա­րում է, որ դե­ռեւս նման հա­մա­ձայ­նութ­յուն չկա: ­Նույ­նը ա­սում է ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար ­Կոս­տան­յա­նը` նշե­լով, որ ­Բա­քուն չի ճա­նա­չում ­Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, հե­տե­ւա­պես նպա­տակ չու­նի անց­կաց­նել սահ­մա­նա­զա­տում: Այդ դեպ­քում հարց է ծա­գում. ին­չի՞ց ել­նե­լով նի­կո­լազ­գի­նե­րը փոր­ձում են հա­մո­զել հա­յե­րին, որ վե­րո­հիշ­յալ չորս գյու­ղե­րը պատ­կա­նում են Ադր­բե­ջա­նին, եւ մեր երկ­րի շա­հե­րից է բխում դրանք հանձ­նե­լը: Ի դեպ, այս հար­ցում ­Նի­կո­լի քա­ղա­քա­կա­նութ­յա­նը ա­ջակ­ցում են ­Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան 3 տո­կո­սից էլ պա­կաս քա­նա­կութ­յամբ մնա­ցած զոմ­բի­նե­րը: Իսկ ընդ­հան­րա­պես ­Նի­կո­լի գոր­ծու­նեութ­յու­նը հա­մա­րում են վտան­գա­վոր եւ գնա­հա­տում բա­ցա­սա­կան ար­դեն 85 տո­կո­սը: ­Սա ռե­կոր­դա­յին ցածր վար­կա­նիշ է ոչ միայն հայ­կա­կան ի­րա­կա­նութ­յան մեջ, այլ ե­րե­ւի թե աշ­խար­հի մասշ­տա­բով: Այն­պես որ, ­Նի­կո­լը`  որ­պես իր ժո­ղովր­դի հա­մար հա­կա­հե­րոս, կա­րող է հայտ ներ­կա­յաց­նել ­Գի­նե­սի ռե­կորդ­նե­րի գրքի հա­մար:

ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է

­Սա­կայն սրանք հի­վան­դա­գին հա­մա­ռութ­յամբ շա­րու­նա­կում են ի­րենց սեւ գոր­ծը: Այդ թվում` ­Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խզու­մը, ին­չը են­թադ­րում է ­Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գի իսպառ ոչն­չա­ցում` հօ­գուտ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի: Ընդ ո­րում, այս ըն­թաց­քում ­Ռու­սաս­տա­նից հնչում են բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­կանգ­ման ու սթա­փութ­յան կո­չեր: Այս­պես, ՌԴ փոխ­վար­չա­պետ Օ­վեր­չու­կը նշում է, որ ­Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ ՌԴ-ի դաշ­նա­կի­ցը, եւ ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան դի­մում այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վե­րա­նա­յե­լու վե­րա­բեր­յալ ՌԴ-ն ­չի ստա­ցել: ՀՀ-ում ՌԴ-ի դես­պա­նա­տու­նը նույն­պես կոչ է ա­նում բո­լոր հա­կա­սութ­յուն­նե­րը հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում քննար­կել բա­րե­կա­մա­կան մթնո­լոր­տում: Իսկ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րութ­յու­նը իր հեր­թին կոչ է ա­նում վե­րա­կանգ­նել ­Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան բա­նակ­ցա­յին հար­թա­կը, իսկ հայ-ադր­բե­ջա­նա­կան բո­լոր վե­ճե­րը լու­ծել բա­ցա­ռա­պես սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցի շրջա­նա­կում: ­Սա ոչ այլ ինչ է, քան փորձ զսպել Ադր­բե­ջա­նի շան­տա­ժը եւ օգ­նել ­Հա­յաս­տա­նին դուրս գալ այն փա­կու­ղուց, ո­րի մեջ մենք հայտն­վել ենք ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րի ան­միտ քա­ղա­քա­կա­նութ­յան հե­տե­ւան­քով:

­Բայց տպա­վո­րութ­յու­նն այն­պի­սին է, որ ոչ թե ­Հա­յաս­տա­նին է անհ­րա­ժեշտ ­Ռու­սաս­տա­նի նման մեծ երկ­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, այլ` ընդ­հա­կա­ռա­կը: ­Փո­խա­նակ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը դա­դա­րեց­նեն ի­րենց հիս­տե­րի­կան ­Ռու­սաս­տա­նի հան­դեպ, եւ  ի վեր­ջո պա­տաս­խա­նատ­վութ­յամբ վե­րա­բեր­վեն ­Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան խնդիր­նե­րին, սրանք շա­րու­նա­կում են ի­րենց գժա­կան պահ­ված­քը: Ա­րա­րատ ­Մի­զո­յա­նը ի պա­տաս­խան այն հար­ցին, որ կա­րո՞ղ է արդ­յոք այս ըն­թաց­քը հասց­նել ­Ռու­սաս­տա­նի հետ ընդ­հան­րա­պես հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խզման, պա­տաս­խա­նում է, որ չի կա­րող կան­խա­գու­շա­կել ա­պա­գան: Ս­րա­նից հե­տո ա­սել, որ Ա­րա­րատ ­Մի­զո­յա­նը դի­վա­նա­գետ է, այն էլ` նա­խա­րար, պար­զա­պես ծի­ծա­ղե­լի է: Իսկ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը ար­դեն աջ ու ձախ խո­սում են ռու­սա­կան բա­զան ­Հա­յաս­տա­նից հա­նե­լու թե­մա­յի շուրջ: Այս ա­մե­նի հետ կապ­ված ՌԴ ԱԳՆ խոս­նակ ­Մա­րիա ­Զա­խա­րո­վան ստիպ­ված է ար­ձա­նագ­րել, որ ­Հա­յաս­տանի իշ­խա­նութ­յուն­նե­րը դա­վա­ճա­նում են ոչ թե ­Ռու­սաս­տա­նին, այլ` ա­ռա­ջին հեր­թին ­Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին:

Այս­տեղ հատ­կան­շա­կան է, որ ի պա­տաս­խան ­Նի­կո­լի ու իր քար­զո­չա­մե­քե­նա­յի այն քա­րոզ­չութ­յա­նը, թե ե­թե չեն­թարկ­վենք Ադր­բե­ջա­նին, պա­տե­րազմ է լի­նե­լու, Ոս­կե­պա­րի բնա­կիչ­նե­րը ­Նի­կո­լին ու­ղերձ են հղել, որ­տեղ աս­վում է. «Մենք պատ­րաստ ենք ա­մեն գնով պաշտ­պա­նել մեր ապ­րե­լու եւ ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու մեր ի­րա­վուն­քը, լի­նել մեր բա­նա­կի կող­քին, նրա շար­քե­րում, ի շահ մեր հայ­րե­նի­քի ու բնա­կա­վայ­րե­րի պաշտ­պա­նութ­յան»:

Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մութ­յա­նը, ա­պա այս­տեղ կար­ծես թե ո­րե­ւէ նոր խոսք չի աս­վում, եւ հիմ­նա­կան ակ­տի­վութ­յուն ցու­ցա­բե­րում են նրանք, ով­քեր ակ­տի­վա­ցել էին Ար­ցա­խի հանձ­նու­մից ա­ռաջ: ­Մաս­նա­վո­րա­պես` Ոս­կե­պար են այ­ցե­լում եւ դրա մա­սին շատ են խո­սում Ա­վե­տիք ­Չա­լաբ­յա­նի «Հա­յաք­վեն», որն, ինչ­պես հայտ­նի է, իբր Ար­ցախի հա­մար իր ֆեյք ստո­րագ­րա­հա­վա­քով շե­ղեց ու­շադ­րութ­յու­նը, ե­թե չա­սենք ա­ջակ­ցեց Ար­ցա­խի հանձ­ման գոր­ծըն­թա­ցին: Այժմ էլ սրանք հայտն­վե­ցին Ոս­կե­պա­րում: ­Նույ­նը կա­րե­լի է ա­սել քիչ հայտ­նի «Ժո­ղովր­դա­կան հա­մախմ­բում» կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար ­Սու­րեն ­Պետ­րոս­յա­նի հետ կապ­ված, ո­րը ժա­մա­նա­կին Ա­ղավ­նո­յի հանձ­նու­մից ա­ռաջ այս­տեղ մեծ ակ­տի­վութ­յուն էր դրսե­ւո­րում: Այժմ էլ նույն ­Սու­րեն Պետ­րոս­յա­նը ակ­տի­վա­ցել է Ոս­կե­պա­րում: ­Սա վատ նշան է` դա­տե­լով նախ­կին փոր­ձից:

Այս ըն­թաց­քում ­Նի­կո­լի քա­րոզ­չա­մե­քե­նան շա­րու­նա­կում է ժո­ղովր­դին տրա­մադ­րել, թե իբր Եվ­րա­միութ­յու­նը ամ­բող­ջութ­յամբ եւ հատ­կա­պես` Ֆ­րան­սիան կա­ջակ­ցեն ­Հա­յաս­տա­նին իր անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը լու­ծե­լու մեջ: ­Սա­կայն թե՛ սպաս­վող հան­դի­պու­մը Եվ­րո­պա­յում, թե՛ եվ­րո­պա­ցի բո­լոր պաշ­տոն­յա­նե­րը միա­բե­րան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը վկա­յում են, որ Եվ­րո­պան տրա­մադր­ված չէ իր վրա վերց­նել ­Հա­յաս­տաի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ե­րաշ­խիք­նե­րը: Եվ ինչ­պես օ­րերս հայ­տա­րա­րեց ­Զա­խա­րո­վան, Եվ­րո­պան ըն­դա­մե­նը ­Հա­յաս­տա­նը վերա­ծում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան գոր­ծի­քի: Այս օ­րե­րին էլ հան­դես գա­լով հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յամբ` Ֆ­րան­սիա­յի դես­պա­նը ՀՀ-ում` Օ­լի­վիե ­Դը­կո­տին­յին ա­սաց. «Վեր­ջին տա­րի­նե­րին իր ընտ­րութ­յուն­նե­րում ­Հա­յաս­տա­նը թեք­վել է դե­պի Եվ­րո­պա՝ ժո­ղովր­դա­վա­րութ­յան ամ­րապնդ­մամբ, օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յան զար­գաց­մամբ, իր խի­զախ ո­րո­շում­նե­րով, ինչ­պես Հ­ռո­մի ստա­տու­տի վա­վե­րա­ցու­մը՝ դառ­նա­լով ­Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նի մաս­նա­կից պե­տութ­յուն­նե­րից մե­կը»: Այ­սինքն` ­Հա­յաս­տա­նի խի­զախ քայ­լե­րը նա ըն­կա­լում է ոչ թե որ­պես դի­մադ­րութ­յուն Ադր­բե­ջա­նի շան­տա­ժին եւ սե­փա­կան տա­րածք­նե­րի պաշտ­պա­նութ­յուն, այլ` ­Նի­կո­լի հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յա­նը:

«­Հա­յաս­տա­նի մեր­ձե­ցու­մը Եվ­րո­պա­յին լայն ա­ռու­մով գոր­ծըն­թաց է, որն ար­դեն սկսվել է: Ֆ­րան­սիան մի նա­խա­ձեռ­նութ­յուն է սկսել նա­խա­գահ ­Մակ­րո­նի կող­մից՝ աշ­խա­տե­լու այն թե­մա­նե­րի շուրջ, ո­րոնք հե­տաքրք­րում են Եվ­րո­պա­յի որ­պես մայր­ցա­մաք՝ ԵՄ երկր­նե­րից զատ` բա­ռիս լայն ի­մաս­տով: ­Խոս­քը եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի մա­սին է, ո­րի ան­դամ է ­Հա­յաս­տա­նը եւ մաս­նակ­ցում է նրա ժո­ղով­նե­րին: Ի դեպ, Պ­րա­հա­յում, եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի շրջա­նա­կում 2022-ի հոկ­տեմ­բե­րին Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու բա­նակ­ցութ­յուն­նե­րում ա­ռա­ջըն­թաց գրանց­վեց: ­Հե­տե­ւա­բար, ­Հա­յաս­տանն ար­դեն իսկ հանձ­նա­ռութ­յուն է ստանձ­նել գնա­լու այդ ու­ղիով»,-ա­սաց նա: Ու, միա­ժա­մա­նակ Ֆ­րան­սիա­յի դես­պա­նը եւս շեշ­տում է, որ Պ­րա­հա­յում ­Նի­կո­լի կող­մից Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին նվի­րե­լու գոր­ծը ե­ղել է Եվ­րո­պա­յի ճնշման ներ­քո:

Մ­նում է հարց­նել, այդ ի՞նչ տա­րօ­րի­նակ բա­րե­կամ­նե­ր են եվ­րո­պա­ցի­նեը, ե­թե ստի­պում են մեզ հանձ­նել հո­ղե­րը, զրկում են մեզ տնտե­սա­կան հա­ջող գոր­ծիք­նե­րից ինչ­պի­սին է ռու­սա­կան МИР վճա­րա­յին հա­մա­կար­գը, հրա­ժար­վում են ե­րաշ­խա­վո­րել մեր անվ­տան­գութ­յու­նը եւ սադ­րում փչաց­նել մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը մեր միակ դաշ­նակ­ցի հետ:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=280345&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ