Զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք. Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իբր «Սերժ Սարգսյանը իմացել է Արցախին սպառնացող վերահաս վտանգը, եւ այդ մասին եթե ժողովրդին չէր ասում, գոնե իրեն պետք է ասեր»` ընդգծեց. «Կարծում եմ՝ որեւէ մեկը չի զարմանա, եթե եւս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»:

Երրորդ նախագահը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություն էր արել, այլեւ զրպարտել էր իրեն՝ իբր կենցաղային հարցերով նրան նամակներ է ուղղել, որը Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն անմիջապես հերքեց եւ պահանջեց Կառավարությանն «ուղարկված» այդ նամակները հրապարակվեն. «Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետեւ նման բան չէր եղել։ Մի քանի անգամ եմ ասել, հիմա էլ կասեմ՝ արհավիրքը իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները, ողբերգությունները, Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ իրավիճակ, միայն այդ արհավիրքի հետեւանքն են»։

ՀՀ երրորդ նախագահը մի քանի օրինակ բերեց` փաստելով, որ ռազմական գործողությունների եւ առկա խնդիրների մասին զգուշացրել է բազմիցս. «Առաջին անգամ ե՛ւ ինքը, ե՛ւ մեր ժողովուրդը զգուշացվել են 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ ես ընտրվում էի վարչապետ: Ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Եվ ակնհայտ էր, դրանից հետո բացատրեցի ինչումն է խնդիրը։ Իրենք սկզբում դա չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով ամբողջ կոնտեքսից՝ բերել որպես ապացույց բանակցությունների ձախողման։ Այնուհետեւ 44-օրյա ռազմական գործողություններից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա՝ տեսնում եք՝ ասել էր, որ ռազմական գործողություններ են  լինելու եւ այլն, իսկ հիմա ասում է, թե` չենք զգուշացրել։

Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում մեր ունեցած միակ հանդիպման ընթացքում, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում նրան ասացի, որ մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի՞ քաղել։ Անմիջապես հետո, ինքն իր բնույթին համաձայն, շուռ տվեց ամբողջ ասածը, կրկին տարավ այնտեղ, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին: Արդեն այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ ներքաղաքական իրավիճակը բարդ է, եւ ունենալով նման իրավիճակ՝ Հայաստանը չէր կարող ունենալ որեւէ հաջողություն որեւէ ռազմական գործողությունների ժամանակ»:

Ըստ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանին ուղղված հաջորդ զգուշացումը եղել է 2018 թվականի մայիսի 1-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետի պաշտոնում, եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ չի կարող ղեկավարել Հայաստանը, չի կարող լինել գլխավոր գերագույն հրամանատար, որը նա չի ընդունել։

«Հաջորդ նախազգուշացումը եղել է 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում կորոնավիրուսը խեղդում էր օղիով, բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա, եթե մենք չենք ասել, չենք զգուշացրել, այդ բառերը որտեղի՞ց էին։ Ինչ վերաբերում է նրա ասածին, թե կար մարդ, որը ե՛ւ ինձ հետ էր շփվում, ե՛ւ իր հետ, այո, կար նման մարդ։ Ուղղակի այդ մարդը չի կարող հիմա վկայություն տալ, չեմ ուզում անունը տալ։ Ուղղակի ինքը թող հիշի՝ այդ մարդուն եւ նրա քաղաքական թիմին ինքն ինչ էր ասում 2019 թվականի ու 2020 թվականի վերջին: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք եւ այլն։ Բայց պարզվեց, որ այդ մարդկանց թիկունքին կանգնել էր, որ թիկունքից հարվածեր ու հարվածեց։ Անձամբ ես, երբ 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս տվեցի, ասացի՝ ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են, զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»,- շեշտեց ՀՀ երիրորդ նախագահը:

https://iravunk.com/sim/?p=280274&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ