ՀՀՄ կուսակցությունը երթ կանցկացնի

Ներքաղաքական

Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մսնավորապես ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև Հայաստանի մի շարք տարածքների հանձնման հարցը Ադրբեջանին։

Մասնավորապես՝ ստվերային պայմանավորվածություններով թշնամուն են անցնելու Տավուշի մարզի 4 գյուղեր։
Սրա արդյունքում Ադրբեջանին են հանձնվելու նաև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում: Այսպիսով Ադրբեջանը  մի քանի տեղից մուտք է ունենալու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղի: 
Բացի դա, թշնամու վերահսկողության տակ է անցնելու Վրաստանից Հայաստան մտնող մայրուղային գազատարը, որն անցնում է Ոսկեպարի ճանապարհով։ 

Սրանով աղետը չի ավարտվում։ Հայաստանի իշխող վարչախմբի ղեկավարը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։ Սրա արդյունքում Երևան-Սյունիք-Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը։

Սա էլ դեռ վերջը չէ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին զիջել նաև Գեղարքունիքի մարզի 2 գյուղ։ Խոսքը Կութ և Ազատ համայնքների մասին է։ Արդյունքում՝ թշնամին ուղիղ ելք է ստանում Սևանա լիճ։

Այս ամենից բացի Բրյուսելում Հայասստանի գործող վարչախմբի ղեկավարը քննարկելու է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հարցը։ Այս դեպքում Հայաստանը ոչ միայն կորցնում է հարավի հետ կապը՝ Իրան երթուդարձի համար Բաքվից թույլտվություն ունենալու պայմանով, այլև կանգնում ենք Սյունիքը փաստացի կորցնելու իրական սպառնալիքի առաջ։ Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստվում են բավարարել Ադրբեջանի մեկ այլ տարածքային պահանջ՝ վերջինին զիջելով Սյունիքի մարզի Տեղ գյուղը։

Փաստացի Արցախի հայաթափման սցենարը արագ տեմպերով գործարկվում է Հայաստանի Հանրապետությունում։
Մենք զիջելու ոչինչ չունե՛նք։ Ծնկի իջած ղեկավար մեզ պե՛տք չէ։ Այս արհավիրքը վերջապես պետք է կանգնեցվի։ Հակառակ դեպքում կորցնելու ենք ամեն ինչ ու կորցնելու ենք բոլորս։
Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը կազմակերպում է երթ՝ կոչ անելով դուրս գալ անտարբերության վիճակից ու գիտակցել բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը։

Երթը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ ժամը 11։00-ին, Մատենադարանին հարող տարածքից»։

 

https://iravunk.com/sim/?p=280250&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ