Այն, ինչ Ադրբեջանի համար խաղաղություն է, մեզ համար` կապիտուլյացիա է. Գրիգոր Բալասանյան

Վերլուծություն

Հայ-ադրբեջանական հակամարտության և Հայաստանի արտաքին քաղաքականության մասին զրուցել ենք միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի հետ.

-Պրն. Բալասանյան, ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։

- Կարծում եմ, որ այս հանդիպումից ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել։ Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն փորձում են էական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործում։ Ենթադրում եմ, որ հիմնական թեման լինելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ այսօր ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ ԱՄՆ-ը կոնկրետ տնտեսական շահեր չունեն Հայաստանում։

Ցավոք, ինչպես միշտ, փորձեր են արվելու համոզել Հայաստանին գնալ զիջումների։ Այս միտումը շարունակվում է 2022 թվականից, և յուրաքանչյուր հանդիպումից հետո Հայաստանը գնում է զիջումների։ Կարծում եմ, որ այս հանդիպումը նույնպես բացառություն չի լինի։

- Հիմա մենք մո՞տ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, ինչպես հայտարարել է Ալիեւը, թե՞ `ավելի շատ պատերազմի վտանգ կա։

-Կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա ոչ թե մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլ մոտ են միակողմանի համաձայնագրի ստորագրմանը, որը կարող է նշանակել միայն կապիտուլյացիա։ Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր պատկերացումներ ունեն խաղաղության մասին։ Այն, ինչ Ադրբեջանի համար խաղաղություն է, մեզ համար` կապիտուլյացիա է: Մենք չենք տեսնում Ալիևի կողմից ձեռնարկված որևէ արդյունավետ քայլ՝ ուղղված իրապես փոխշահավետ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի կնքմանը և հարցը փակելուն։

Այն, ինչ ասում է Ալիևը Հայաստանի ղեկավարության և ժողովրդի մասին, չի հանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Իսկ այն վայրագությունները, որ այսօր անում են ադրբեջանցի զինվորները արցախյան հողի վրա, վկայում են այն մասին, որ Ալիևը ոչ միայն պատրաստ չէ, այլ ընդհանրապես չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել։ Նրա համար միայն մեկ թեմա կա՝ Հայաստանի կապիտուլյացիան։

- Հայաստանը խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ զուգահեռ մեղադրելով Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Ինչի՞ կհանգեցնի նման քաղաքականությունը։

-Նախ, ես Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու միտում չեմ տեսնում։ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների և ներդրումների առումով գոյություն ունեցող համաձայնագրեր չեն ստորագրվել։ Այն, ինչ տեսնում ենք. ԵՄ-ի պահանջն է՝ հնարավորինս վնասել հայ-ռուսական հարաբերությունները։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Այնպես է, որ ԵՄ-ն մեզ այլընտրանք որպես այդպիսին չի առաջարկում, նրանք չեն էլ պլանավորում որևէ այլընտրանք առաջարկել տնտեսական և ֆիզիկական անվտանգության առումներով։

Եվրամիությանը մեզանից միայն մեկ բան է պետք՝ հակառուսական Հայաստան, որը նրանք կարող են օգտագործել իրենց աշխարհաքաղաքական շահերի համար։ Այստեղ մեր կողմից ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի չներքաշվենք ու չվերածվենք երկրորդ հակառուսական երկրի, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, քանի որ սա լավ ավարտ չի ունենա։ Հայաստանն այլընտրանք չունի տնտեսական, ֆիզիկական և էներգետիկ անվտանգությանը: Սա պետք է վերջապես հասկանալ:

Այն, ինչ մեզ ասում են, որ մեզ սպասում է հիանալի եվրոպական ապագա, պարզապես հեքիաթ է։ Մայդանի ժամանակ այդպես էին ասում ուկրաինացիներին և բաժանում կարկանդակներ, որոնցից այժմ արյան հոտ է գալիս։

Եվ սա պետք է տեսնել ու հասկանալ, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե նա գնա Ուկրաինայի ճանապարհով։

- Հայաստանի իշխանությունները քննարկում են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հնարավորությունը, որն իր հերթին ենթադրում է ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Ի՞նչ կլինի այս դեպքում Հայաստանի տնտեսության հետ։

-Հայաստանի համար ոչ մի լավ բան չի լինի, որովհետեւ այսօր Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ արտահանումը կազմում է մոտ 6,5-7 միլիարդ դոլար, ԵՄ՝ 2-2,5 միլիարդ, եւ  այնտեղ հիմնականում հումք է արտահանվում։ Մեր կոնյակը, խմիչքները, գյուղմթերքը՝ ամեն ինչ գնում է ԵԱՏՄ և Ռուսաստանի Դաշնություն։ Ընդ որում` ավելի քան 4 միլիոն հայ ապրում է Ռուսաստանում և ԵԱՏՄ-ում, ԵՄ-ում՝ առավելագույնը 1 միլիոն։

ԵԱՏՄ-ից տարեկան ստանում ենք մոտ 1,5-2 միլիարդ դոլար, ԵՄ-ից՝ առավելագույնը 500 միլիոն։ Ուստի պետք է 10 անգամ մտածել, նախքան ասելը, որ մենք կարող ենք դուրս գալ այդ կազմակերպությունից և ապրել առանց այն արտոնությունների, որոնք տալիս է մեզ ԵԱՏՄ անդամակցությունը։

2000 թվականից Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու է։ Ի՞նչ ստացավ նա: Որտե՞ղ է այժմ Վրաստանը և որտե՞ղ է Հայաստանը. Չեմ կարծում, որ Վրաստանը տնտեսապես շատ առաջ է Հայաստանից: Ոչ մի նման բան: Վերցրեք և համեմատեք Վրաստանի և Հայաստանի տնտեսական ցուցանիշները։

Ի՞նչ կտա առանց վիզայի ռեժիմը  Հայաստանի տնտեսությանը և հասարակ բնակիչներին, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, սեփական միրգ-բանջարեղենն են աճեցնում ու արտահանում Ռուսաստան ու մի ամբողջ տարի ապրում դրանով։ Մտածե՞լ եք նրանց մասին։ Ի վերջո, ոչ բոլորն են ցանկանում անդամակցել Եվրամիությանը։ Մենք պետք է ապրենք Հայաստանի բնակչության  մեծամասնությանը գոհացնող կյանքով, որը կապահովի մեր ֆիզիկական ու տնտեսական անվտանգությունը։

- Իշխանությունները հայտարարեցին «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Հնարավո՞ր է, որ հետագայում պահանջեն դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության և պաշտպանական ոլորտների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։

- Ինչ վերաբերում է սահմանապահներին, ապա այս իրավիճակում ոչինչ բացառել չեմ կարող։ Ամեն օր որոշ իշխանամետ փորձագետների կողմից հնչում է այն միտքը, որ 102-րդ բազան խանգարում է։ Հասկանալի է, որ դա խանգարում է այն շրջանակներին, որոնք շահագրգռված են դրա դուրսբերմամբ։ 102-րդ ռազմաբազան կանգնած է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում։ Այն ապահովում է հայ-թուրքական սահմանի անվտանգությունը, իսկ Հայաստանն այսօր հնարավորություն չունի 102-րդ ռազմաբազան փոխարինել իր սահմանապահներով։

Բացի այդ, այս սահմանը ԱՊՀ արտաքին սահմանն է։ Այսինքն՝ Հայաստանը պետք է դու՞րս գա ԱՊՀ-ից։ Այսինքն՝ մենք համակարգված փորձում ենք կրկնել այն քայլերը, որոնք արել են Վրաստանն ու Ուկրաինան։ Որտե՞ղ են այժմ այս պետությունները և ի՞նչ են ստացել։

Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, իհարկե, այն պետք է դիվերսիֆիկացնել բոլոր երկրների հետ, որտեղից կարելի է զենք գնել, բայց ոչ հիմնական գործընկերոջ հաշվին։ Սա չափազանց վտանգավոր է, քանի որ դա կբերի մեր տարածաշրջանում ուժերի անհավասարակշռությանը, և դա, իհարկե, չի բխում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերից։

 

Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը

https://iravunk.com/sim/?p=280244&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ