Ուղղակի կրկես էր, ընտրություն չէր. ինչպես Գյուրջինյանը դարձավ ռեկտոր

Ներքաղաքական

Օրերս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ ահազանգում է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։ Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։ Ըստ էության, ստացվում է, որ օրենքի ակնհայտ խախտումով՝ միաձայն Բրյուսովի ռեկտոր է «ընտրվել» նախորդ ընտրություններում պարտված եւ, այդուհանդերձ, իշխանությունների հովանավորյալ միակ թեկնածուն։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց նույն համալսարանի նախկին պրոռեկտոր ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ, որին աշխատանքից ազատելու հրամանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վերջերս անվավեր է ճանաչել:

Ինչպե՞ս կարող էր համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նորից հայտարարել բաց մրցույթ` համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, երբ անգամ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում:

— Այո՛, իսկապես, երկու հայց կա. մի հայցով դիմել է հենց Դավիթ Գյուրջինյանը` պահանջելով ռեկտորի նախորդ մրցույթը անվավեր ճանաչել, իսկ մյուս հայցով դիմել է նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը` ասելով, որ հաստատեք, ես ընտրվել եմ: Մինչեւ այսօր որեւիցե վճիռ չկա: Ի դեպ, Ձեր ասած հոգաբարձուների խորհուրդը ապօրինի է ձեւավորված, ինչի մասին բարձրաձայնելու համար ունեմ լուրջ հիմքեր: Նախ այն ժամկետից բավականին ուշ ձեւավորվեց, խախտումներ տեղի ունեցավ, նախկին ընտրված խորհուրդն ապօրինի, ուղղակի Ժաննա Անդրեասյանի (ԿԳՄՍ նախարար) քմահաճույքով եւ առանց որեւիցե հիմքի` չհաստատվեց, որպեսզի իրենց սրտի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորեն եւ ռեկտորի պաշտոնում բերեն Դավիթ Գյուրջինյանին: Որպեսզի առավել պարզ լինի ասածս, միայն նշեմ, որ ուսանողական կազմը խորհրդում ընտրվել է կեղծիքով, ինչը եւս պատրաստ եմ հիմնավորել փաստերով, դասախոսական կազմը նույնպես ճնշումներով է ընտրվել, որովհետեւ եղել են թեկնածուներ, որոնց ուղղակի ստիպել է Գյուրջինյանը դիմում գրել եւ հրաժարվել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց: Խորհրդի մեջ է Գյուրջինյանի ամենամտերիմ ընկերը` լեզվաբան Լալիկ Խաչատրյանը, իր նախկին տեղակալը Լեզվի կոմիտեում: Մի դեկանի աղջիկ, որը ուսանող է, եւս հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այնպես որ, ի սկզբանե պարզ էր, թե ինչ է լինելու արդյունքն այս ընտրության: Եթե անկեղծ լինեմ, ինձ առաջարկել էին ուսանողները եւ մի շարք գործընկերներ առաջադրվել, բայց սա ուղղակի կրկես էր, ընտրություն չէր եւ ճիշտ համարեցի ընդհանրապես այս պրոցեսի մեջ չմտնել եւ չլեգիտիմացնել ապօրինի ընտրությունը:

Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից` Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրությունն, այսպես ասած, տապալելուց հետո: Հիմա համալսարանում առկա խնդիրները կարողանալո՞ւ է լուծել Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

— Ես ինչպես հասկանում եմ, համալսարանների խնդիրները լուծելու մի «լավ» տարբերակ է մտածել ներկայիս ԿԳՄՍ նախարարը` ընդհանրապես բուհերը փակել: Իրենք այսպես են տեսնում ապագան: Ու ինձ նաեւ զարմացնում է, թե այս դեպքում ինչու են ռեկտորի մրցույթ հայտարարում: Եթե պլանավորել են, որ բուհերը միավորվելու է, արդեն կլաստերների ու խմբերի են բաժանել եւ, միեւնույնն է, իրենք իրենց ուզածն էլի անում են, գնում են ֆիզկուլտինստիտուտը, մանկավարժականն ու Բրյուսովը միավորելու ճանապարհով, այդ դեպքում, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում, ինչի՞ են ռեկտորի մրցույթ անցկացնում: Առհասարակ, ինձ մոտ տպավորություն է, որ ինչ ուզում, անում են` ուզում ես դատարան դիմիր, ինչ ուզում ես արա: Այս գործելաոճն է  ընտրել ներկայիս ԿԳՄՍ նախարարը, որը լավ բանի չի տանելու: Ու, այո՛, ճիշտ եք ասում` ԿԳՄՍ նախկին նախարարի եւ փոխվարչապետի հրաժարականները համոզված եմ, որ պայմանավորված էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի խնդրով: Ցավում եմ նաեւ, որ հիմա էլ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը փորձառու կառավարիչ է եւ, ամեն դեպքում որոշակի ճանապարհ ունի անցած, ուղղակի մտել է այս պրոցեսի մեջ, ու հենց ինքը, փաստորեն, քավոր է կանգնեց համալսարանի ռեկտորի ապօրինի ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280175&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ